Jump to content

Նացիստական Գերմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆաշիստական Գերմանիաից)
Նացիստական Գերմանիա
Երրորդ Ռայխ
Großdeutsches Reich
 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բեռլին[1]
Լեզու գերմաներեն
Ազգություն գերմանացիներ
Հիմն Deutschland über alles
Արժույթ գերմանակամ մարկ
Իշխանություն
Պետական կարգ Տոտալիտարիստական
հանրապետություն
Պետության գլուխ ֆյուրեր
Օրենսդրություն Ռայխստագ
Պատմություն
- Նացիստների իշխանության գալը Գերմանիայում 1933, հունվարի 30[2]
- Անշլյուս` Ավստրիայի բռնակցումը Գերմանիային 1938, մարտի 12[3]
- Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ 1939, սեպտեմբերի 1
- Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի մահը 1945, ապրիլի 30
- Գերմանիայի կապիտուլյացիա 1945, մայիսի 8[4]

Նացիստական Գերմանիա անվանել են Գերմանիան 1933 թվականից մինչև 1945 թվականը, երբ Ադոլֆ Հիտլերը և նրա գլխավորած Նացիստական կուսակցությունը վերահսկում էին երկիրը դիկտատուրայի միջոցով։ Հիտլերի օրոք Գերմանիան վերածքվեց ամբողջատիրական պետության, որը վերահսկում էր կյանքի բոլոր ասպեկտները; Պետության պաշտոնական անվանումն էր Deutsches Reich (Գերմանական Ռայխ) մինչև 1943 թվականը և Großdeutsches Reich (Մեծ գերմանական Ռայխ) 1943-ից 1945 թվականները։ Նացիստական Գերմանիային նաև անվանում էին Երրորդ ռայխ (Drittes Reich), նշանակում էր «Երրորդ թագավորություն» կամ «Երրորդ կայսրություն», առաջին երկուսն էին Սրբազան Հռոմեական կայսրությունը (800–1806) և Գերմանական կայսրությունը (1871–1918): Նացիստական ռեժիմը ավարտվեց, երբ 1945 թվականի մայիսին Դաշնակիցները հաղթանակ տարան` ավարտելով Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում։

Հիտլերը նշանակվեց Գերմանիայի կանցլեր Վայմարյան հանրապետության նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի կողմից 1933 թվականի հունվարին։ Նացիստները դրանից հետո սկսեցին վերացնել բոլոր քաղաքական հակառակորդներին և վերցնել իշխանությունը։ Հինդենբուրգը մահացավ 1934 թվականի օգոստոսի 2-ին և Հիտելրը դարձավ Գերմանիայի դիկտատորը` իր ձեռքը առնելով ամբողջ իշխանությունը։ Տեղի ունեցավ պետական հանրաքվե 1934 թվականի օգոստոսի 19-ին և Հիտլերը հաստատվեց Գերմանիայի միանձնյա Ֆյուրեր (առաջնորդ)։ Ամբողջ իշանությունը կենտրոնացավ Հիտլերի անձի շուրջ և նրա խոսքը բարձրագույն օրենք էր։ Կառավարությունը կորդինացված չէր, սակայն ընդհանուր գործառույթները միտված էին Հիտլերի շուրջ։ Մեծ ճգնաժամի կեսերից նացիստները վերադարձրեցին տնտեսական կայսւոյթունը և վերջ դրեցին զանգվածային գործազրկությանը` զարգացնելով ծանր ռազմական արդյունաբերությունը և խառը տնտեսությունը։ Տնտեսական վերելքը բերեց ռեժիմի ժողովրդականության բարձրացմանը։

