«Գևորգ Չաուշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 23. Տող 23.
}}
}}


'''Գևորգ Չաուշ''' (''Գևորգ Չավուշ, Գևորգ Արոյի Ղազարյան'') (1870 կամ 1871 - 1907), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, [[հայդուկապետ]], [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՅԴ]] անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։
'''Գևորգ Չաուշ''' (''Գևորգ Չավուշ, Գևորգ Արոյի Ղազարյան'') ([[1870]] կամ [[1871]] - [[1907]]), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, [[հայդուկապետ]], [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՅԴ]] անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։


Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնց են [[Արաբո]]ն, [[Դժոխք Հրայր]]ը, [[Աղբյուր Սերոբ]]ը, [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկը]]։ Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թթ.-ի ինքնապաշտպանական կռիվներին։
Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնց են [[Արաբո]]ն, [[Դժոխք Հրայր]]ը, [[Աղբյուր Սերոբ]]ը, [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկը]]։ Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի [[1891]]-[[1893]] թվականների ինքնապաշտպանական կռիվներին։


Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար։<ref name=hay_gyux>{{cite web|url=http://lraber.asj-oa.am/3829/1/1989-7%2824%29.pdf |title=Հայ ազատագրական շարժման գործիչներ: Գևորգ Չաուշ |date= |accessdate=2015 Ապրիլի 4}}</ref>
Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար։<ref name=hay_gyux>{{cite web|url=http://lraber.asj-oa.am/3829/1/1989-7%2824%29.pdf |title=Հայ ազատագրական շարժման գործիչներ: Գևորգ Չաուշ |date= |accessdate=2015 Ապրիլի 4}}</ref>
Տող 81. Տող 81.
Հայդուկներին տանում են [[Մուշ]], որտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում։ Տղաներից մեկն անգամ մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են [[Բաղեշ]]ի բանտ։<ref name=Indz_bah_tveq_8>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 109</ref>
Հայդուկներին տանում են [[Մուշ]], որտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում։ Տղաներից մեկն անգամ մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են [[Բաղեշ]]ի բանտ։<ref name=Indz_bah_tveq_8>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 109</ref>


Գևորգ Չաուշը սակայն փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել։ Սակայն Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը [[1896]] թ.-ի ապրիլի 20-ի գիշերը փախչում է բանտից։ Այդ օրը եղանակը նույնպես նպաստում է փախուստին։ Դրսում թանձր մութ էր սարսափելի փոթորկի ու ձյունախառն անձրևի պատճառով։<ref name=Indz_bah_tveq_9>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 175</ref>
Գևորգ Չաուշը սակայն փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել։ Սակայն Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը [[1896]] թվականի [[ապրիլի 20]]-ի գիշերը փախչում է բանտից։ Այդ օրը եղանակը նույնպես նպաստում է փախուստին։ Դրսում թանձր մութ էր սարսափելի փոթորկի ու ձյունախառն անձրևի պատճառով։<ref name=Indz_bah_tveq_9>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 175</ref>


=== Աղբյուր Սերոբի ջոկատում ===
=== Աղբյուր Սերոբի ջոկատում ===
Տող 99. Տող 99.
2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են [[Գելիեգուզան]] գյուղը։ Անհավասար կռվում զոհվում են Աղբյուր Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Սերոբի կինը՝ [[Սոսե Մայրիկ|Սոսեն]], վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը։ Թուրք զինվորները ուզում են սպանել վիրավոր Սոսեին, բայց Բշարե Խալիլը չի թողնում։ Խալիլը կտրում է Սերոբի գլուխը և գերեվարում Սոսեին։
2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են [[Գելիեգուզան]] գյուղը։ Անհավասար կռվում զոհվում են Աղբյուր Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Սերոբի կինը՝ [[Սոսե Մայրիկ|Սոսեն]], վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը։ Թուրք զինվորները ուզում են սպանել վիրավոր Սոսեին, բայց Բշարե Խալիլը չի թողնում։ Խալիլը կտրում է Սերոբի գլուխը և գերեվարում Սոսեին։


Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Առաջինը որոշվում է պատժել դավաճան ռես Ավեին, ով թունավորել էր Սերոբին։ Երբ վերջնականորեն համոզվում են Ավեի դավաճանության մեջ, [[1900]] թ.-ի ապրիլ ամսին Գևորգ Չաուշը շենիկցի Մանուկի և Ղազարի հետ մտնում է Ավեի տուն և նրանից իմանում բոլոր դավաճանների անունները, իսկ այնուհետև սպանում նրան։ Ավեից հետո ոչնչացնում են բոլոր մյուս դավաճաններին, ովքեր կապ էին ունեցել Սերոբի մահվան հետ։
Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Առաջինը որոշվում է պատժել դավաճան ռես Ավեին, ով թունավորել էր Սերոբին։ Երբ վերջնականորեն համոզվում են Ավեի դավաճանության մեջ, [[1900]] թվականի ապրիլ ամսին Գևորգ Չաուշը շենիկցի Մանուկի և Ղազարի հետ մտնում է Ավեի տուն և նրանից իմանում բոլոր դավաճանների անունները, իսկ այնուհետև սպանում նրան։ Ավեից հետո ոչնչացնում են բոլոր մյուս դավաճաններին, ովքեր կապ էին ունեցել Սերոբի մահվան հետ։


