Գևորգ Չաուշի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Չաուշի թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԱշնակ[1]
Հիմնադրվել է1980
Քարտեզ
Քարտեզ

Գևորգ Չաուշի տուն-թանգարան, բացվել է 1980-ական թվականներին։ Ընդգրկված է Աշնակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Գևորգ Չաուշի տուն-թանգարանը գտնվում է Աշնակ գյուղում։ Թանգարանը կառուցվել է 1980-ական թվականներին՝ Չաուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ, նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Թանգարանի աշտարակին պետք է կանգնեցվեր դեպի Արևմտյան Հայաստան թռչող արծիվը։ Գևորգ Չաուշի թանգարանի «ֆիդայատան» աշտարակին Հայոց արծվի քանդակը տեղադրվել է 2014 թվականին՝ ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով, քանդակագործ Գևորգ Գևորգյան[2]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ներկայացնում է Գևորգ Չաուշի կյանքն ու գործունեությունը։ Ներկայացված են անվանի զորավարի անձնական իրերն ու Հայաստանի XX դարսակզբի պատմական իրադարձությունները նկարագրող ցուցադրություններ։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]