Ռասիզմը, հատկապես հակասեմականություն ռեժիմի հիմնական շրժիչն էր։ Գերմանական ժողովուրդները նացիստների կողմից բնորոշվում էին որպես տիրակալների ռասա, որը Արիական ռասայի ամենամաքուր ճյուղն էր։ Հրեաների և գնչուների դեմ ճնշումները սկսվեցին իշխանության գալու վաղ տարիներից։ Առաջին համակենտրոնացման ճամբարները հիմնադրվեցին 1933 թվականի մարից։ Հրեաները և այլ հակառակորները բանտարկվեցին, իսկ լիբերալիստները, սոցիալիստները և կոմունիստները սպանվեցին, բանտարկվեցին կամ արտաքսվեցին։ Քրիստոնեական եկեղեցիները և քաղաքացիները, որոնք ընդդիմանում էին Նացիզմին ճնշվեցին, շատերը բանտարկվեցին։ Կրթությունը կենտրոնացավ ռասայական կենսաբանության, բնակչության քաղաքականության և ռազմական ծառայության վրա։ Կանանց կարիերայի և կրթական իրավունքները կրճատվեցին։

Նացիստական ռեժիմը սկսեց առավելություն ձեռք բերել հարևաններին նկատմամբ ռազմական պայմանագրերի միջոցով պատերազմից մի քանի տարի առաջ։ Նացիստական Գերմանիան առաջ քաշեց ագրեսիվ տարածքային պահանջներ` սպառնալով պատերազմով։ Այն բռնակցեց Ավստրիան և Չեխոսլովակիան 1938 և 1939 թվականներին։ Գերմանիան ստորագրեց չհարձակման պայմանագիր ԽՍՀՄի հետ և 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան` սկիզբ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1941 թվականի սկզբի դրությամբ Գերմանիան վերահսկում էր Եվրոպայի մեծ մասին։ Գրավյալ տարածքներում Գերմանիան նշանակում էր գերմանական կառավարություն։ Գերմանիան օգտագործում էր գրավյալ տարածքների բնական և մնարդկային ռեսուրսները։ Հոլոքոստի ժամանա ոչնչացվեցին միլիոնավոր հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք բանտարկվեցին, սպանվեցին Նացիստական համակենտրոնացման ճամբարներում կամ գնդակահարվեցին։

Չնայած 1941 թվականին Գերմանական ռազմագործողությունը ընդդեմ ԽՍՀՄ-ի սկզբնական ձուլում հաջող էր, ԽՍՀՄ-ի հակագրոհի և ԱՄՆ-ի կողմից մուտքի շնորհիվ Արևլյան ճակատում նախաձեռնությունն անցավ ԽՍՀՄ-ի ձեռքը և 1944 թվականի վերջում ԽՍՀՄ-ը արդեն հետ էր գրավել բոլոր իր տարածքները։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական ռայխի քարտեզը 1940 թվականի ԽՍՀՄ գրպանի քարտեզագրքում: Հոշոտված Լեհաստանից մնացած գեներալ-նահանգապետությունը մակագրված է որպես «Գերմանիայի պետական շահերի մարզ»՝ «Область государственных интересов Германии»:

1933-1943 թվականներին պետությունը պաշտոնապես կոչվում էր գերմանական Ռայխ (գերմ.՝ Deutsches Reich), իսկ 1943-1945 թվականներին այն կոչվեց Փառահեղ Գերմանական Ռայխ (գերմ.՝ Großdeutsches Reich) կամ Գերմանական Տերություն։

Deutsches Reich անվան տարբերակը գերմաներենից հայերեն թարգմանվում էր որպես Գերմանական Տերություն։ Ի դեպ Ֆրանսիան գերմաներենում, անկախ նրանից այն միապետական կարգեր է ունեցել, թե՝ հանրապետական, միշտ կոչվել և կոչվում է Ֆրանկրայխ՝ Ֆրանսիական տերություն։ Ռայխը (Das Reich) երբեմն ունեցել է ոչ միայն տերություն, այլև՝ պետություն կամ երկիր իմաստը։ Օրինակ գերմանական քարտեզագրքերում և պատմական գրականության մեջ կարելի է հանդիպել Շիրակ ռայխ, այսինքն՝ հայկական Անի-Շիրակի պետություն կամ Շիրակի թագավորություն, պարզապես՝ Շիրակ երկիր, ինչպես նաև՝ Վասպուրական ռայխ, նույն կերպ՝ Վասպուրական երկիր կամ Վասպուրական պետություն իմաստով։ Հայտնի է որ Ավստրիան գերմաներեն կոչվում է Օստերռայխ, անկախ նրանից նա նախկինում կայսրություն էր, թե այժմ՝ հանրապետություն։

