Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց
Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց Het uitgaan van de Hervormde Kerk te Nuenen (nl) | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | հունվար 1884 |
բարձրություն | 41,3 |
լայնություն | 32,1 |
ստեղծման վայր | Նյուենեն |
ուղղություն | ռեալիզմ |
ժանր | բնանկար[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (գողացվել է) |
հավաքածու | Վան Գոգի թանգարան[2] |
հիմնական թեմա | կրոն |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0025.htm, https://vangoghworldwide.org/artwork/F25 կայք | |
Ծանոթագրություններ | |
Congregation Leaving the Reformed Church in Nuenen Վիքիպահեստում |
«Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» (հոլ.՝ Het uitgaan van de Hervormde Kerk te Nuenen), հոլանդացի հայտնի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը։ Ստեղծվել է 1884 թվականի հունվար-փետրվար ամիսներին և 1885 թվականի աշնանը, Նիդերլանդների Նյուենեն գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1883 թվականի դեկտեմբերին Վան Գոգն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Նյուենեն, որտեղ 1882 թվականին նրա հայրն արդեն դարձել էր բողոքական քահանա։ Նա իր ծնողների հետ տեղավորվում է եկեղեցական տներից մեկում։ Չնայած Վան Գոգի և ծնողների միջև հարաբերությունները բարդ էին, գեղանկարիչն այստեղ է բնակվում մինչև 1885 թվականի մայիսը։ 1884 թվականի հունվարին Վան Գոգի մայրը դժբախտ պատահարի արդյունքում կոտրում է ազդրոսկրը։ Այս միջադեպը մոտեցնում է նկարչին իր մոտ հետ և որոշ ժամանակ ամրապնդում նրանց ջերմ հարաբերությունները։ Վինսենթն ու իր քույրը` Վիլը հոգում էին մոր հոգսերը։ Այսպիսով թշնամանքը մոր և որդու միջև ժամանակավորապես անհետանում է[3]։
Կտավի վրա պատկերված է Նյուենենի բողոքական եկեղեցին։ Այս նկարը նվեր էր մոր համար, բայց սյուժեի ընտրությունը վկայում է այն մասին, որ Վան Գոգը հոր համար նույնպես ցանկանում էի հաճելին անել։ Այսպես նա ցանկանում էր մտերմանալ ծնողների հետ։ Կտավը Վան Գոգն ավարտել է Նյուենենում, իսկ 1885 թվականին որոշ փոփոխություններ է մտցրել։ Եկեղեցուց դուրս եկող մարդկանց փոխարեն ի սկզբանե պատկերված է եղել գյուղացի։
Կտավի առևանգում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» նկարը գողացվել է հենց Վինսենթ վան Գոգի թանգարանից։ Դա տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 7-ին։ Կտավի հետ գողացվել է նաև «Ծովի տեսքը Սխևենինգենից» նկարը։
2016 թվականի սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է երկու նկարներն էլ մաֆիայի պարագլուխներից մեկի թաքստոցում[4]։ Սկզբնական շրջանակները չէին պահպանվել։ Նկարների վիճակը գնահատվել էր բավարար[5]։
«Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» նկարը վերադարձվել է թանգարան և ցուցադրվել հանրությանը 2017 թվականի մարտից[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Գոգը ստեղծել է եկեղեցական աշտարակի 11 նկար և գծանկար․ գծանկարներից մեկը պատկերում է հուղարկավորություն[7]։
Նյուենենի եկեղեցական հին աշտարակը ստեղծվել է որպես հարգանքի տուրք գյուղացիների պարզ, համեստ կյանքի․ նրանք «դարերի ընթացքում․․․ թաղվել են դաշտերում, որտեղ կենդանի եղած ժամանակ արմատացել են»։ Ավերված աշտարակը խորհրդանշում է մարդկանց կյանքում քրիստոնեության դերի նվազեցումը։ Աշտարակը վերակառուցվել է նկարն ավարտելուց հետո[8]։
Նյուենենի հին աշտարակը քայլող մարդկանց հետ, 1884, Անձնական հավաքածու (F184) | Նյուենենի հին աշտարակը մաճկալի հետ, 1884, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Օթեռլո, Նիդերլանդներ (F34) | Հին աշտարակը մթնշաղի մեջ, 1884, Անձնական հավաքածու, (F40) | Նյուենենի գերեզմանատունն ու աշտարակը ձյան մեջ, 1885, Թեյթ, Լոնդոն (F87) | Հին եկեղեցական աշտարակ Նյուենենում, («Գյուղական գերեզմանատուն»), 1885, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F84) |
Եկեղեցու այլ գծանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին տների կուտակումներ Հաագայի նոր եկեղեցու մոտ, 1882, Անձնական հավաքածու (F204) | Հաագայի տեսարան՝ նոր եկեղեցու հետ, ջրաներկ, 1882, Կունստհանդել Իվո Բոուվմանի ավաքածու, Հաագա (F1680) | Հովիվն իր հոտի հետ Զվիլու գյուղի փոքրիկ եկեղեցու մոտ, գծանկար, գրիչ և մատիտ, 1883, Անձնական հավաքածու (F877) | Մթնշաղի մեջ գտնվող եկեղեցի, 1883, Անձնական հավաքածու (F188) | Բնանկար եկեղեցու հետ, Գրծով և մատիտով գծանկար, 1883, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F1238) |
Ժողովը լքում է Նյուենենի հին եկեղեցին, 1884, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F25) | Սուրբ Մարտինի եկեղեցին Թոնխելրեում, Գրիչի և կավիճի գծանկար, 1885, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F: None, JH: 640) | Տեսարան դեպի Սեն Պոլ Մոզոլ եկեղեցին, 1889, Անձնական հավաքածու (F803) | Եկեղեցի Օվերում, 1890, Օրսե թանգարան, Փարիզ (F789) | Օվերի տեսարան եկեղեցու հետ, 1890, Անձնական հավաքածու (F800) |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/52949
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0003V1962
- ↑ Lamothe, E; Sauvage, J, eds. (2008). Of Mothers and Death: from Procreation to Creation. Pessac: Presses Universitairies de Bordeaux. էջ 151. ISBN 978-2-86781-493-8.
- ↑ В Италии у мафиози нашли две украденные картины Ван Гога Արխիվացված 2016-10-01 Wayback Machine // Lenta.ru
- ↑ «HOLLAND MY HOMELAND:The NETHERLANDS 030815 : "Van Gogh paintings stolen from Amsterdam found in Italy " BBC News». HOLLAND MY HOMELAND. 2016 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Stolen Van Gogh paintings worth £77m found in Naples mafia raid». The Independent (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Lubin, A (1996) [1972]. Stranger on the Earth: A Psychological Biography of Vincent van Gogh. New York: De Capo Press. էջ 91. ISBN 0-306-80726-2.(չաշխատող հղում)
- ↑ «The Old Church Tower at Nuenen ('The Peasants' Churchyard'), 1885». Permanent Collection. Van Gogh Museum. 2005–2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» հոդվածին։ |
|