«Բերդավան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 69. | Տող 69. | ||
== Անվան ստուգաբանություն == |
== Անվան ստուգաբանություն == |
||
Նախկինում գյուղը կրում էր «Ղալաչա» անունը։ Վերջինիս ծագման մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ դրանցից մեկի գյուղն իր անունը ստացել է տարածքում գտնվող «Ղալինջաքար» ամրոցի անունից (սկզբում՝ «Ղալինջաքարա գյուղ», այնուհետև տարիների ընթացքում հոլովվել ու դարձել է «Ղալաչա»)։ |
|||
== Պատմություն == |
== Պատմություն == |
14:01, 9 հունվարի 2022-ի տարբերակ
Գյուղ | ||
---|---|---|
Բերդավան | ||
Բերդավան գյուղի ամրոցը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Սմբատ Մուղդուսյան | |
Այլ անվանումներ | Բերդագյուղ | |
ԲԾՄ | 650 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 3 278[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բերդավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (266) | |
| ||
Բերդավան, սահմանամերձ գյուղ Հայաստանի Հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, մարզկենտրոնից 54 կմ հյուսիս-արևմուտք, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Կողբ գետի ափին։ Մինչև 1978 թվականի հունվարի 25-ը կոչվել է Ղալաչա[2]։
Բերդավանը հայտնի է իր նշանավոր մարդկանցով, որոնցից են Սոցիալիստական Աշխատանքի հերոս Սամսոն Դաղբաշյանը, ակադեմիկոս Վարդան Գուլքանյանը, բազմաթիվ բժիշկներ, դատախազներ, մանկավարժներ ու այլ նշանավոր անձինք։
Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում[3]։
Անվան ստուգաբանություն
Նախկինում գյուղը կրում էր «Ղալաչա» անունը։ Վերջինիս ծագման մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ դրանցից մեկի գյուղն իր անունը ստացել է տարածքում գտնվող «Ղալինջաքար» ամրոցի անունից (սկզբում՝ «Ղալինջաքարա գյուղ», այնուհետև տարիների ընթացքում հոլովվել ու դարձել է «Ղալաչա»)։
Պատմություն
Գյուղը նախկինում գտնվել է 1,5 կմ հարավ-արևելք ընկած Թխաձոր կոչված վայրում, իսկ 1898 թվականին տեղափոխվել և գրավել է այժմյան տարածքը։ Նախկին տեղում կան մի փոքրիկ բերդի ավերակներ, որի անունով էլ գյուղն անվանվել է Բերդա, Բերդագյուղ։
Բնակչություն
Նախնիների մի մասը XVIII-XIX դարերում գաղթել է Արցախից։
Բերդավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1078 | 1038 | 1384 | 1874 | 2427 | 2780 | 3011 | 3531 | 3287 | 3392 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Բերդավանի տարածքում կան մ.թ.ա. II հզմ. “Ղալինջաքար” և XIII դարի “Ձիթհանքի” ամրոցներ, XVIII-XIX դարերի սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց։
Կրթություն
Բերդավան գյուղն ունի մեկ դպրոց։ 2016 թվականին վերանորոգվել է դպրոցի ճաշարանը։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով ճաշարանին կից կառուցվել է նաև ատամնակայան։
Տես նաև
- Բերդավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
- Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 42.
- ↑ Լ․ Ա․ Բարսեղյան, Ժ․ Դ․ Խաչատրյան (Թիվ 7, 196 2). «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ԱՄՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (PDF). ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-03-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2014 Մայիսի 23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերդավան կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերդավան» հոդվածին։ |
|