Գերմաներեն «ռայխ» բառը (Das Reich) կարող է նաև այլ լեզուներով, այդ թվում ռուսերեն թարգմանվել թե՛ որպես «պետություն», թե՛ որպես «կայսրություն», սակայն այն առավել մոտ է «տերություն» հասկացությանը, ինչպես վերը նշված է հայերենի համար։ Գերմաներենում այն նաև օգտագործվում է միստիկական իմաստով, որպես «արքայություն»։ Գերմաներեն՝ Dein Reich komme — հայերեն՝ «Եկեսցէ Արքայութիւն Քո», ռուսերեն՝ «Да приидет Царствие Твое»[5]։

Գերմանիայի այսպիսի անվանումը՝ Das Dritte Reich, առաջին անգամ հիշատակվել է գերմանացի հեղինակ Արթուր Մյոլեր վան դեն Բրուքի «Երրորդ Ռայխը» (գերմ.՝ Das Dritte Reich) աշխատությունում։ Գիրքը նվիրված է նացիստական քարոզչությանը և Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի մասնակցությանը։

Բացի այդ, այն պատմում է Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կյանքը, և նրա կառավարման շրջանում Գերմանիայում տիրող իրավիճակի մասին։

Ըստ այս գրքի, Գերմանիայի պատմությունը բաժանվում է մի քանի շրջանների, որոնք ներկայացված են Ռայխերի տեսքով։ Պատմությունը սկսում է Սրբազան Հռոմեական Կայսրությունից (962-1806)` Առաջին Ռայխ կամ Առաջին տերություն, շարունակվում 1871–1918 Գերմանական կայսրությամբ` Երկրորդ Ռայխ կամ Երկրորդ Տերություն, իսկ Ֆաշիստական Գերմանիան ներկայացվում է որպես Երրորդ Ռայխ կամ Երրորդ Տերություն։

Նացիստները օգտագործում էին այս անվանումը՝ Երրորդ Ռայխ՝ օրինականացնելու համար իրենց ռեժիմը՝ որպես նախորդ գերմանական Ռայխերի իրավահաջորդ պետություն։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919-ին ստեղծվեց Վայմարյան հանրապետությունը, որը բացի Գերմանիայի բուն տարածքից ներառում էր նաև Լեհաստանի արևմուտքը և հյուսիսը, ինչպես նաև Հարավային Դանիան։

Վայմարյան հանրապետության պատմության երեք հիմնական փուլերն էին.

  • 1919—1923 ճգնաժամային տարիները. հաղթահարվում էին համաշխարհային պատերազմի հետևանքները՝ հիպերինֆլյացիան և հանրապետության տապալման բազմաթիվ փորձերը.
  • «Ոսկե քսանականներին» (1924—1929) հանրապետությունը հասավ որոշակի կայունության, վերականգնեց տնտեսությունը և ձեռք բերեց միջազգային ճանաչում.
  • Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և նացիոնալ-սոցիալիստների, այսինքն՝ ազգայնական-ընկերավարների իշխանության գալը 1929-1933 թվականների ընթացքում ավարտվեցին հանրապետության հոգեվարքով և կործանմամբ։

