Արաքս (նախկին անվանումը՝ Ներքին Ղարխուն), գյուղ ՀայաստանիԱրմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից մոտ 9 կմ հարավ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 905 մետր բարձրության վրա։ Արաքս է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արաքսի մշտական բնակչությունը կազմել է 1364, առկա բնակչությունը՝ 1360 մարդ[1]։
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[4]։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1915-1920 թվականներին եկել է Սուրմալուի գավառից[3]։
Արաքսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 703)։