Jump to content

Արահետ Առլի քաղաքային զբոսայգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արահետ Առլի քաղաքային զբոսայգում
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888 և սեպտեմբեր 1888
բարձրություն73 սանտիմետր
լայնություն92 սանտիմետր
ստեղծման վայրԱռլ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
http://www.vggallery.com/painting/p_0470.htm, https://vangoghworldwide.org/artwork/F470 կայք
Ծանոթագրություններ
 Path in the Park of Arles with walkers (F470) Վիքիպահեստում

«Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» (հոլ.՝ Wandelpad in het park), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 72,3 × 93 սմ։

Այսօր «Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում[2] (Օթերլո, Նիդերլանդների Թագավորություն

«Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Նկարում Վինսենթ վան Գոգը պատկերել է արահետ՝ շրջապատված կանաչի և դեղինի զանազան երանգներով նկարված ծառերով։ Այդ գույները վկայում են, որ ամառն իր տեղը զիջում է աշնանը։ Երկինքը երկնագույն է։ Արահետով զբոսնում են մարդիկ՝ վայելելով հիանալի շրջապատող գեղեցկությամբ։

Վինսենթ վան Գոգը «Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» կտավը ստեղծել է սեպտեմբեր ամսին։ Ըստ երևույթին այն նկարել է «Բանաստեղծի այգին»[3] կտավը վերջացնելուց հետո։ Առլի այգին նկարիչը նկարել է մի քանի անգամ։ Դրանցից են՝ «Առլի քաղաքային զբոսայգու մուտքը» և «Առլի հասարակական զբոսայգին»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://data.collectienederland.nl/page/aggregation/kroller-muller/44539
  2. «Wandelpad in het park». krollermuller.nl (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  3. Letter 682 To Theo van Gogh. Arles, Tuesday, 18 September 1888.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]