Նոր կազմավորված Գերմանիայի հանրապետությունը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հայտնվել է ծանր տնտեսական կացության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կրած նյութական և մարդկային կորուստներից բացի, 1919 թվականին Վերսալում տեղի ունեցած վեհաժողովից հետո Գերմանիան պարտավորվեց խոշոր ռազմատուգանքներ վճարել հաղթած պետություններին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)։ Այս ամենը երկրում հանգեցրեց ուռճացված գների, սննդի պակասի, զանգվածային անկարգությունների, մեկ խոսքով՝տնտեսական և քաղաքական քաոսի։ Այն բանից հետո, երբ գերմանական կառավարությունը դժվարացավ վճարել ռազմատուգանքները, զայրացած ֆրանսիական զորքերը ձեռնամուխ եղան Գերմանիայի հումքի հիմնական աղբյուրի՝ Ռուրի ածխի և գազի ավազանի գրավմանը։ 1923 թվականին Ռուրի ավազանը արդեն Ֆրանսիայի կազմում էր։ Երկրում տիրում էին լայնատարած քաղաքացիական անկարգությունները։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանական շուկան կախվածության մեջ ընկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ 1930-ականներին արդեն Գերմանիայի հումքի միակ ներկրողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր։ 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Միացյալ Նահանգների ֆոնդային շուկան ենթարկվեց վթարի, որը ծանր անդրադարձավ նաև Գերմանիայի վրա։

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեց ներդրումներ կատարել Գերմանիայում։

1919 թվականին հիմնադրված Գերմանիայի բանվորական կուսակցությունը վերանվանվեց և դարձավ Նացիոնալ-սոցիալիստների գերմանական աշխատավորական կուսակցություն։

Այն համարվում էր Գերմանիայի կարևորագույն քաղաքական կուսակցություններից մեկը։ Կուսակցությունը, անցնելով իշխանության գլուխ, կարճ ժամանակամիջոցում կարողացավ ոտքի կանգնեցնել Գերմանիան։ 1932 թվականին դաշնային ընտրություններում նացիստները բացարձակ հաջողություն գրանցեցին և դարձան գերմանական Ռայխսթագի միանձնյա ղեկավարները։

Նացիստական կառավարությունը մերժեց Վերսալյան պայմանագրի դրույթները, սկսեց վերազինելն ցամաքային ուժերը, ավիացիան և ռազմական նավատորմը, բացի այդ ժողովրդի մեջ սերմանվեց հակահրեականության և հակաբոլշևիզմ։

Նորանշանակ գերմանական կառավարությունը կարողացավ նաև ետ բերել Ռուրի ավազանը։

Նացիստական վարչակարգի հաստատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը դարձավ Վայմարյան հանրապետության վերջի սկիզբը։

Արդեն 1932-ի ամռանը գործազուրկների թիվը հասավ 6 միլիոնի։

Քաղաքական իրավիճակը երկրում արմատականանում էր։

Աճում էր Գերմանիայի կոմունիստական կուսակցության կողմնակիցների թիվը։ 1932-ի ընտրություններում կոմկուսը ստացավ իր պատմության մեջ ամենաբարձր արդյունքը (1919-1933 թվականներ)՝ 16,9 % քվեներ։ Միևնույն ժամանակ կոմկուսի դերի ուժեղացումը հակադրության մեջ էր մտնում խոշոր կապիտալի շահերի հետ։

Սակայն աճում էր նաև Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության՝ Deutsce Nazionalsozialistische arbeiter Partei (NSDAP) դերը։

1932-ին նացիոնալ-սոցիալիստները հավաքեցին քվեների 37 %-ը՝ բոլոր կուսակցություններից ավելի։

Բայդ դա էլ բավարար չէր կառավարություն կազմելու համար։

Ուստի կրկնական ընտրություններ նշանակվեցին 1932-ի նոյեմբերին, որտեղ, սակայն ՆՍԴԱՊ-ը ստացավ ավելի քիչ ձայներ՝ 34 %: Այսպիսով՝ 1932 թվականի երկու ընտրություններում նացիստները տարել էին հաղթանակ, սակայն նրանք չէին կազմում ճնշող մեծամասնություն։

