Ջոզեֆ Կոշուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Կոշուտ
Ծնվել էհունվարի 31, 1945(1945-01-31)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրԹոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, նկարազարդող, լուսանկարիչ, քանդակագործ, կոնցեպտուալ արվեստագետ և արվեստի տեսաբան
Ոճկոնցեպտուալիզմ[7][8] և Art & Language?[9][7][8]
Ժանրկոնցեպտուալիզմ
Թեմաներկոնցեպտուալիզմ
ԶավակներNoëma Kosuth?
 Joseph Kosuth Վիքիպահեստում

Ջոզեֆ Կոշուտ (անգլ.՝ Joseph Kosuth), (հունվարի 31, 1945(1945-01-31)[1][2][3][…], Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ[4][5]), ամերիկացի արվեստագետ, կոնցեպտուալիզմի ներկայացուցիչ։ Հայտնի է իր` ինստալյացիաներով, հատկապես «Երեք ու մեկ աթոռ» ստեղծագործությամբ (1965 թվական

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Կոշուտը ծնվել է հունվարի 31-ին 1945 թվականին Թոլեդոյում, նահանգ Օհայո։ Հաճախել է Թոլեդոյի Դիզայնի թանգարան-դպրոցը, իսկ 1955 թվական-ից 1962 թվականներին սովորել է բելգիացի գեղանկարիչ Լին Բլում Դրափերի մոտ[10]։ 1963 թվականին Կոշուտը ընդունվել է Քլիվլենդի գեղարվեստի ակադեմիան[11]։ Հաջորդ տարին նա անցկացնում է Փարիզում, ճամփորդում Եվրոպայով, Ասիայով, Աֆրիկայով[12][13]

A giant copy of the Rosetta stone, by Joseph Kosuth in Figeac, France, the birthplace of Jean-François Champollion

1965 թվականին տեղափոխվում է Նյու Յորք[14]։ Ջոզեֆ Կոշուտը շարժվելով իր ավագ ընկերոջ` դադաիստ և սյուրռեալիստ Մարսել Դյուշանի ճանապարհով` դառնում է կոնցեպտուալ արվեստի հիմնադիրներից մեկը։

Դեռևս ուսանողական տարիներին Կոշուտը ստեղծում է իր ամենահայտնի աշխատանքը` «Երեք ու մեկ աթոռ»-ը, որով էլ մուտք է գործում կոնցեպտուալիզմի աշխարհ։ Նկարում աթոռն է, դրա բառահոդվածը, լուսանկարը և գաղափարը։ Այստեղ աթոռ գաղափարի գոյության երեք ձևերն են։ Կենտրոնում հենց առարկան է` իրական աթոռը, որի մի կողմում բառահոդվածն է` աթոռի նկարագրությունն ու նշանակությունը, իսկ մյուս կողմում` նույն աթոռի լուսանկարը` որպես դրա գոյության փաստացի ապացույց։

Քոշուտն այժմ ապրում է Նյու Յորքում։ Մինչև օրս էլ նա ներկայանում է հանրությանը իր նոր կոնցեպտուալ ստեղծագործություններով։ XXI դարասկզբից նա ցուցահանդեսներ է ունեցել Մադրիդում, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մյունխենում, Բոստոնում, Միլանում և շատ այլ քաղաքներում[15]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշուտի ստեղծագործական գործունեության վրա 1965-1974 թվականներին մեծ ազդեցություն է ունեցել Լյուդվիգ Վինտգեյնշտեյնի փիլիսոփայությունը։ Այդ տարիներին նրա կարգախոսը հետևյալն էր` լեզուն ունի իմաստ միայն ինքն իր հետ հարաբերակցության դեպքում։ Հենց այս մտքին համապատխան էլ ստեղծվել է նրա One and Eight — A Description աշխատանքը, որտեղ նեոնով գրված 8 բառերը վերաբերվում էին միայն աշխատանքի մեջ ներառված երևույթներին ` Neon Electrical Light English Glass Letters Red Eight: Այս գործից հետո Կուշուտը սկսեց ներկայանալ նեոնով արված աշխատանքներով։ Նեոնային լույսերով նա ստեղծում էր բառեր, որոնք բոլորը ներկայացնում են մեկ օբյեկտ և հենց այդ օբյեկտի մի մասն են կազմում[16]։

