Արենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արենի (այլ կիրառումներ)
Գյուղ
Արենի
Արենի գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնք Արենի համայնք[1]
ՀամայնքապետՀուսիկ Սահակյան[2]
Այլ անվանումներԱրփա
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1772 մարդ (2011)[3]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արենի (Հայաստան)##
Արենի (Հայաստան)
Արենի (Վայոց ձորի մարզ)##
Արենի (Վայոց ձորի մարզ)

Արենի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում բնակավայրն ունեցել է Արփա անունը։ 1946 թվականին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում` Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։ Այն մայրաքաղաք Երևանից հեռու է 110 կմ, իսկ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից` 20 կմ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետի ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպամած։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։

Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները՝ ժայռեր, ջրվեժներ, անդնդախոր ձորեր։

Գյուղի կենտրոնում արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված, և խաչքար՝ Արցախյան ազատամարտում զոհված համագյուղացիների հիշատակին։

2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն, որը դարձել է ավանդական։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենիում է գտնվում եռակամար կամուրջը (1265-1287 թթ.), Սուրբ Աստվածածին եկեղեցին (1321 թ.), XIII դարի ամրոցը, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցը և X-XVI դարերի խաչքարեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Արենիի բնակչությունը 1772 է[5].

Տարի Բնակչություն
1831 63 մարդ [6]
1873 294 մարդ [6]
1897 579 մարդ [7]
1926 613 մարդ [7]
1959 1094 մարդ [6]
1970 1370 մարդ [6]
1979 1351 մարդ [6]
1989 1623 մարդ [8]
2001 1794 մարդ [6]
2011 1772 մարդ [3]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք։ Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը։ Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ։ Գյուղը թաղված է մրգատու այգիների մեջ։ Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է և հարմարավետ։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
  2. Արենի համայնքի ղեկավար և ավագանի
  3. 3,0 3,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 31. — 184 p.
  7. 7,0 7,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  8. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 570.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 22
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենի» հոդվածին։