[[1900]] թ.-ի նոյեմբերին [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի, Գևորգ Չաուշի, Մակարի և Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Բազմաթիվ թշնամիներ զոհվեցին, սատկեց Խալիլի [[ձի]]ն։ Խալիլին խուզարկեցին և գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին։<ref name=Indz_bah_tveq_11>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 195-198</ref>
[[1900]] թ.-ի նոյեմբերին [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի, Գևորգ Չաուշի, Մակարի և Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Բազմաթիվ թշնամիներ զոհվեցին, սատկեց Խալիլի [[ձի]]ն։ Խալիլին խուզարկեցին և գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին։<ref name=Indz_bah_tveq_11>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 195-198</ref>
Տող 111. Տող 111.
Անդրանիկն ուզում էր իր կամքը թելադրել սուլթանին, որը պետք է ստիպված լիներ զիջումների գնալ։ Սակայն նոյեմբերի 7-ին [[թուրքեր]]ը պաշարեցին վանքը 3000-անոց բանակով։ Պաշարումը տևեց օրեր։ Թուրքական բանակում 20 օրվա ընթացքում [[տիֆ]]ից ահագին զինվորներ մահացան։ Թուրքերը բանակցություններ սկսեցին պաշարման 17-րդ օրը։
Անդրանիկն ուզում էր իր կամքը թելադրել սուլթանին, որը պետք է ստիպված լիներ զիջումների գնալ։ Սակայն նոյեմբերի 7-ին [[թուրքեր]]ը պաշարեցին վանքը 3000-անոց բանակով։ Պաշարումը տևեց օրեր։ Թուրքական բանակում 20 օրվա ընթացքում [[տիֆ]]ից ահագին զինվորներ մահացան։ Թուրքերը բանակցություններ սկսեցին պաշարման 17-րդ օրը։


1901 թ.-ի նոյեմբերի 27-ի գիշերը ֆիդայիները սպիտակ սավանների օգնությամբ աննկատ ճեղքում են վանքի պաշարումը և հեռանում։<ref name=Indz_bah_tveq_12>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 232-238</ref>
[[1901]] թվականի [[նոյեմբերի 27]]-ի գիշերը ֆիդայիները սպիտակ սավանների օգնությամբ աննկատ ճեղքում են վանքի պաշարումը և հեռանում։<ref name=Indz_bah_tveq_12>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 232-238</ref>


=== Գևորգը չի լքում Սասունը ===
=== Գևորգը չի լքում Սասունը ===
Սասունի ապստամբության պարտությունից հետո Անդրանիկի և մի շարք այլ հայդուկների հետ հերոսական մարտեր է մղել Մշո դաշտում, այնուհետև անցել Վասպուրական։ Աղթամար կղզում կայացած ՀՅԴ ղեկավար գործիչների 1904 թ. սեպտեմբերյան ժողովի որոշմամբ մի խումբ մարտիկներով վերադարձել է Սասուն և շարունակել պայքարը թուրքական իշխանությունների դեմ՝ դառնալով ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի (Մուշ-Սասուն) ներկայացուցիչը և Մուշ-Սասունի հայդուկների ղեկավարը՝ հայդուկապետ։
Սասունի ապստամբության պարտությունից հետո Անդրանիկի և մի շարք այլ հայդուկների հետ հերոսական մարտեր է մղել Մշո դաշտում, այնուհետև անցել Վասպուրական։ Աղթամար կղզում կայացած ՀՅԴ ղեկավար գործիչների [[1904]] թվական սեպտեմբերյան ժողովի որոշմամբ մի խումբ մարտիկներով վերադարձել է Սասուն և շարունակել պայքարը թուրքական իշխանությունների դեմ՝ դառնալով ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի (Մուշ-Սասուն) ներկայացուցիչը և Մուշ-Սասունի հայդուկների ղեկավարը՝ հայդուկապետ։


Գևորգ Չաուշի մարտական խումբը 1905-1907 թթ. Կարս գյուղում, [[Աստղ (շրջան)|Աստղում]], [[Արքավանք]]ում և այլուր հերոսական մարտեր է մղել թուրքական գերազանցող ուժերի հետ։
Գևորգ Չաուշի մարտական խումբը [[1905]]-[[1907]] թվականներին Կարս գյուղում, [[Աստղ (շրջան)|Աստղում]], [[Արքավանք]]ում և այլուր հերոսական մարտեր է մղել թուրքական գերազանցող ուժերի հետ։


=== Սուլուխ ===
=== Սուլուխ ===
Տող 122. Տող 122.
Թուրքերի հետապնդումներից ֆիդայիները փախչելով՝ գալիս են Մշո դաշտի [[Սուլուխ]] գյուղ։ Ֆիդայիները 3 օր մնում են այդտեղ և նույնիսկ պահակ չեն նշանակում։ Հայդուկները որոշում են քեֆ անել և ճանապարհել Ռուբեն Տեր-Մինասյանցին։
Թուրքերի հետապնդումներից ֆիդայիները փախչելով՝ գալիս են Մշո դաշտի [[Սուլուխ]] գյուղ։ Ֆիդայիները 3 օր մնում են այդտեղ և նույնիսկ պահակ չեն նշանակում։ Հայդուկները որոշում են քեֆ անել և ճանապարհել Ռուբեն Տեր-Մինասյանցին։


