«Թորոս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 17. Տող 17.
[[Կատեգորիա:Ռուբինյան արքայատոհմի ներկայացուցիչներ]]
[[Կատեգորիա:Ռուբինյան արքայատոհմի ներկայացուցիչներ]]
[[Կատեգորիա:12-րդ դարի հայեր]]
[[Կատեգորիա:12-րդ դարի հայեր]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]





17:33, 25 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Թորոս Ա
Իշխանություն1100 - 1129
Թագադրում1100 թվականին
Լրիվ անունԹորոս Ռուբինյան
Ծնվել է՝մոտ 1070
Մահացել է՝ոչ վաղ քան փետրվարի 17, 1129 և ոչ ուշ քան փետրվարի 16, 1130
Դրազարկի վանք
Երկիր Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Ազգությունհայ
ՀաջորդողԼևոն Ա
ՏոհմՌուբինյաններ
միապետ, քաղաքական գործիչ և կառավարիչ
ՀայրԿոստանդին Ա
ԵրեխաներԿոնստանդին II և Օշին Ռուբինյան

Թորոս Ա (մոտ 1070 - ոչ վաղ քան փետրվարի 17, 1129 և ոչ ուշ քան փետրվարի 16, 1130), Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 207