Արագածավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Արագածավան
Կոորդինատներ: 40°19′59″ հս․ լ. 43°39′29″ ավ. ե. / 40.33306° հս․. լ. 43.65806° ավ. ե. / 40.33306; 43.65806
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Գյուղապետ Գագիկ Պողոսյան
Մակերես 25.50 կմ²
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Արագածավան (Հայաստան)
Red pog.png
##Արագածավան (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Արագած, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Գյուղը տարածված է Արագածի լանջերից սկիզբ առնող Գեղարոտ գետի երկու ափերին։ Ապարան քաղաքից գտնվում է 15 կմ, մարզկենտրոն Աշտարակից՝ 25 կմ և Երևանից՝ 40 կմ հեռավորության վրա։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման ժամանակ գյուղը կոչվել է Ջամուշլու, որը հայերենով կոչվում է «Գոմշանոց», այնուհետև 1840 թվականից բնակավայրը անվանվել է Ղազնաֆար։ Իսկ 1948 թվականի սեպտեմբերի 10-ից գյուղը վերանվանվել է Արագած[2]: Արագածը 2006 թվականի հուլիսի 4-ից վերանվանվել է Արագածավան[3]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագածավանի (Արագած) ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1873 1922 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 95 126 678 2468 4739 4820 5383 5023

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և երկրագործությամբ։

Մասնագիտական կողմնորոշումը, ուսուցիչների վերապատրաստումը, աշակերտական խորհուրդների ակտիվացումը, բուժաշխատողների մասնագիտական զարգացումը, բժիշկների և բուժքույրերի մասնագիտական ցանցի գործունեությունը, Ատամնաբուժական ակցիաները, բնակչության զննումները, գործարարներին տրվող խորհրդատվությունը, սոցիալական աջակցությունը, հոգեբանական աջակցությունը և Հոգեբանական ներառական թատրոնը սկսել են իրագործվել համայնքում 2011 թվականից։

Ճանապարհի վերանորոգումը, ոռոգման ջրի համակարգի բարեկարգումը, դպրոցում Ստեղծագործարանի հիմնումը, դպրոցական ճաշարանի և ատամնակայանի ստեղծումը, մարզադահլիճի վերանորոգումը, միջոցառումների դահլիճի վերազինումը և համայնքի եևեխաների համար խաղահրապարակի հիմնումը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ և աջակցությամբ են իրագործվել։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]