Միխայել Բալակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայել Բալակ
գերմ.՝ Michael Ballack
Անձնական տվյալներ
Ազգությունը Գերմանիա գերմանացի
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 1976 (47 տարեկան)
Ծննդավայր Գյորլից, Գերմանիա
Հասակ 189 սմ
Քաշ 90 կգ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1983-1988
1988-1995
Գերմանիա Մոտոր Կարլ-Մարկս-Շտադտ
Գերմանիա Հեմնիցեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1997
1997-1999
1997-1998
1999-2002
2002-2006
2006-2010
2010-2012
Գերմանիա Հեմնիցեր
Գերմանիա Կայզերսլաուտերն
Գերմանիա  Կայզերսլաուտերն II
Գերմանիա Բայեր Լևերկուզեն
Գերմանիա Բավարիա
Անգլիա Չելսի
Գերմանիա Բայեր Լևերկուզեն
49 (10)
46 (4)
17 (8)
79 (27)
107 (44)
105 (17)
35 (2)
Ազգային հավաքական
1996-1998
1999-2010
Գերմանիա Գերմանիա (մինչև 21)
Գերմանիա Գերմանիա
19 (7)
98 (41)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միխայել Բալակ (գերմ.՝ Michael Ballack, սեպտեմբերի 26, 1976(1976-09-26)[1][2][3][…], Գյորլից[4]), Գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Չելսի ակումբներում։ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր մակարդակի վրա Բալակը մեկնարկեց 1995 թվականին՝ հանդես գալով Երկրորդ Բունդեսլիգայի "Հեմնիցեր ՖԱ" ակումբում (1990 թվականին Կարլ-Մարքս-Շտադտ քաղաքին վերադարձվեց իր պատմական անունը Հեմնից)։ Բալակը այդ մրցաշրջանում մասնակցեց 15 հանդիպման, իսկ "Հեմնիցերը" դուրս մնաց Երկրորդ Բունդեսլիգայից և տեղափոխվեց Ռեգիոնալ լիգա։ 1996/97 մրցաշրջանում Բալակը դարձավ ակումբի լիդերը, մասնակցելով 34 հանդիպման և դառնալով 10 գոլի հեղինակ, և հրավիրվեց երիտասարդական հավաքական։ Դրան հետևեց հրավերը "Կայզերսլաուտերնից", որը Օտտո Ռեհագելի գլխավորությամբ վերադարձել էր Բունդեսլիգա։ Այդպես 1997 թվականի ամռանը Բալակը տեղափոխվեց "Կայզերսլաուտերն"։

Կայզերսլաուտերն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Կայզերսլաուտերնում" առաջին մրցաշրջանը հակասական էր՝ Բալակը քիչ էր խաղում (ընդամենը 16 խաղ մրցաշրջանում), բայց հաջող խաղ էր ցուցադրում և պարբերաբար հրավիրվում էր երիտասարդական հավաքական։ Հենց այս մրցաշրջանում էլ Բալակը նվաճեց իր առաջին տիտղոսը մեծ ֆուտբոլում՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն։ Սա առաջին դեպքն էր գերմանական ֆուտբոլում, երբ թիմը, որը դեռ մեկ մրցաշրջան առաջ հանդես էր գալիս Երկրորդ Բունդեսլիգայում, հաղթում է ազգային առաջնությունում։

1999 թվականի գարնանը "Կայզերսլաուտերնը" առաջարկ ստացավ Լևերկուզենի "Բայերից" Բալակի վաճառքի մասին։ Բանակցությունները հարթ չընթացան, սակայն Բալակը ի վերջո տեղափոխվեց լևերկուզենյան ակումբ։

Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կոլեկտիվում Միխայելը միանգամից դարձավ յուրային։ Նա մշտապես հայտնվում էր հիմնական կազմում և կայուն խաղ էր ցուցադրում։ "Բայերը" ամբողջ մրցաշրջանը հաջող անցկացրեց, և վերջին տուրում համեստ "Ունտերհահինգ" ակումբի հետ արտագնա խաղում բավական էր ոչ-ոքի խաղալ, որ ապահովեր չեմպիոնությունը։ Սակայն բոլորի համար անսպասելի "Բայերը" պարտվեց 2:0 հաշվով և մրցաշարային աղյուսակում առաջ թողեց "Բավարիային": Հետագայում հարցազրույցի ժամանակ Բալակը այդ խաղը համարում է իր կարիերայի վատագույն խաղը։

Եվս մեկ հիասթափություն էր սպասվում Բելգիայում և Հոլանդիայում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությունում, որտեղ Գերմանիայի հավաքականը չկարողացավ անգամ խմբից դուրս գալ։

2001/2002 մրցաշրջանը հաջող էր Բալակի համար։ Նա վերջնականապես դարձավ համաշխարհային մակարդակի աստղ, ինչին մեծապես նպաստեցին "Բայերի" և Գերմանիայի հավաքականի հաջող ելույթները։ Սակայն մրցաշրջանի ավարտը կրկին հիասթափեցնող էր։ "Բայերը" Բունդեսլիգայում ողջ մրցաշրջանի ընթացքում գլխավորելով մրցաշարային աղյուսակը, վերջին երկու տուրերում պարտություն կրեց և գրավեց երկրորդ տեղը՝ առաջ թողնելով Դորտմունդի "Բորուսիային": Գերմանիայի գավաթի եզրափակիչում "Բայերը" 2:4 հաշվով զիջեց "Շալկե 04"-ին, իսկ չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ Մադրիդի "Ռեալին"` 1:2:

2002 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Գերմանիայի հավաքականը ֆավորիտների մեջ չէր մտնում, սակայն նրան հաջողվեց լավ խաղ ցուցադրել և հասնել մինչև եզրափակիչ, ինչում մեծ էր Բալակի դերը։ Բրազիլիայի հետ եզրափակիչին Բալակը չմասնակցեց ստացած դեղին քարտերի պատճառով, իսկ Գերմանիայի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով։

Բավարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի միջնամասում կատարվեց իրադարձություն, որը շատ ֆուտբոլային երկրպագուներ համարում էին անխուսափելի։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն 2002 թվականի ամռանը Բալակի Մյունխենի "Բավարիա" տեղափոխվելու շուրջ։ Առաջին մրցաշրջանը հակասական էր` հաղթանակ Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթում, բայց ձախողում Չեմպիոնների լիգայում։

Բալակը հիանալի խաղ էր ցուցադրում և, պատահական չէ, որ մրցաշրջանի վերջում նրան ճանաչեցին երկրի լավագույն ֆուտբոլիստ։ Սակայն Բալակը և հավաքականում, և "Բավարիայում" մեծ ճնշման էր ենթարկվում՝ նրան մեղադրում էին առաջատարի հատկանիշների բացակայության և անհաջող խաղի մեջ բեկում մտցնելու անկարողության մեջ։

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Բալակը տեղափոխվեց Լոնդոնի "Չելսի", որտեղ խաղաց կիսապաշտպանի դիրքում։ 2010 թվականին առաջացած տարաձայնությունների պատճառով նրա պայմանագիրը չերկարաձգվեց։ Բալակը ցանկանում էր կնքել երկու տարվա պայմանագիր, բայց նրան առաջարկեցին ընդամենը մեկ տարվա պայմանագիր։ Տարաձայնություններ կային նաև աշխատավարձի չափի հարցում[5]։

2010 թվականի մայիսի 15-ին "Պորտսմուտի" դեմ խաղում Բալակը վնասվածք ստացավ։ Վնասվածքը լուրջ էր և թույլ չտվեց նրան հանդես գալ ՀԱՀ-ում տեղի ունեցող Աշխարհի առաջնությանը։ Բալակի փոխարեն Գերմանիայի հավաքականի ավագ նշանակվեց Ֆիլիպ Լամը։

Վերադարձ Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 25-ին Բալակը ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվեց Լևերկուզենի "Բայեր" կնքելով 2 տարվա պայմանագիր[6]։. Սեպտեմբերի 11-ին Միխայելը ստացավ ձախ ոտքի սրունքոսկրի վնասվածք[7][8]։.

2012 թվականի հոկտեմբերի 2-ին Բալակը հայտարարեց կարիերայի ավարտի մասին[9]։

Խաղաոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալակը աչքի է ընկնում իր բազմակողմանիությամբ ու փայլուն ֆիզիկական պատրաստվածությամբ։ Նա մասնակցում է և հարձակմանը, և պաշտպանությանը, դաշտի կենտրոնում կարող է խաղալ ցանկացած դիրքում։ Կարողանում է հարվածներ իրացնել և աջ, և ձախ ոտքերով։ Իր կարիերայի սկզբնական փուլում, երբ Բալակը հանդես էր գալիս "Կայզերսլաուտերնում", ակումբի այն ժամանակի մարզիչ Օտտո Ռեհագելը օգտագործում էր նրան ջոկերի դերում՝ Բալակի օգնությամբ փակելով դաշտի կենտրոնի պրոբլեմային գոտիները։ Միխայելը հանդես էր գալիս և որպես դիսպետչեր, և հենակետային կիսապաշտպան, և եզրային խաղացող։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայել Բալակը ամուսնացած էր Սիմոնե Լամբոյի հետ, ունի երեք երեխա՝ Լուիսը (ծնվ. 2001 թվ. օգոստոսի 16-ին), Էմիլիոն (ծնվ. 2002 թվ. սեպտեմբերի 19-ին) ու Յորդին (ծնվ. 2005 թվ. մարտի 17-ին2012 թվականի հոկտեմբերի 23-ին Միխայելը և Սիմոնեն Շտարնբերգ քաղաքի դատարանում բաժանվեցին։ Բալակի սիրելի մեքենան Mercedes Benz-ն է։ Նա նախընտրում է իտալական խոհանոցը։ Շատ է սիրում կենդանիներ, հատկապես իր շանը՝ Սանչոյին։ Տանել չի կարողանում "Սիմփսոններ" մուլտֆիլմը։ Բալակը սիրում է խաղալ գոլֆ կամ բասկետբոլ։ Սիրում է ճանապարհորդել, լսել երաժշտություն և փորփրել ինտերնետը։

Ձեռքբերումները և մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Գերմանիա "Կայզերսլաուտերն"

Գերմանիա "Բայեր Լևերկուզեն"

Գերմանիա "Բավարիա"

Անգլիա "Չելսի"

Գերմանիա Գերմանիայի հավաքական

Անձնական

  • Գերմանիայի Տարվա խաղացող (3)` 2002, 2003, 2005
  • ՈւԵՖԱ-ի Տարվա կիսապաշտպան` 2002
  • Գերմանիայի հավաքականի ռեկորդակիր Կոնֆեդերացիայի գավաթում խփած գոլերի քանակով՝ 4 գոլ
  • ՖԻՖԱ-ի վարկածով 2008 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ։
  • Ընդգրկված է "ՖԻՖԱ 100" ցուցակում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Ballack — 2010.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #130443948 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Михаэль Баллак ищет новый клуб
  6. «Баллак подписал контракт с «Байером»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  7. «Баллак выбыл из строя на шесть недель». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  8. «Баллак: мне необходима игровая практика». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  9. Баллак объявил о завершении карьеры

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Բալակ» հոդվածին։