Jump to content

Յան Թինբերգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Թինբերգեն
հոլ.՝ Jan Tinbergen
Ծնվել էապրիլի 12, 1903(1903-04-12)[1][2][3][…]
Հաագա, Նիդերլանդներ[4]
Մահացել էհունիսի 9, 1994(1994-06-09)[2][3][5][…] (91 տարեկան)
Հաագա, Նիդերլանդներ[6]
ԳերեզմանOud Eik en Duinen[7]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ, պրոֆեսոր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Netherlands School of Economics?[2], Bureau for Economic Policy Analysis?[2], Լեյդենի համալսարան[8], Նիդերլանդների վիճակագրական վարչություն[2] և Էրազմ Ռոտերդամցու համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Cleveringa chair?
ԱնդամակցությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Տնտեսաչափական ընկերություն[9] և Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա
Ալմա մատերԼեյդենի համալսարան (1926)[2]
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն[10][11]
Գիտական ղեկավարՊաուլ Էրենֆեստ[12]
Եղել է գիտական ղեկավարPetrus Johannes Verdoorn?[12], Տյալլինգ Կուպմանս[12], Hans van den Doel?[12], J.J.J. Dalmulder?[12], Leendert Marinus Koyck?[12] և Hans Linnemann?[12]
Ազդվել էOskar Lange?
Պարգևներ
ԿուսակցությունLabour Party?[2]
ՀայրD. C. Tinbergen?
 Jan Tinbergen Վիքիպահեստում

Յան Թինբերգեն (հոլ.՝ Jan Tinbergen, ապրիլի 12, 1903(1903-04-12)[1][2][3][…], Հաագա, Նիդերլանդներ[4] - հունիսի 9, 1994(1994-06-09)[2][3][5][…], Հաագա, Նիդերլանդներ[6]), հոլանդացի տնտեսագետ, համարվում է էկոնոմետրիկայի հիմնադիրներից։ 1969 թ. Թինբերգենը նորվեգացի տնտեսագետ Ռագնար Ֆրիշի հետ կիսել է տնտեսագիտության ոլորտում առաջին Նոբելյան մրցանակը՝ «տնտեսական գործընթացների վերլուծության մեջ դինամիկ մոդելներ մշակելու և կիրառելու համար»։

Հոլանդացի տնտեսագետն առաջին մասնագիտությամբ ֆիզիկոս է․ նա ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը 1929 թվականին։ Սակայն իր հետաքրքրությունները փոխվեցին դեպի տնտեսագիտություն, քանի որ նա մտածում էր, որ տնտեսագիտության միջոցով ավելի մեծ օգուտ կարող էր բերել հասարակությանը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում գիտական աշխատանքների համար նա միշտ ընտրել է թեմաներ, որոնք կօգնեին հաղթահարել ժամանակի ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես օրինակ՝ 1930-ականների Մեծ Ճգնաժամը, երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքները, աղքատությունը և այլն[18]։

1931թ.-ից դասավանդում էր տնտեսագիտություն Ամստերդամի համալսարանում, իսկ 1933թ.-ին դարձել Ռոտերդամում Նիդերլանդական տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր, 1945-1955 թթ. եղել է Կենտրոնական վիճակագրական բյուրոյի նախագահ (Հաագա), ինչպես նաև աշխատել է Ազգերի լիհգայում, 1947 թ.-ին եղել է Էկոնոմետրիկական միության նախագահ։ 1966-1975 թթ. ղեկավարել է զարգացման պլանավորման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը[19]։

Թինբերգենի եղբայրները նույնպես հայտնի գիտնականներ են եղել. Նիկոլաաս Թինբերգենը (1907-1988) 1973թ.Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում, Լյուկ Թինբերգենը (1961-1955) հայտնի թռչնաբան էր։

Գիտական հայացքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական ցիկլերի տեսություն

