Հայկազյան (համայնք, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)
Հայկազյան համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էՀայկազյան գյուղ,
Ջանֆիդա գյուղ,
Սահառ գյուղ,
Դարբնոց գյուղ
ՎարչկենտրոնՀայկազյան գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2014)154
Տարածք9658,2 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Հայկազյան, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Ունի հարթավայրային տեղանք։ Համայնքի տարածքը 9658,2 հա է, որից 6128,4 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Որոտան գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 70 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 120 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Հայկազյան համայնքն իր մեջ ներառում է Հայկազյան,Ջանֆիդա, Սահառ, Դարբնոց գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 2 ակունքից։ Առկա էին նաև խմելու ջրի համար պիտանի 22 անհատական ջրհորներ։ Այստեղով էին անցնում են «Հայկազյան-1», «Հայկազյան-2», «Հայկազյան-3», «Սահառ-1» և «Սահառ-2» ոռոգման ջրատարները[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, մասնավորապես՝ Կովսական-Բերձոր-Կովսական երթուղուն[2]։

Համայնքի տարածքում առկա պատմամշակութային հուշարձաններից է «Լալազար» անունով հայտնի և 1868 թվականին կառուցված կամուրջը[2]։ պատմամշակութային հուշարձանը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազյան համայնքի բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմել է 154 մարդ, որոնք կազմել են 41 տուն։ Նույն թվականի դրությամբ Հայկազյան գյուղում բնակվել է 74 մարդ, որոնք կազմել են 22 տուն։ Ջանֆիդա գյուղում բնակվել է 80 մարդ, որոնք կազմել են 19 տուն[2]։։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազյան համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 100 աշակերտ[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 3119,9 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։