1967 թվականին Կոշուտը Նյու-Յորքում հիմնադրում է Museum of Normal Art-ը, որտեղ էլ տեղի է ունենում նրա առաջին անհատական ցուցահանդեսը։

Նույն թվականին տեղի է ունենում, Կոշուտի ցուցահանդեսը Լեո Կաստելլի ցուցասրահում։ Նույն տարում Կոշուտը դառնում է ամերիկական Art and Language ամսագրի խմբագիրը և մասնակցում When Attitude Becomes Form: Works-Concepts-Processes-Situations ցուցահանդեսին, որը տեղի էր ունենում Լոնդոնի ժամանակակից արվեստների թանգարանում։

1971-1972 թվականներին Կոշուտն ուսումնասիրում է անթրոպոլոգիա և փիլիսոփայություն Նյու-Յորքի New School for Social Research-ում[17]։

1970-1974 թվականների անհատական ցուցահանդեսների ժամանակ նա ստեղծում է մի հասարակական դաշտի արվեստի գործ (environment. այսպիսի աշխատանքների իմաստը հասարակության և արվեստի ստեղծագործության մեջ անմիջական շփում հաստատելն է), որտեղ դասարան է. նստարանների մոտ նստած են մասնակիցները՝ առջևում կարդալու համար նախատեսված թերթեր, իսկ տեքստերն ու երկխոսությունները փակցված են պատերին։ Այսինքն դասարանով շրջելով և պատերին փակցված նյութերը կարդալով` մարդիկ շփվում են դրանց հետ,գործածության մեջ դնելով և նոր իմաստ հաղորդելով դրանց։

1981 թվականից նա սկսում է օգտագործել Զիգմունդ Ֆրոյդի տեսակետները այնպիսի նախագծերում ինչպիսիք են` Cathexis, որտեղ միացնում էր տեքստը և հայտնի գեղանկարիչների աշխատանքները։

Իր «Արվեստը փիլիսոփայությունից հետո» հայտնի էսսեում Կոշուտը պնդում էր, որ ավանդական գեղանկարչական ոճը արդեն ավարտվել է, փոխարենը նա առաջարկում էր նոր միջոցներ, որոնք նորովի կներկայացնեն արվեստի գործերի դերն ու նշանակությունը։ «Լինել նկարիչ այսօր». Այս էր պնդում Կոշուտը։ Նրա արվեստում կերպարներին ու օբյեկտներին փոխարինեցին բառերը։ Այս անցումը հատկապես նկատելի է First Investigations աշխատանքում, որն իր մեջ պարունակում էր “ջուր”, “նշանակություն” “իմաստ” բառերը…

Կոշուտը ձգտում էր ցույց տալ, որ արվեստը ոչ թե օբյեկտում է, այլ դրա իմաստում։ Հեղինակը լեզուն օգտագործեց պատկերման միջոցների փոխարեն։ Նա տալիս է բառային բնորոշումներ առօրյա կենցաղային առարկաներին, ինչպես օրինակ` աթոռը, մուրճը, տվյալ առարկաների կողքին ցուցադրելով նաև դրանց բառացի բնորոշումն ու լուսանկարները։

«Երեք ու մեկ հայելի» աշխատանքում ներկայացված է հայելին, հայելու չափերին համապատասխան լուսանկար` նույն հայելին պատկերող, և «հայելի» բառը` օբյեկտի և լուսանկարի չափին համապատասխանեցրած։