1907 թ. մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը։ Սուլուխը մարտ վարելու համար նպատակահարմար վայր չէր, քանի որ ոչ մի սար չկար, այլ ամբողջը հարթավայր էր։
1907 թվականի [[մայիսի 27]]-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը։ Սուլուխը մարտ վարելու համար նպատակահարմար վայր չէր, քանի որ ոչ մի սար չկար, այլ ամբողջը հարթավայր էր։
Ֆիդայիները ստիպված էին մարտնչել։ Գևորգը Հագոյին և մի քանի ֆիդայիների կարգադրում է կյանքի գնով պահել [[Սուլուխ կամուրջ]]ը։ Անհավասար [[Սուլուխի կռիվ (1907)|կռիվ]] է սկսվում։ Գևորգը Գալեի հետ բարձրանում է տան տանիք և այնտեղից է կռվում։ Օրվա առաջին կեսը հայերը լավ դիրքերում էին։ Նույնիսկ տապալվել էր Քյոսա Բինբաշին։ Կռվի ընթացքում զոհվեց Գալեն, իսկ քիչ անց փչացավ Գևորգի հրացանի զսպանակը։ Մինչ Գևորգը հրացանը կարգի էր բերում, թշնամու գնդակը դիպավ նրա ծնկին և անցավ թիկունքի միջով։
Ֆիդայիները ստիպված էին մարտնչել։ Գևորգը Հագոյին և մի քանի ֆիդայիների կարգադրում է կյանքի գնով պահել [[Սուլուխ կամուրջ]]ը։ Անհավասար [[Սուլուխի կռիվ (1907)|կռիվ]] է սկսվում։ Գևորգը Գալեի հետ բարձրանում է տան տանիք և այնտեղից է կռվում։ Օրվա առաջին կեսը հայերը լավ դիրքերում էին։ Նույնիսկ տապալվել էր Քյոսա Բինբաշին։ Կռվի ընթացքում զոհվեց Գալեն, իսկ քիչ անց փչացավ Գևորգի հրացանի զսպանակը։ Մինչ Գևորգը հրացանը կարգի էր բերում, թշնամու գնդակը դիպավ նրա ծնկին և անցավ թիկունքի միջով։
Տող 143. Տող 143.
Հայ ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել նրա մասին։
Հայ ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել նրա մասին։


Գևորգ Չավուշի մասին առաջին վեպը եղել է Կարո Սասունու ,, սարերու ասլանը՛՛ սփյուռքում լայնորեն հայտնի վեպը։ Այս վեպի վրա հեղինակն աշխատել է շուրջ 40 տարի։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1966 թ. Բեյրութում, իսկ երկրորդ անգամ՝ 1983 թվականին Թեհրանում; Վեպը հասկանալի պատճառներով արգելված էր Խորհրդային Հայաստանում։ Ամբողջույթամբ Գևորգ Չաուշի կյանքին է նվիրված նաև հայր և որդի Ստեփան և Կարո Պողոսյանների հեղինակած «Ինձ բահ տվեք... /Գևորգ Չավուշ/» փաստավավերագրական գիրքը։ Գևորգ Չաուշը նաև գործող անձ է [[Խաչիկ Դաշտենց]]ի «Ռանչպարների կանչը» վեպում։ Վեպի գլխավոր հերոսը հանդիսանում էր մեկ այլ անվանի հայդուկ՝ [[Մախլուտո]]ն։ Գևորգ Չավուշի մասին պատում է գրել նաև արձակագիր Սուրեն Սահակյանը իր ,, հերոսապատում՛՛ /Երևան, 1990/ գրքում։
Գևորգ Չավուշի մասին առաջին վեպը եղել է Կարո Սասունու ,, սարերու ասլանը՛՛ սփյուռքում լայնորեն հայտնի վեպը։ Այս վեպի վրա հեղինակն աշխատել է շուրջ 40 տարի։ Այն առաջին անգամ հրատարակվել է [[1966]] թվականի Բեյրութում, իսկ երկրորդ անգամ՝ [[1983]] թվականին Թեհրանում; Վեպը հասկանալի պատճառներով արգելված էր Խորհրդային Հայաստանում։ Ամբողջույթամբ Գևորգ Չաուշի կյանքին է նվիրված նաև հայր և որդի Ստեփան և Կարո Պողոսյանների հեղինակած «Ինձ բահ տվեք... /Գևորգ Չավուշ/» փաստավավերագրական գիրքը։ Գևորգ Չաուշը նաև գործող անձ է [[Խաչիկ Դաշտենց]]ի «Ռանչպարների կանչը» վեպում։ Վեպի գլխավոր հերոսը հանդիսանում էր մեկ այլ անվանի հայդուկ՝ [[Մախլուտո]]ն։ Գևորգ Չավուշի մասին պատում է գրել նաև արձակագիր Սուրեն Սահակյանը իր ,, հերոսապատում՛՛ /Երևան, 1990/ գրքում։


