Որոտան (քաղաք, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)
Քաղաքային համայնք
Որոտան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Բնակչություն556 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Որոտան, քաղաքային համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 140 կմ հեռավորության վրա։

Համայնքում ընդգրկված են նաև Անդոկաբերդ, Դողար, Բարկուշատ և Վանանդ գյուղերը։ Անդոկաբերդ գյուղում բնակվում է 8 մարդ, կա 2 տնտեսություն, Դողար գյուղում՝ 8 մարդ, կա 4 տնտեսություն, Բարկուշատ գյուղում՝ 20 մարդ, կա 7 տնտեսություն, իսկ Վանանդ գյողում՝ 16 մարդ, կա 5 տնտեսություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկա, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել:։ Որոտան համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են որոշ քանակությամբ սեզոնային բնական աղբյուրներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում քաղաքը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Որոտան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 556 մարդ, կա 162 տնտեսություն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  2. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 375 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.