Անհատական ցուցահանդեսներ 1976—2008[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 Neither Appearance nor Illusion/Ранние работы 1960-х, Sean Kelly Gallery, Նյու Յորք
  • 2008 Dos tipos de mapas, Galería Juana de Aizpuru, Մադրիդ
  • 2007 Centro Atlántico de Arte Moderno, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա
  • 2006 Galerie Almine Rech, Փարիզ
  • 2006 a labyrinth into which I can venture, Sean Kelly Gallery, Նյու Յորք
  • 2006 the early works, Mulier Mulier Gallery, Knokke-Heist
  • 2006 No title, Sprüth Magers London, Լոնդոն
  • 2006 Simon Lee Gallery, Լոնդոն
  • 2005 Monika Sprüth Philomene Magers, Մյունխեն
  • 2004 Redefining the Context of Art։ 1968—2004, Stedelijk Van Abbemuseum, Էյնդհովեն
  • 2004 Galleria In Arco, Թուրին
  • 2003 A Centennial Project by Joseph Kosuth, Isabella Stewart Gardner Museum, Բոստոն
  • 2000 Essays, Sean Kelly Gallery, Նյու Յորք
  • 2000 Galleria Lia Rumma Milano, Միլան
  • 1999 Galleria Lia Rumma, Նեապոլ
  • 1999 Eine verstummte Bibliothek, Kunstmuseum des Kantons Thurgau, Warth
  • 1999 Guests and Foreigners, Rossini in Turkey, Borusan Art Gallery, Ստամբուլ
  • 1999 Edition Schellmann, Մյունխեն
  • 1997 New Installation and Survey 1965—1997, Irish Museum of Modern Art, Դուբլին
  • 1997 Re-defining the Context of Art։ 1968—1997։ The Second Investigation and Public Media, MIT List Visual Arts Center, Քեմբրիջ
  • 1976 The Renaissance Society at The University of Chicago, Չիկագո

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexander Alberro and Blake Stimson, Conceptual Art: A Critical Anthology, MIT Press, 1999, pxl. ISBN 0-262-51117-7
  • Joseph Kosuth, Art After Philosophy and After, Collected Writings, 1966-1990. Ed. by G. Guercio, foreword by Jean-François Lyotard, MIT Press, 1991 (ISBN 0-262-11157-8 /ISBN 978-0-262-11157-7)
  • Dreher, Thomas։ Konzeptuelle Kunst in Amerika und England zwischen 1963 und 1976, Thesis Ludwig-Maximilians-Universität Munich 1991/Peter Lang, Frankfurt am Main 1992, p. 70ff. (One and Three Chairs, 1965), 167 (Xerox Book, 1968), 169ff. (The Second Investigation, since 1968), 281-294 (The Tenth Investigation, Proposition One, 1974); ISBN 3-631-43215-1 (in German)
  • Jean-François Lyotard, "Forward: After the Words", in։ Jean-Francois Lyotard, Miscellaneous Texts II: Contemporary Artists (Leuven University Press, 2012.) ISBN 978-90-586-7886-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոզեֆ Կոշուտ հոդվածին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Artists + Artworks
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 http://vocab.getty.edu/page/ulan/500115645
  8. 8,0 8,1 https://www.guggenheim.org/blogs/findings/this-short-lived-70s-magazine-shaped-conceptual-art
  9. Art & Language Art-Language / Art & Language, J. KosuthArt & Language Press, 1969. — ed. size: 19 — ISSN 0587-3584
  10. Joseph Kosuth Արխիվացված 2011-07-20 Wayback Machine Isabella Stewart Gardner Museum, Boston.
  11. Grace Glueck (December 17, 1990), At Brooklyn Museum, an Artist Surveys the Objectionable New York Times.
  12. Joseph Kosuth, June 20 - July 4, 2000 Արխիվացված Հուլիս 18, 2013 Wayback Machine Wiener Secession, Vienna.
  13. Joseph Kosuth Studio (September 2008), Maison Martin Margiela Interview (magazine).
  14. Joseph Kosuth Արխիվացված 2012-02-05 Wayback Machine Guggenheim Collection.
  15. Global Conceptualism, Art as An Installation — Some History and Some Theory, 8 February 2011(չաշխատող հղում) Courtauld Institute of Art, London.
  16. Alexander Alberro and Blake Stimson, Conceptual Art: A Critical Anthology, MIT Press, 1999, pxl. ISBN 0-262-51117-7
  17. Roberta Smith (August 29, 2006), Marion Cajori, 56, Filmmaker Who Explored Artistic Process, Dies New York Times.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Կոշուտ» հոդվածին։