«Նորաշեն (Տավուշի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: vi:Norashen, Tavush |
չ clean up, replaced: իւ → յու (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 176. | Տող 176. | ||
{{Տավուշի մարզ}} |
{{Տավուշի մարզ}} |
||
{{Պորտալ|Հայաստան|Տավուշի մարզ|Աշխարհագրություն}} |
{{Պորտալ|Հայաստան|Տավուշի մարզ|Աշխարհագրություն}} |
||
[[Կատեգորիա:Նորաշեն (Տավուշի մարզ)]] |
[[Կատեգորիա:Նորաշեն (Տավուշի մարզ)]] |
||
[[Կատեգորիա:Տավուշի մարզի բնակավայրեր]] |
[[Կատեգորիա:Տավուշի մարզի բնակավայրեր]] |
21:01, 7 հունվարի 2013-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Նորաշեն | |||
Նորաշենը հարավից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Գյուղապետ | Գոռ Աբրահամյան | ||
Հիմնադրված է | 1835 թ. | ||
Մակերես | 10.9[1] կմ² | ||
ԲԾՄ | 1030[1] մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1 746[2] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային ինդեքս | 2114 | ||
| |||
Նորաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արևելյան մասում, սահմանակից է Չորաթան, Արծվաբերդ, Վերին Կարմիր Աղբյուր և Մովսես գյուղերին, իսկ Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով գտնվում է 4 կմ է հեռավորության վրա[3]:
Աշխարհագրություն
Նորաշենի հարևան գյուղերն են Վերին Կարմիր Աղբյուրն է,Արծվաբերդը, Մովսեսը և Չորաթանը: Մոտակայքում գտնվում է կիկլոպյան ամրոց:
Նորաշեն համայնքը զբաղեցնում է 1089 հա տարածք[1], որից`
- 53 հա արոտներ,
- 623 հա վարելահողեր
- 103 հա անտառ
Հեռավորությունը Երևանից կազմում է 214 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 74 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 3 կմ[1]:
Գյուղի հարավային մասում գտնվում են մ.թ.ա. 2-րդ հզմ “Պիլուր պատ”, Ձորաբերդ և “Սև լեռ” ամրոցները, իսկ 1 կմ արևմուտք` մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. “Ահագնի” ամրոցը:
Կլիմա
Նորաշեն ը գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 29 C, ձմռանը` - 30 C[1]:
Պատմություն
Ռուսական կայսրություն
Գյուղը հիմնադրվել է 1835 թվականին ներկայիս Ադրբեջանի տաածքում ջարդերից փրկված մի քանի տասնյակ հայկական ընտանիքների կողմից:
19-րդ դարի վերջին գյուղը այցելած եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը իր «Արցախ» գրում էր.
Հիմնուած Չորաթանի արևմտեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուց- եալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 19 մետր 75 սան- թիմ, լայնութիւնն 10 մետր 45 սանթիմ. քահանայ մի:
Ծուխ 38. ար. 351, իգ. 262. Միդասեան ծխական ուսումնարան, աշակերտք 40, թոշակատու 35, տարեկան ռոճիկ վարժապետի 300 րուբլի:[4] |
Խորհրդային Հայաստան
Խորհրդային տարիներին բնակվայրը մտնում էր Հայկական ԽՍՀ-ի Շամշադինի շրջանի կազմի մեջ: Նորաշենը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին. գյուղը տվել է 32 ազատամարտիկ, որոնցից հինգը զոհվել են և մեկը դարձել է հաշմանդամ[3]:
Հայաստանի Հանրապետություն
Վերջին տարիներին Նորաշենում կատարվել են որոշ աշխատանքներ՝ նորոգվել է միջնակարգ դպրոցի շենքը (Հայ-ամերիկյան կրթական ծրագրով), վերակառուցվել է խմելու ջրագիծը (ՀՊԾ-ՍԱԴ-ի կողմից), վերանորոգվել է տնամերձերի ոռոգման համակարգը (ՀՍՆՀ-ի կողմից): Այժմ Նորաշենի գլխավոր խնդիրներն են մշակույթի տան և գյուղապետարանի շենքերի նորոգումն ու համայնքային ճանապարհների նորոգումը[3]:
Բնակչություն
Ներկայումս Նորաշենն ունի 527 տնտեսություն (516 ընտանիք[1])՝ 1897 բնակիչներով[3]:
Տարեթիվ | Բնակչություն[5] |
---|---|
1831 | 147 |
1873 | 349 |
1886 | 484 |
1897 | 615 |
1908 | 233 |
1914 | 259 |
1914 | 259 |
1916 | 839 |
1922 | 981 |
1926 | 1174 |
1931 | 1302 |
1939 | 1490 |
1959 | 1802 |
1980 | 881 |
Տնտեսություն
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է դաշտավարությունը և անասնապահությունը[3]: Գյուղը մասնակի աոահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է[1]:
Մշակույթ
Դպրոց
Նորաշենն ունի 750[1] աշակերտական տեղով միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է շուրջ 202 աշակերտ, տիպային մշակույթի տուն՝ 340 տեղանոց, գրադարան, մանկապարտեզ, ինչպես նաև առևտրի ու կենցաղային օբյեկտներ[3]: Նորաշենի տարրական դպրոցը կառուցվել 1921 թվականին (ունեցել է 4 դասարան), իսկ 7-ամյա դպրոցը՝ 1937-ին (մշակույթի տան մոտ, դեպի արևելք): Միջնակարգ դպրոցի կառուցվել է 1961 թվականին և աշխատել է 1962-ից: Փաշո Կարապետի Ավագյանը Թբիլիսիում մանկավարժական կրթություն ստանալուց հետո 1924-1935 թթ. աշխատել է շրջանի տարբեր դպրոցներում: 7 տարի Նորաշենի դպրոցում աշխատել է որպես ուսուիցչ, ուսումնավար և տնօրեն:
Եկեղեցի
Գյուղը ուներ Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը քանդված է եղել 20-րդ դարի սկզբին:
Հայտնի անձինք
- Արտավազդ Ավագյան, հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան:[6]
- Արշալույս Փայտյան, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ:
- Արտակ Հերիքյան, լրագրող
- Վաչե Ավագյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
- Աշոտ Հակոբյան (բայկեր), բայկեր
Հետաքրքիր փաստեր
- 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Երկիր Մեդիա հեռուստաալիքով Երևանի ժամանակով 8.00 հաղորդում է ցուցադրվել Նորաշենի մասին:
Տես նաև
Արտաքին հղումներ
- Նորաշենի ուսուցչուհիները տաբատ չեն կրում
- Նորը լավ մոռացված հինն է
- Նորաշենը publicdata.am կայքում
- Նորաշենի միջնակարգ դպրոցը
- Նորաշենի անտառային տարածքը
- Նորաշենի գյուղապետարան
Տեսանյութեր
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Տավուշի մարզպետարան. Նորաշեն
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվը (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Տավուշի մարզի պաշտոնական կայքը՝ Նորաշեն գյուղ
- ↑ եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, «Արօր» — 329, էջեր 329 — 405 էջ։
- ↑ Ա.Ա. Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ): Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, ««Լույս»», 1989 — 30-31, էջեր 30-31 — 237 էջ. — 4000 հատ։
- ↑ Ավագյան Արտավազդ Արշակի (Ռուսերեն)
|