Տնով և մաճկալով բնապատկեր
Տնով և մաճկալով բնապատկեր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | դեկտեմբերի 1, 1889 |
բարձրություն | 33 սանտիմետր[2] |
լայնություն | 41,4 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Valley with Ploughman Seen from Above Վիքիպահեստում |
«Տնով և մաճկալով բնապատկեր» (ֆր.՝ Paisage avec une maison et un laboureur), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ, հռչակավոր գեղանկարիչ, Վինսենթ վան Գոգի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 33 × 41,4 սմ[3]։
Այսօր «Տնով և մաճկալով բնապատկեր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տնով և մաճկալով բնապատկեր» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգը պատկերել է բնապատկեր՝ թռչնի թռիչքի բարձրությունից։ Կտավին հեղինակը վրձնել է դաշտեր, որոնք գտնվում են բլուրների միջև, տուն՝ շրջապատված ծառերով։ Հեռվում երևում է գյուղացին՝ սպիտակ ձիու հետ։ Պատկերված տղամարդը հերկ է անում դաշտի մի հատվածում։ Նկարի ձախ ծայրամասի կենտրոնական հատվածում կին է պատկերված՝ ջրհորի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոգը կտավը նկարել է 1889 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, երբ գտնվում էր Սեն Ռեմի դը Պրովանսում՝ հոգեբուժարանում։ Օգոստոսի վերջին իր եղբորը՝ Թեոյին ուղղված նամակում Գոգը գրում է[4].
Երեկ կրկին մի փոքր աշխատեցի։ Նկարում եմ այն, ինչ տեսնում եմ իմ պատուհանից՝ հնձած դեղին արտ, մանուշակագույն հողի և դեղին հարդի ցայտերանգություն, հետին պլանում՝ բլուրներ։ - Վինսենթ վան Գոգ
|
Վան Գոգի մահվանից հետո կտավը որոշ ժամանակ մնում է Պոլ Գաշեի մոտ՝ Գոգին բուժող բժշկի։ 20-րդ դարասկզբին «Տնով և մաճկալով բնապատկեր» ստեղծագործությունը հայտնվում է Ամստերդամի թանգարաններից մեկում։ Հետո կտավը գնում է գերմանացի կոլեկցիոներ Պաուլ Կասիրերը, որից էլ, 1928 թվականին Օթթո Կրեբսն է գնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կտավը հայտնվում է խորհրդային զորքերի մոտ և տարվում ՌԽՍՀ՝ որպես ռազմատուգանք։ Երկար տարիներ այն մնում է Էրմիտաժի պահոցներում։
«Տնով և մաճկալով բնապատկեր» ստեղծագործությունն առաջին անգամ Էրմիտաժում ցուցադրվել է 1995 թվականին՝ ռազմաավարի ցուցահանդեսի շրջանակներում[5]։ 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում[6], իսկ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբում (սրահ 413)[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/121885
- ↑ 2,0 2,1 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/39603/
- ↑ «Կտավի չափերը».
- ↑ Ван Гог В. Письма / Пер. П. Мелковой. — СПб.: Азбука, 2001. — С. 668, 670 (рис.).
- ↑ Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 140—143.
- ↑ Государственный Эрмитаж. —Моне, Клод. «Большая набережная в Гавре».
- ↑ Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Клода Моне
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jacob Baart de la Faille|, L'Œuvre de Vincent van Gogh: catalogue raisonné, Paris-Bruxelles, 1928; n°727
- Albert Kostenevitch, catalogue de l'exposition La Peinture française des XIXe et XXe siècles issue des collections privées d'Allemagne, musée de l'Ermitage, ministère de la Culture de la Fédération de Russie, Saint-Pétersbourg-Munich, 1995 (ռուսերեն) (Գերմաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տնով և մաճկալով բնապատկեր» հոդվածին։ |
|