«Բերդավան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 112. Տող 112.
Բերդավանի տարածքում կան մ.թ.ա. II հզմ. Ղալինջաքար և XIII դարի Ձիթհանքի ամրոցներ, XVIII-XIX դարերի Սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց։
Բերդավանի տարածքում կան մ.թ.ա. II հզմ. Ղալինջաքար և XIII դարի Ձիթհանքի ամրոցներ, XVIII-XIX դարերի Սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց։


2022 թվականի հունվարի 9-ին բացվել է [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|44-օրյա պատերազմի զոհերի հուշարձանը]]։
2022 թվականի հունվարի 9-ին բացվել է [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|44-օրյա պատերազմի]] զոհերի հուշարձանը։


== Կրթություն ==
== Կրթություն ==

14:05, 9 հունվարի 2022-ի տարբերակ

Գյուղ
Բերդավան
Բերդավան գյուղի ամրոցը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՍմբատ Մուղդուսյան
Այլ անվանումներԲերդագյուղ
ԲԾՄ650 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3 278[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբերդավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (266)
Բերդավան (Հայաստան)##
Բերդավան (Հայաստան)

Բերդավան, սահմանամերձ գյուղ Հայաստանի Հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, մարզկենտրոնից 54 կմ հյուսիս-արևմուտք, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Կողբ գետի ափին։ Մինչև 1978 թվականի հունվարի 25-ը կոչվել է Ղալաչա[2]։

Բերդավանը հայտնի է իր նշանավոր մարդկանցով, որոնցից են Սոցիալիստական Աշխատանքի հերոս Սամսոն Դաղբաշյանը, ակադեմիկոս Վարդան Գուլքանյանը, բազմաթիվ բժիշկներ, դատախազներ, մանկավարժներ ու այլ նշանավոր անձինք։

Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում[3]։

Անվան ստուգաբանություն

Նախկինում գյուղը կրում էր «Ղալաչա» անունը։ Վերջինիս ծագման մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ դրանցից մեկի գյուղն իր անունը ստացել է տարածքում գտնվող «Ղալինջաքար» ամրոցի անունից (սկզբում՝ «Ղալինջաքարա գյուղ», այնուհետև տարիների ընթացքում հոլովվել ու դարձել է «Ղալաչա»)։

Պատմություն

Գյուղը նախկինում գտնվել է 1,5 կմ հարավ-արևելք ընկած Թխաձոր կոչված վայրում, իսկ 1898 թվականին տեղափոխվել և գրավել է այժմյան տարածքը։ Նախկին տեղում կան մի փոքրիկ բերդի ավերակներ, որի անունով էլ գյուղն անվանվել է Բերդա, Բերդագյուղ։

Բնակչություն

Նախնիների մի մասը XVIII-XIX դարերում գաղթել է Արցախից։

Բերդավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 1078 1038 1384 1874 2427 2780 3011 3531 3287 3392

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Բերդավանի տարածքում կան մ.թ.ա. II հզմ. Ղալինջաքար և XIII դարի Ձիթհանքի ամրոցներ, XVIII-XIX դարերի Սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց։

2022 թվականի հունվարի 9-ին բացվել է 44-օրյա պատերազմի զոհերի հուշարձանը։

Կրթություն

Բերդավան գյուղն ունի մեկ դպրոց։ 2016 թվականին վերանորոգվել է դպրոցի ճաշարանը։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով ճաշարանին կից կառուցվել է նաև ատամնակայան։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 42.
  3. Լ․ Ա․ Բարսեղյան, Ժ․ Դ․ Խաչատրյան (Թիվ 7, 196 2). «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ԱՄՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (PDF). ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-03-05-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2014 Մայիսի 23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերդավան» հոդվածին։