Արշալույս Փայտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշալույս Փայտյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1959(1959-12-02) (59 տարեկան)
ԾննդավայրՆորաշեն, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան և Գարեգին Նժդեհ մեդալ

Արշալույս Զավենի Փայտյան (դեկտեմբերի 2, 1959(1959-12-02), Նորաշեն, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 2-ին Շամշադինի շրջանի (այժմ՝ Տավուշի մարզի) Նորաշեն գյուղում։

  • 1978-1980 - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1987 - ավարտել է Կիրովականի (Վանաձորի) պետական մանկավարժական ինստիտուտը։
  • 1993 թվականից - ՀՀ զինված ուժերում
  • 1997 - ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան։ Զբաղեցրել է զորամասի հրամանատարի տեղակալի, հրամանատարի պաշտոններ։
  • 1998 - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետ, իսկ 2000 թվականին՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
  • 2001 - ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։

ՀՀ նախագահի հրամանագրով 2003 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի, իսկ 2005 թվականին՝ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ՀՀ նախագահի հրամանագրով 2006 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։

  • 2009 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[1]։

2012 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից[2]։ Ազատման վերաբերյալ պաշտոնական որևէ պատճառաբանություն չներկայացվեց[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է՝

  • «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011)[4]
  • «Մարտական խաչ» II աստիճանի շքանշան
  • «Արիության», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Ամուսնացած է, ունի 2 որդի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]