== Գևորգ Չաուշի թանգարան ==
== Գևորգ Չաուշի թանգարան ==
1980 թ.-ական թվականներին Չաուշի զարմիկ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ [[Արագածոտնի մարզ]]ի [[Աշնակ]] գյուղում ստեղծվել է [[Գևորգ Չաուշի թանգարան]]ը։
[[1980]]-ական թվականներին Չաուշի զարմիկ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ [[Արագածոտնի մարզ]]ի [[Աշնակ]] գյուղում ստեղծվել է [[Գևորգ Չաուշի թանգարան]]ը։


== Գրականություն ==
== Գրականություն ==

18:08, 16 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Գևորգ Արոյի Ղազարյան
արմտ. հայ.՝ Գէորգ Չաւուշ
1870 - 1907
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան, Սասուն, Մկթենք
Մահվան վայրԱրևմտյան Հայաստան, Սուլուխ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԶորատեսակՀայ ֆիդայիներ
Մարտեր/
պատերազմներ
Առաքելոց վանքի կռիվ (1901)

Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գևորգ Արոյի Ղազարյան) (1870 կամ 1871 - 1907), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։

Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնց են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը։ Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։

Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար։[1]

Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։

Չաուշի հայտնի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։[2]

Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։

Եղել է միակ ֆիդային, ով բոլոր ֆիդայական օրենքների համաձայն ամուսնացել է։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մկթենք գյուղում։ Չաուշի հոր անունը Արո էր, իսկ նրա հորեղբայրը՝ իշխան Ղզրոն էր։ Գևորգն իր ընտանիքի միջնեկ զավակն էր։ Նրա եղբայրների անունները Մինաս և Օհան էին։[3]

Դեռ վաղ տարիներից Գևորգը չի կարողացել անտարբեր լինել հայ ազգի թշվառ ճակատագրով։ Այդ է վկայում այն, որ 14 տարեկան հասակում Գևորգը տեսնելով թե ինչպես 4-5 քուրդ հայ գյուղացիներին թալանում, քարեր է շպրտում թալանչիների վրա, իսկ հայերին կոչ անում պաշտպանվել։ Ճիշտ է, նրան ոչ ոք չեն արձագանքում, իսկ քրդերն էլ ոտնատակ են տալիս պատանի Գևորգին։[4]

Ուսման տարիները և Արաբոն

Այնուհետև տանեցիները որոշում են տղային ուսման տալ և տանում են Մշո Առաքելոց վանքի դպրոց։ Վանքում Չաուշն ընկերանում է Ադամի հետ։ Վարդապետից Արաբոյի մասին պատմություններ լսելով ՝ Գևորգը ոգևորվում է և որոշում է անցնել նրա ջոկատ։ Արաբոն սկզբում չի ուզում նրանց ընդունել՝ պատճառաբանելով, որ շատ երիտասարդ են, բայց, տեսնելով նրանց հաստատակամությունը, ընդունում է իր ջոկատ։[5]

1892 թ.-ին Արաբոն իր խմբով մտնում է Բերդակ գյուղ։ Բերդակում Արաբոն մնում է միմիայն Մխոյի հետ, իսկ հայդուկներին ուղարկում է հարակից գյուղեր։ Սակայն Արաբոն չգիտեր, որ դավադրության զոհ էր դառնալու։ Ալիզռնանի գյուղապետ Կրպոն մատնել էր մեծ հայդուկի գտնվելու վայրի մասին։ Թուրքերը զգալի զոհեր են տալիս, բայց կարողանում են Արաբոյին գերի վերցնել։

Գևորգի առաջին ռազմական հանձնարարությունը լինում է դավաճան Կրպոյին պատժելը։ Նա Գալշո Մանուկի և Լևոնի հետ գնում է Ալիզռնան։ Գևորգը միանգամից ներխուժում է Կրպոյի տուն և վերջինիս գտնում է բակում նստած վիճակում։ Դանակի երկու հարվածով նա սպանում է դավաճանին։

Արաբոյի բանտարկությունից հետո Գևորգը կապվում է Մուրադ Պոյաճյանի հետ։ 1888 թ.-ի մայիսի 7-ին Գևորգը հրաժարվում է ուսումից և մեկ ամիս անց լքում է վանքը։

Արաբոն կարողանում է բանտից փախչել, սակայն Գևորգին խնդրում է լուր տարածել, որ Արաբոն գնացել է։ Հակառակ դեպքում թուրքերը Արաբոյին բռնելու պատրվակով կհարձակվեն անմեղ ժողովրդի վրա։ Արաբոն մեկնում է Կովկաս, որպեսզի հետո այնտեղից նոր ուժերով վերադառնա և պաշտպանի խեղճու կրակ գյուղացիներին։ Սակայն վերդառնալիս հայդուկապետը որոշում է լուսաբացով ճանապարհ ընկնել։ Գյոլ Առաշ ձորում նա իր ջոկատով ընկնում է շրջափակման մեջ։ Քրդերը գլխի են ընկնում, որ Արաբոն հայ է, և զինված ընդհարում է սկսվում։ Արաբոն իր ջոկատով զոհվում է։ Կենդանի է մնում միայն մի երիտասարդ։[6]