1932-ի ընթացքում Վայմարյան հանրապետության նախագահը՝ Գերմանական նախկին բանակի ֆելդմարշալ Պաուլ Հինդենբուրգը բազմիցս առաջարկեց Հիտկերին՝ մտնել կառավարության կազմի մեջ, այդ թվում՝ գրավել փոխ-կանցլերի՝ փոխվարչապետի պաշտոնը։

Սակայն նացիստների առաջնորդը համաձայն էր միայն ռայխսկանցլերի պաշտոնին, ինչպես նաև պահանջում էր ներքին գործերի ռայխսմինիստրի պաշտոնը ՆՍԴԱՊ-ի անդամներից մեկի համար, իսկ իր համար, որպես կառավարության ղեկավարի՝ արտակարգ լիազորություններ։

Միայն 1933-ի հունվարի վերջին ռայխսպրեզիդենտ Հինդենբուրգը համաձայնվեց այդ պայմաններին։ Նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգը 1933 թվականի հունվարի 30-ին հանդիսավոր արարողությամբ Ադոլֆ Հիտլերին նշանակեց Գերմանիայի կանցլեր։ Այս իրադարձությունը պատմության մեջ հայտնի է Մախտերգրեյֆունգ (գերմ.՝ Machtergreifung) անունով, որը թարգմանաբար նշանակում է իշխանության բռնազավթում։

Ադոլֆ Հիտլերի գլխավորած կոալիցիան անցավ պետության գլուխ։ Երկրի իշխանությունը փաստացի անցավ Գերմանիայի Ազգային Ընկերավարական Աշխատավորական կամ այսպես կոչված՝ Գերմանիայի Նացիոնալ Սոցիալիստական Բանվորական կուսակցությանը։

Հիտլերը իշխանության գալով սկսեց փոփոխություններ կատարել իշխանական մարմինների մեջ։ Բոլոր քաղաքացիական կազմակերպությունների, այդ թվում, գյուղատնտեսական խմբերի, կամավորական կազմակերպությունների և մարզական ակումբների ղեկավարությունը փոխարինվեց նացիստական համակիրներով և կուսակցական անդամներով։

1933 թվականի հունիսին արդեն գրեթե բոլոր ղեկավարները նացիստական կուսակցությանն էին անդամակցում։ Բացառություն էր կազմում միայն գերմանական բողոքական եկեղեցին և ազգային բանակը։

1933 թվականի փետրվարի 27-ին Ռայխստագի շենքը հրկիզվեց։ Մեղավոր ճանաչվեց Մարիուս վան դեր Լուբբեն, ով եղել է հոլանդացի կոմունիստ։

Գերմանիայի կանցլերի հրամանագրով Մարիուս վան դեր Լուբբենին ինկվիզիցիայի ենթարկեցին։ Հիտլերը այս ամենը ներկայացրեց որպես կոմունիստական դավադրություն Գերմանիայում։

Ամբողջ երկրում սկսվեց հակակոմունիստական շարժում։ Այս ընթացքում Գերմանիայում ձերբակալվեցին մոտ չորս հազար կոմունիստներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Agreement Between the Governments of the United Kingdom, the United States of America, and the Union of Soviet Socialist Republics, and the Provisional Government of the French Republic on Certain Additional Requirements to be Imposed on Germany». dipublico.com. 1945 թ․ սեպտեմբերի 20.
  2. Antill, Peter (2005). Berlin 1945: End of the Thousand Year Reich. Oxford; New York: Osprey. ISBN 1-84176-915-0.
  3. Beevor, Antony (2002). Berlin: The Downfall 1945. London: Viking-Penguin Books. ISBN 978-0-670-03041-5.
  4. Berghahn, Volker R. (1999). «Germans and Poles, 1871–1945». Germany and Eastern Europe: Cultural Identities and Cultural Differences. Yearbook of European Studies. Amsterdam; Atlanta: Rodopi. ISBN 90-420-0688-9.
  5. Վ.Կլեմպերեր։ Երրորդ ռայխի լեզուն։ Ռուսերեն՝ В.Клемперер. LTI: язык Третьего Рейха. Записная книжка филолога.

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]