1932 թ. Յան Թինբերգենը հանդես եկավ այն գաղափարով, որ շուկայի մասնակիցների ներդրումային սպասումները ռացիոնալ են և կարող են ներկայացվել համապատասխան տնտեսագիտական մոդելի միջոցով։

Որոշ դեպքերում այդ (ներդրումային) սպասումները կարող են փոխարինվել տնտեսա-տեսական մտաեզրահանգումներով, որոշակի հաստատուն մեծություններով և իրական փոփոխականներով։ Օրինակ, պատահական փոփոխականի համար ռացիոնալ սպասումը իրենից ներկայացնում է մաթեմատիկական սպասում, այսինքն` որոշակի հաստատուն մեծություն։ Մեկ այլ օրինակ՝ փոփոխականը, որը իրականանում է համապատասխան ինչ-որ չափով մոտարկումներով օրենքի։ Այդպիսի սպասումները կարող են փոխարինվել ժամանակագրական շարքերով, որոնցում կիրառվում են փոփոխականի ընթացիկ մեծությունը և դրա ածանցյալ գործիքները։

Թինբերգենը գրել է.

«Կարող է հարց առաջանալ՝ որն է հանդիսանում ներդրումների իրականացման որոշիչ գործոնը. շահույթի սպասումը, թե, ընդհակառակը, նախկինում ստացած շահույթը։ Չնայած այս հարցի պատասխանը միանշանակ է, իմ կարծիքով, ներդրումների սպասման որոշիչ գործոնը հանդիսանում է արդեն ստացված շահույթը»։

Նա առաջ է քաշել հիպոթեզ և ցույց է տվել, որ ընթացիկ բորսայական գները կարող են օգտագործվել ապագա գնանշումների կանխատեսման համար։

1939 թ. Ազգերի լիգայի պատվերով բազմակի հավասարումներով ռեգրեսիոն մոդել մշակելու ընթացքում Թինբերգենն իրականացնում է բիզնես ցիկլերի շուրջ հետազոտություններ, որն ընդունված է համարել էկոնոմետրիկայում ժամանակակից վիճակագրական մեթոդների կիրառության սկիզբ։ Ազգերի լիգայի նախագիծը, բնականաբար, ուղղված էր ոչ թե նոր մեթոդոլոգիայի մշակմանը, այն ներդրումային ճգնաժամի հետ կապված ամենասուր սոցիալական խնդիրների համար լուծումներ որոնմանը։ Դրված էր խնդիր գնահատել տնտեսական տատանումների պատճառները, իսկ քանի որ տարբեր գործոններ են ազդում միևնույն ժամանակ, տարրական վիճակագրական մեթոդներն այս դեպքում չէին կարող օգտագործվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jan Tinbergen — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Тинберген Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118802321 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Find A Grave — 1996.
  8. Leidse Hoogleraren (նիդերլ.)
  9. 9,0 9,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. CONOR.Sl
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Mathematics Genealogy Project — 1997.
  13. LES NOUVEAUX DOCTEURS « HONORIS CAUSA » DE L'UNIVERSITÉ DE STRASBOURG (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1959. — P. 4. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  14. https://archive.org/details/sim_journal-officiel-de-la-republique-francaise_1959-01-18_15/page/1018/mode/2up
  15. https://1886.u-bordeaux-montaigne.fr/s/1886/item/297005
  16. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1969Nobel Foundation.
  17. Le professeur Jan Tinbergen est fait docteur " honoris causa " de l'université de Paris (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1970. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  18. ACSES (04.01.2021). «Ի՞նչի համար է առաջին անգամ Նոբելյան մրցանակ տրվել տնտեսագիտության ոլորտում». acses.medium.com. ACSES. Վերցված է 11.01.2021-ին.
  19. Тинберген Ян / Русаков Е. П. // Струнино — Тихорецк. — М. : Советская энциклопедия, 1976. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 25)..
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Թինբերգեն» հոդվածին։