Ցրոնքցի Մուրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցրոնքցի Մուրադ
Ծնվել է1884
ԾննդավայրՑրոնք, Թուրքիա
Մահացել է1927
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Ցրոնքցի Մուրադ (Պետրոսյան, 1884, Ցրոնք, Մուշի գավառ - 1927, Բեյրութ), հայ ազգային-ազատագրական պայքարի մարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, սովորել Մուշի Կեդրոնական վարժարանում։ Վաղ հասակից մասնակցել է թուրքական և քրդական հրոսակներից հայրենի գյուղի պաշտպանությանը, 1901 թ.՝ Աոաքելոց վանքի կռվին, 1904 թ.՝ Սասունի ապստամբությանը, որը ճնշելուց հետո թուրքական իշխանությունները Ցրոնքցի Մուադին բանտարկել են։ 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո ազատվել է և մեկնել Ամերիկա։

1914 թ.՝ առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, խմբով (280 հոգի) ժամանել է Կովկաս, մտել Քեռու կամավորական գունդը և իբրև վաշտի հրամանատար մասնակցել բազմաթիվ մարտերի։ 1918 թ. դարձել է Արամ Մանուկյանի թիկնապահը։ Հայաստանում 1921 թ. հակախորհրդային Փետրվարյան ապստամբության ժամանակ վիրավորվել է, այնուհետև անցել է Պարսկաստան, ապա՝ Հալեպ ու Բեյրութ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png