Առաջին մարտերը

Գևորգ Չավուշի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ՝ Հովհաննես Մուրադյան)

1893 թ.-ի հունիս 17-ին ժամը 3-ին Տալվորիկում ահեղ պատերազմ է սկսվում։ Մեկ հայը կռվում էր 40-50 թշնամու դեմ։ Ժամանակին հասցնում են օգնության հասնել Հրայրը, Պետոն և Գրգոն։ Կռվում տղամարդկանց հետ հավասարը հավասարին կռվում էին նաև կանայք։

Գևորգն իր հուշերում նշել է.

Հուլիսի 17-ին Տալվորիկի մեջ տեղի ունեցավ մեծ կռիվ։ Ինձ հետ էին Արմենակը, Արամը, Պողոսը և Հովհաննեսը։ Կանոնավոր զենք չունեինք, մեկ հատ մարտին իմ ձեռքին կար, մյուսները չախմախլի էին։Այնտեղ մենք կորցրեցինք հինգ ընկերներ և մի կին, իսկ քրդերից սպանվեցին 30 հոգի։ Տեղացի խեղճ հայերը բավականին վնասվեցին, որովհետև քրդերը թալանեցին։ Մենք էլ անպաշտպան մնացինք. ոչ մի տեղից օգնություն չկար։ Մուրադն էլ ուշացավ։ Մինչև աշուն մնացինք այդ անորոշ վիճակում։ Արմենակը ևս թողեց մեզ ու գնաց Խնուս...
- Գևորգ Չաուշ[7]

Նույն թվականին Հրայրը մեկնում է Կովկաս, որպեսզի այնտեղից նոր ուժերով վերադառնա։ Իսկ Սասունի ինքնապաշտպանության ղեկավարությունն իր վրա է վերցնում Մուրադը։

1894 թ.-ի հուլիսի 15-ին Տալվորիկ Հարք թաղում ֆիդայիները ժողով են գումարում։ Նրանք որոշում են մինչև արյան վերջին կաթիլը կռվել և չհանձնել Տալվորիկը։ Գևորգ Չաուշն իր վրա է վերցնում Սատանի կամրջի պաշտպանությունը։ Այն քանդված վիճակում էր գտնվում և օսմանյան կառավարությունը Բաղեշից 16 քարտաշ է բերում։ Գևորգը հարձակվում է 15 թուրք զինվորների վրա, որի արդյունքում թուրքերից 7-ը զոհվում են, իսկ մյուսները փախչում են Մուշ։

Սակայն թշնամին մեծաքանակ էր, և հայերը չէին կարող դիմադրություն ցույց տալ։ Ստիպված աշխատում էին փրկել բնակչությանը զանգվածային կոտորածից։ Միայն Շենիկի վրա թուրքական բանակը 150 թնդանոթ էր գործածում։ Գևորգը օգնություն շտապեց իշխան Գրգոյին, բայց վերջինս ստիպված էր նահանջել։

1894 թ.-ն հայերի համար եղավ արյունոտ տարի։ Թուրքական բանակը և քրդական խուժանը կոտորում էր բոլորին՝ ծերերին, կանանց, երեխաներին։ Ողջ-ողջ այրում էին հայերին։

Օգոստոսի 3-ին թուրքերը գրավում են Գելին և այն հրդեհի վերածում։ Հրդեհում են նաև Գելիի Պետոյի տունը։ Այդ տեսնելով՝ Պետոն իր հրացանով սպանում է 27 հոգու, իսկ վառոդի վերջանալուց հետո անցնում է սրամարտի։ Պետոն մահանում է 13 խոցելի հարվածներից։

Օգոստոսի 27-ին թուրքերը մտնում են Տալվորիկ, բայց տալվորիկցիները կարողանում են հետ շպրտել թշնամուն և երեկոյան հեռանալ։ Այսպիսով հաջորդ օրը Տալվորիկն անցնում է թշնամու ձեռքը։[8]

Ձերբակալություն

1894 թ. օգոստոսի վերջին Գևորգ Չաուշը Մեծն Մուրադի հետ փոքրաթիվ խմբով ընկնում է պաշարման մեջ։ Նրանք կարողանում են երեք օր դիմադրություն ցույց տալ, իսկ հետո ձերբակալվում են։ Կռվողների շարքերում էին նաև Գասպարը և Ադամը։

Գասպարն առաջարկում է իր վրա վերցնել թշնամու հարվածը, սակայն Մուրադն ու Գևորգը դա կտրականապես մերժում են։ Արդյունքում հայդուկները գերի են ընկնում։

Հայդուկներին տանում են Մուշ, որտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում։ Տղաներից մեկն անգամ մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են Բաղեշի բանտ։[9]

