Հայկազյան (գյուղ, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Հայկազյան | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Հայկազյան (համայնք, Քաշաթաղի շրջան) | Հայկազյան համայնք | |
Մակերես | 9658,2 կմ² | |
Բնակչություն | 74 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հայկազյան, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 70 կմ հարավ-արևելք՝ Որոտան գետի ստորին հոսանքի աջ ափին[2]։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից` 120 կմ հեռավորության վրա։
Ջանֆիդա, Սահառ և Դարբնոց գյուղերի հետ միասին կազմում է Հայկազյան համայնքը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը հարթավայրային է, ունի 9658,2 հա տարածք, որից 3119,9 հա գյուղատնտեսական նշանակության, 6128,4 հա անտառային հողեր։ Հայկազյան համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 22 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականի հոկտեմբերին հայկական զինված ուժերին հաջողվում է բնակավայրից հեռացնել ադրբեջանական ստորաբաժանումներին։
Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկազյան գյուղը վերաբնակեցվել է 1997 թվականին՝ Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ 2003 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը 75 է։ 2015 թվականին բնակչության թվաքանակը կազմում էր 74 մարդ, կար 22 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 64 | 69 | 78 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ[2]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց[2], որտեղ սովորում են 100 աշակերտներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի տարածքում առկա է «Լալազարի» կամուրջ (1868 թ.) պատմամշակութային հուշարձանը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, «ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 360.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |