Jump to content

Վիշտ (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշտ
տեսակգծանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1882
բարձրություն44,5 սանտիմետր
ժանրնյու
գտնվում էThe New Art Gallery Walsall?
հավաքածուGarman Ryan Collection?
Ծանոթագրություններ
 Vincent van Gogh - Sorrow Վիքիպահեստում

Վիշտ[1] (հոլ.՝ Sorrow), գրաֆիկական նկար, որը նկարել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը 1882 թվականի ապրիլի 10-ին, Հաագայում եղած տարիներին։ Նկարը պահվում է Մեծ Բրիտանիայի Ուոլսոլի Արվեստի նոր պատկերասրահում[2]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին Վինսենթ վան Գոգը մեկնել է Բրյուսել, որտեղ հաճախել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի դասընթացների։ Մեկ տարի անց նա դադարեցրել է ուսումնասիրությունները և մեկնել Հաագա։ Այդ քաղաքում Վան Գոգը բնակվել է Անտոն Մաուվեի տանը։ Վերջինս ոչ միայն թույլ է տվել երկար ժամանակ բնակվել իր մոտ, այլև դասավանդել է ածուխով, կավիճով ու յուղաներկով նկարչություն։ Շնորհիվ նրա՝ Վան Գոգը բացել է իր արվեստանոցը և ծանոթացել բազմաթիվ նկարիչների հետ։ Վան Գոգը, հեռանալով Անտոն Մաուվեի՝ գիպսե քանդակներ նկարելու ավանդույթներից, սկսում է նկարել կենդանի մոդելներ։ Հենց այդ ձգտումը՝ ոչ թե ընդօրինակել, այլ ստեղծել սեփականը, պատճառ դարձավ նկարչի ու Վան Գոգի միջև ընկերության խզման։ Այդ ընթացքում Վան Գոգը շրջում է տարբեր վատահամբավ թաղամասերով և ստեղծում նկարների շարք՝ «Մարդիկ հովանոցների տակ» (1882), «Կարտոֆիլի շուկա» (1882), «Պետական վիճակախաղ» (1882)։ Այս ընթացքում նկարիչը սրճարաններից մեկում հանդիպում է թեթևաբարո կնոջ, որը չարաշահում էր թմրանյութը և ալկոհոլը. դա 32-ամյա Քլազինա Մարիա Հոորնիկն էր (հոլ.՝ Clasina (Sien) Maria Hoornik)[3]: Վան Գոգը նրան սկում է անվանել «Սին», որին նա առաջարկել է միասին ապրել և դառնալ իր աշխատանքների բնորդուհին։ Կեցվածք ընդունելու ժամանակ նա հղի էր։ Այսպիսով, 1882 թվականին ստեղծվել «Վիշտ» անվանվող աշխատանքը[4]։ Բացի բնորդուհուց՝ առաջին անգամ նկարը տեսել է Թեո վան Գոգը։ Նա առաջինն էր, որ նկարիչը նվիրել է եղբորը, ստորին աջ անկյունում անգլերենով ստորագրությամբ՝ «Sorrow»։ Այս նկարի երկու այլ վիմագրեր ստեղծվել են միաժամանակ, որոնցից մեկն այժմ պահվում են Ամստերդամի Վինսենթ վան Գոգի թանգարանում[5][6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Անրի Պերյուշո, Վան Գոգի կյանքը, թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան (La vie de van Gogh), Երևան, «Հայաստան», 1990, էջ 133 — 471 էջ. — 30000 հատ, ISBN 5-540-00941-x։
  2. Berry C Vincent Van Gogh: His Spiritual Vision in Life and Art Modern Spiritual Masters. — Orbis Books, 2015. — 160 с. — ISBN 9781608336180
  3. Roberts H. E Encyclopedia of Comparative Iconography – Themes Depicted in Works of Art. — Routledge, 2013. — 1150 с. — ISBN 9781136787928
  4. Е. Диченко Винсент Ван Гог. — Художник в 100 картинах. — М: Литрес, 2015. — С. 24. — 99 с. — ISBN 978-5-699-77455-5
  5. «Sorrow. Vincent van Gogh». (Vincent van Gogh Stichting). Van Gogh Museum, Amsterdam.
  6. Charles V Vincent van Gogh. — Parkstone International, 2014. — 669 с. — ISBN 9781783104987

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]