Գևորգ Չաուշը սակայն փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել։ Սակայն Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը 1896 թվականի ապրիլի 20-ի գիշերը փախչում է բանտից։ Այդ օրը եղանակը նույնպես նպաստում է փախուստին։ Դրսում թանձր մութ էր սարսափելի փոթորկի ու ձյունախառն անձրևի պատճառով։[10]

Աղբյուր Սերոբի ջոկատում

1898 թ.-ի Բաբշենի կռվից հետո Աղբյուր Սերոբը ստիպված էր հեռանալ իր հայրենի բնակավայրից։ Նա վաճառեց իր տունը և նրանով զենք գնեց։ Այնուհետև իր ընտանիքի հետ եկավ Սասուն։ Ֆիդայիները մեծ ոգևորությամբ ընդունեցին Սերոբին, որին խլաթցիները Աղբյուր անունն էին տվել, քանի որ նրա շնորհիվ խուսափել էին կոտորածներից։

Գևորգ Չաուշն իր խմբով միանում է Սերոբի խմբին։ Սերոբի խմբին է միանում նաև Անդրանիկը։

Սերոբն առաջինն էր, որ սկսեց ֆիդայական օրենքներ մտցնել հայդուկների մոտ։ Օրենքներից առաջինն այն էր, որ ֆիդային ամուսնացած էր զենքի հետ։ Իսկ հետագայում Սերոբը, տեսնելով, որ հայկական գյուղերը միմյանց հետ թշնամանում են աղջիկ փախցնելու պատճառով, հայտարարում է, որ աղջիկ փախցնողը դաժան կերպով պետք է պատժվի։

Այդ կարգադրությունից որոշ ժամանակ անց աղջիկ փախցնելու համար Տալվորիկն ու Աղբրիկը թշնամանում են Փսանաց գավառի հետ։ Պատճառն այն էր, որ Գևորգի հորեղբայր Ավեն փախցրել էր Առաքելոց վանքի տնտեսուհի Հերմոյին։

Սերոբը կարգադրում է, որ Գևորգն արժանի պատիժ տա իր հորեղբորը, քանի որ վերջինս նման բան չէր համարձակվի անել, եթե Գևորգն այդքան մեծ հեղինակություն չվայելեր հայդուկների շրջանում։ Գևորգը ստիպված սպանում է հորեղբորը։ Բայց դրանից հետո նա լքում է Սերոբի ջոկատը և մի քանի օր միայնակ է մնում։[11]

Աղբյուր Սերոբի մահը

Գևորգի բացակայության ընթացքում Սերոբը դառնում է դավաճանության զոհը։ Գեղաշենցի Ավեն ոչ միայն մատնում է Սերոբի գտնվելու վայրը, այլև հայդուկապետին թունավոր ծխախոտ է տալիս։ Սերոբը, քիչ անց ձեռքը ճակատին տանելով, տեսնում է, որ մազերը թափվում են և հասկանում է, որ իրեն դավաճանել են և թակարդ գցել։ Նա վերցնում է իր ընտանիքին և փորձում նահանջել։

2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են Գելիեգուզան գյուղը։ Անհավասար կռվում զոհվում են Աղբյուր Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Սերոբի կինը՝ Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը։ Թուրք զինվորները ուզում են սպանել վիրավոր Սոսեին, բայց Բշարե Խալիլը չի թողնում։ Խալիլը կտրում է Սերոբի գլուխը և գերեվարում Սոսեին։

Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Առաջինը որոշվում է պատժել դավաճան ռես Ավեին, ով թունավորել էր Սերոբին։ Երբ վերջնականորեն համոզվում են Ավեի դավաճանության մեջ, 1900 թվականի ապրիլ ամսին Գևորգ Չաուշը շենիկցի Մանուկի և Ղազարի հետ մտնում է Ավեի տուն և նրանից իմանում բոլոր դավաճանների անունները, իսկ այնուհետև սպանում նրան։ Ավեից հետո ոչնչացնում են բոլոր մյուս դավաճաններին, ովքեր կապ էին ունեցել Սերոբի մահվան հետ։

1900 թ.-ի նոյեմբերին Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Մակարի և Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Բազմաթիվ թշնամիներ զոհվեցին, սատկեց Խալիլի ձին։ Խալիլին խուզարկեցին և գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին։[12]

Առաքելոց վանքի կռիվը

Մշո առաքելոց վանքը

1901 թ.-ի նոյեմբերի 3-ին Անդրանիկը Գևորգ Չաուշի և 25-27 հայդուկների հետ փակվում են Մշո Սուրբ Առաքելոց վանքում, որը նաև կոչվում էր Թարգմանչաց վանք։ Անդրանիկը նախoրոք լավ մշակել էր իր գործունեությունը և վանքը ընտրել էր մի քանի նկատառումներով։ Նախ այն հայտնի վանք էր և հաստատ օտարերկրացիները ուշադրություն կդարձնեին այս կռվին։ Վանքի բակում էին թաղված Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին։ Բացի այդ վանքն ուներ ամուր պարիսպներ և ջրի աղբյուր։ Իսկ սնունդն ու ռազմամթերքը ֆիդայիները նախօրոք էին բերել։

