Սամսոն Դաղբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամսոն Դաղբաշյան
Ծնվել էհունվարի 23, 1917(1917-01-23)
ԾննդավայրԲերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է2005
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia (1918–1922).svg Հայաստանի Առաջին Հանրապետություն, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Заслуженный учитель Армянской ССР.jpg

Սամսոն Աղաբեկի Դաղբաշյան (հունվարի 23, 1917(1917-01-23), Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 2005, Երևան, Հայաստան), հայ ուսուցիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամսոն Դաղբաշյանը ծնվել է 1917 թվականին Բերդավան գյուղում։ Գյուղի 7-ամյա դպրոցն[1] ավարտելուց հետո ընդունվել է Կիրովականի մանկավարժական տեխնիկում և 1937 թ. ավարտելուց հետո գործուղվել է Ալավերդու Ծաղկաշատ գյուղի դպրոց, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1939-1940 թթ. աշխատել է Հաղպատի դպրոցում։ 1941 թ. գործուղվել է Կողբի դպրոց, մինչև դեկտեմբերի վերջ, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։

1941 թվականի դեկտեմբերի 31-ին մեկնում է զորակոչվել է խորհրդային բանակ[2], իսկ 1942 թ. մարտին ծանր վիրավորվում է, զրկվում ոտքից և ուղարկվում թիկունք։ 1943-1953 թթ. դասավանդում է նորից Կողբի միջնակարգ դպրոցում։

1953 թվականին տեղափոխվել է 40-րդ, ապա 3-րդ դպրոցում, որպես մաթեմատիկայի (նաև աստղագիտության, ֆիզիկայի) ուսուցիչ։ 1983 թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչման[3]։ Մահացել է 2005 թվականին Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1968)[4]
  • Լենինի շքանշան (1968)[4]
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1985)
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան(1942)[2]
  • ԽՍՀՄ մեդալներ[2]
  • ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ (1983)[4]
  • Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1959)[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «История школы» (հայերեն)։ www.berdavanschool.safe.am։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 7 
  2. 2,0 2,1 2,2 Надежда Копанева, Сергей Белкин (2010)։ «Математика в годы Великой Отечественной войны» (ռուսերեն)։ edu.tomsk.ru։ Վերցված է 2014 թ․ հունվարի 7 
  3. http://tigranhayazn.do.am/publ/tigran_petrosyanci_nyowt'ery'_hpmh_t'angarani_hamar/1-1-0-34,1/(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 Армянская Советская Энциклопедия. — Ер.: Издательство АН Армянской ССР, 1987. — Т. «Советская Армения». — С. 667. — 688 с.