Խոսրով Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոսրով Բ Կոտակից)
Jump to navigation Jump to search
Խոսրով Բ
Մեծ Հայքի թագավոր
Khosrov II of Armenia killed by Anak.jpg
Ծնվել է՝3-րդ դար
Մահացել է՝287 մահապատիժ
Վախճանի վայրՎաղարշապատ, Այրարատ
ՔաղաքացիությունՄեծ Հայք
Ազգությունհայ
ՆախորդՏրդատ Բ
ՀաջորդողՏրդատ Գ
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
ՀայրՏրդատ Բ
ԵրեխաներՏրդատ Գ Մեծ և Սուրբ Խոսրովիդուխտ
Կրոնական հավատքներԶրադաշտականություն

Խոսրով Բ (3-րդ դար - 287, Վաղարշապատ, Այրարատ), Մեծ Հայքի արքա (252-287)[1]։ Սպանվել է 287 թվականին՝ Անակ Պարթևի կողմից։ Նրան փոխարինել է որդին՝ Տրդատ Գ Մեծը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով Բ-ն հայոց թագավոր Տրդատ Բ-ի (252-279) որդին էր[2][3][4]։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Երբեմն անվանումով շփոթեցվում է[5] իր պապի՝ Խոսրով Ա-ի (211-252) կամ թոռան՝ Խոսրով Գ Կոտակի հետ (330-338)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանքի մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Մասնավորապես հայտնի է, որ հոր հետ մանսակցել է Արտաշիր Սասանյանի դեմ արշավանքներին։

Կնոջ անունը չի պահպանվել։ Ունեցել է երկու զավակ՝ Տրդատ և Խոսրովիդուխտ։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով Բ-ն դավանում էր զրադաշտականություն, և խոչընդոտում էր քրիստոնեության տարածմանը։

Սպանվել է 287 թվականին՝ Շապուհ I-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nina Garsoïan. The Aršakuni Dynasty. // The Armenian People From Ancient to Modern Times. / Richard G. Hovannisian (ed.). — Vol. I. The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century. — P. 71.
  2. Richard Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I։ The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century, p.74
  3. Nina Garsoïan. The Aršakuni Dynasty. // The Armenian People From Ancient to Modern Times. / Richard G. Hovannisian (ed.). — Vol. I. The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century. — P. 74.
  4. Cyrille Toumanoff. Les dynasties de la Caucasie chrétienne de l’Antiquité jusqu’au XIXe siècle. Tables généalogiques et chronologiques.(ֆր.) — Rome, 1990. — P. 85.
  5. Richard Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I։ The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.71