Դեպքի 4-րդ օրը թուրքական կառավարությունը առաջարկում է կա՛մ անձնատուր լինել, կա՛մ թողնել վանքը։ Անդրանիկը 3 օր մտածելու ժամանակ է ուզում, բայց թուրքերը չեն համաձայնվում և հարձակման են անցնում՝ այդպես էլ ոչ մի արդյունքի չհասնելով։

Անդրանիկն ուզում էր իր կամքը թելադրել սուլթանին, որը պետք է ստիպված լիներ զիջումների գնալ։ Սակայն նոյեմբերի 7-ին թուրքերը պաշարեցին վանքը 3000-անոց բանակով։ Պաշարումը տևեց օրեր։ Թուրքական բանակում 20 օրվա ընթացքում տիֆից ահագին զինվորներ մահացան։ Թուրքերը բանակցություններ սկսեցին պաշարման 17-րդ օրը։

1901 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը ֆիդայիները սպիտակ սավանների օգնությամբ աննկատ ճեղքում են վանքի պաշարումը և հեռանում։[13]

Գևորգը չի լքում Սասունը

Սասունի ապստամբության պարտությունից հետո Անդրանիկի և մի շարք այլ հայդուկների հետ հերոսական մարտեր է մղել Մշո դաշտում, այնուհետև անցել Վասպուրական։ Աղթամար կղզում կայացած ՀՅԴ ղեկավար գործիչների 1904 թվական սեպտեմբերյան ժողովի որոշմամբ մի խումբ մարտիկներով վերադարձել է Սասուն և շարունակել պայքարը թուրքական իշխանությունների դեմ՝ դառնալով ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի (Մուշ-Սասուն) ներկայացուցիչը և Մուշ-Սասունի հայդուկների ղեկավարը՝ հայդուկապետ։

Գևորգ Չաուշի մարտական խումբը 1905-1907 թվականներին Կարս գյուղում, Աստղում, Արքավանքում և այլուր հերոսական մարտեր է մղել թուրքական գերազանցող ուժերի հետ։

Սուլուխ

Սուլուխի կամուրջը Արածանի գետի վրա

Թուրքերի հետապնդումներից ֆիդայիները փախչելով՝ գալիս են Մշո դաշտի Սուլուխ գյուղ։ Ֆիդայիները 3 օր մնում են այդտեղ և նույնիսկ պահակ չեն նշանակում։ Հայդուկները որոշում են քեֆ անել և ճանապարհել Ռուբեն Տեր-Մինասյանցին։

1907 թվականի մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը։ Սուլուխը մարտ վարելու համար նպատակահարմար վայր չէր, քանի որ ոչ մի սար չկար, այլ ամբողջը հարթավայր էր։

Ֆիդայիները ստիպված էին մարտնչել։ Գևորգը Հագոյին և մի քանի ֆիդայիների կարգադրում է կյանքի գնով պահել Սուլուխ կամուրջը։ Անհավասար կռիվ է սկսվում։ Գևորգը Գալեի հետ բարձրանում է տան տանիք և այնտեղից է կռվում։ Օրվա առաջին կեսը հայերը լավ դիրքերում էին։ Նույնիսկ տապալվել էր Քյոսա Բինբաշին։ Կռվի ընթացքում զոհվեց Գալեն, իսկ քիչ անց փչացավ Գևորգի հրացանի զսպանակը։ Մինչ Գևորգը հրացանը կարգի էր բերում, թշնամու գնդակը դիպավ նրա ծնկին և անցավ թիկունքի միջով։

Թուրքերը այդ օրը 150 սպանված և 250 վիրավոր տվեցին։ Նրանք Մուշից թնդանոթ ուզեցին։ Հայերը հեռացան Սուլուխից։ Կռվում մահացել էր նաև Գալեն։ Գալեի և Հագոյի դիակներն իջեցրեցին Մուրադ գետի մեջ։ Իսկ Գևորգին թողեցին Արածանիի ափին՝ կամուրջի մոտ և երկու սուլուխցու կարգադրեցին հսկել։ Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և ջուր խմելուց հետո մահանում է բեկի ձեռքերի վրա։[14]

Անձնական կյանքը

Եղսո
Եղսո

Գևորգ Չաուշը դեռևս 16 տարեկան հասակում ճանաչում էր Եղսոյին (Հեղինե), որը Հեղինի իշխան Վարդանի մինուճար դուստրն էր։ Եղսոն այն ժամանակ 11 տարեկան էր։ Երբ Գևորգն ընդունում է հայդուկության ուղին, Եղսոյին կանչում է իր մոտ և ասում, որ իրենց միջև ամեն ինչ վերջացած է, քանի որ ինքն ամուսնացած է զենքի հետ։ Աղջիկը չի դադարում Գևորգին սիրելուց, անգամ այն ժամանակ, երբ նրան հարազատները բռնի ուժով ամունսացնում են։

1905 թ.-ին Եղսոն փախչում է իր տանից և Ստեփան վարդապետին ուղարկում է Գևորգի հետ հանդիպման։ Եղսոն որոշել էր կյանքին վերջ տալ, քանի որ առանց Գևորգի իր կյանքն իմաստ չուներ, բայց ուզում էր մինչ կյանքին վերջ տալը տեսնել Գևորգին։ Գևորգը միանգամից մերժում է առաջարկը, բայց Գալեն ու Հագեն խնդրում են տեղի տալ աղջկան։ Գևորգն համաձայնվում է, ու հենց այդ օրն էլ հարսանիք են անում։ Բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ Գևորգն ամուսնանում է այն աղջկա հետ, որին սիրում էր դեռ շատ վաղուց։

Եղսոյին որպես հարսանեկան նվեր Գալեն ատրճանակ է նվիրում։ Իսկ Գևորգը ավելացնում է.

Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է։ Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում։ Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփի'ր, որտեղ էլ որ լինի։ Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես, ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել...
- Գևորգ Չաուշ[15]

Եղսոն ու Գևորգը որդի են ունենում, որին կնքում են Վարդգես անունով։ Գևորգի մահից հետո թուրքերն ամեն կերպ ջանում են սպասնել Եղսոյին և Վարդգեսին։ Մանուկը և ծերունի Մակարն իրենց կյանքը զոհելով կարողանում են փրկել Գևորգի ընտանիքին։[15]

Գևորգ Չաուշն արվեստում

Հայ ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել նրա մասին։

Գևորգ Չավուշի մասին առաջին վեպը եղել է Կարո Սասունու ,, սարերու ասլանը՛՛ սփյուռքում լայնորեն հայտնի վեպը։ Այս վեպի վրա հեղինակն աշխատել է շուրջ 40 տարի։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1966 թվականի Բեյրութում, իսկ երկրորդ անգամ՝ 1983 թվականին Թեհրանում; Վեպը հասկանալի պատճառներով արգելված էր Խորհրդային Հայաստանում։ Ամբողջույթամբ Գևորգ Չաուշի կյանքին է նվիրված նաև հայր և որդի Ստեփան և Կարո Պողոսյանների հեղինակած «Ինձ բահ տվեք... /Գևորգ Չավուշ/» փաստավավերագրական գիրքը։ Գևորգ Չաուշը նաև գործող անձ է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում։ Վեպի գլխավոր հերոսը հանդիսանում էր մեկ այլ անվանի հայդուկ՝ Մախլուտոն։ Գևորգ Չավուշի մասին պատում է գրել նաև արձակագիր Սուրեն Սահակյանը իր ,, հերոսապատում՛՛ /Երևան, 1990/ գրքում։

Գևորգ Չաուշի թանգարան

1980-ական թվականներին Չաուշի զարմիկ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ստեղծվել է Գևորգ Չաուշի թանգարանը։

Գրականություն

  • Աւօ, Գէորգ Չաւուշ, Պէյրութ, 1972, 416 էջ։
  • Ռուբէն Զարդարեան, Գէորգ Չաւուշ, Երեւան, 1992, 40 էջ։
  • Ներսիսյան Աշոտ, Գևորգ Չավուշի սպանության առեղծվածը, Երևան, 1992։
  • Պողոսյան Ստեփան, Պողոսյան Կարո, Ինձ բահ տվեք /Գևորգ Չավուշ/, Երևան, 1989, 448 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/643/indzmiBahTveq.pdf
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ., Գ., Դ. հատոր, Պէյրութ, 1979, Թեհրան, 1982, Երեւան, 1990։
  • Կարօ Սասունի, Սարերու ասլանը, Պէյրութ, 1966, Թէհրան, 1983, 667 էջ։
  • Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
  • Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, 1962։
  • Արշալոյս Աստուածատրեան, Գէորգ Չաուշը, ,, հայրենիք՛՛ ամսագիր, Բոստոն, յունուար, 1957, թիւ 3, էջ 84-97։
  • Շարաֆեան Ե., Գէորգ Չաւուշի կեանքէն, ,, հայրենիք՛՛ ամսագիր, Բոստոն, յունուար, 1957, օգոստոս, թիւ 10, էջ 95-98։
  • Պողոսյան Հայկազ, Սասունի պատմություն /1750-1918 թթ./, Երևան, 1985, 340 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/379/Sasuni_Patmutyun.pdf
  • Հ. Յ. Դաշնակցութեան դիւանէն Գէորգ Չաւուշի ինքնակենսագրութիւնը, ,, դրօշակ՛՛, օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Փարիզ, 1929, թիւ 9, էջ 181-185։
  • Ռոլանդ Շառոյան, էրգրի աստվածները. Գևորգ Չաուշ, Երևան, «Լուսակն», 2008, 76 էջ։
  • Անվեհեր ֆետայի Գէորգ Չաւուշ, Պէյրութ, 1986, 73 էջ:
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից, Երևան, 2012, 598 էջ:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Հայ ազատագրական շարժման գործիչներ: Գևորգ Չաուշ» (PDF). Վերցված է 2015 Ապրիլի 4-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 529
  3. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 58
  4. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 60
  5. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 72-73
  6. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 78-82
  7. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 104
  8. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 112-121
  9. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 109
  10. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 175
  11. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 188-189
  12. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 195-198
  13. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 232-238
  14. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 426-431
  15. 15,0 15,1 Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 391-393 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Indz_bah_tveq_14» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: