Դենիել Մաքֆադեն
Դենիել Մաքֆադեն անգլ.՝ Daniel McFadden | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1937[1][2][3] (87 տարեկան) Ռոլի, ԱՄՆ[4][5][6] |
Բնակության վայր(եր) | Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս, պրոֆեսոր և վիճակագրագետ |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն և Էկոնոմետրիկա[7] |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[8] |
Ալմա մատեր | Մինեսոտայի համալսարան (1962) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9] |
Գիտական ղեկավար | Լեոնիդ Հարվից |
Եղել է գիտական ղեկավար | Ուոլտեր Իրվին Դյուերտ |
Ազդվել է | Լեոնիդ Հուրվիչ |
Պարգևներ | Ջոն Բեյթս Կլարկի մեդալ (1975) Ֆրիշի մեդալ (1986) Իրվին Փլեյն Նեմերսի մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2000) Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2000) |
Daniel McFadden Վիքիպահեստում |
Դենիել Լ․ Մաքֆադեն (անգլ.՝ Daniel L. McFadden, հուլիսի 29, 1937[1][2][3], Ռոլի, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ դիսկրետ ընտրության տեսության և վերլուծության մեթոդների զարգացման համար[10] (2000)։ Հարավային Կարոլինայի համալսարանի առողջապահության տնտեսագիտության նախագահական պրոֆեսոր է և Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի ասպիրանտուրայի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թվականի հուլիսի 29-ին Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքում։ Ուսանել է Մինեսոտայի համալսարանում, որն ավարտել է՝ ստանալով բակալավրի աստիճան ֆիզիկայի բնագավառում։ Դրանից հինգ տարի անց՝ 1962 թվականին այդ նույն համալսարանում հաջողությամբ պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ տնտեսագետի մասնագիտացմամբ։ Մինեսոտայի համալսարանում ուսանելու շրջանում սերտորեն համագործակցել է Լեոնիդ Գուրվիչի հետ, ով նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության բնագավառում (2007 թվականին)[11]։
1964 թվականին աշխատանքի անցնելով Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանում՝ դասախոսելուն զուգընթաց զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ 1974 թվականին մասնագետների դատին է ներկայացրել պայմանական լոգիտի իր կատարած վերլուծությունը[12]։
1975 թվականին պարգևատրվել է Ջոն Բեյթս Քլարկի, 1986 թվականին՝ Ֆրիշի մեդալներով։ 1977 թվականին աշխատանքի է անցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1981 թվականին ընտրվել է ազգային ակադեմիայի անդամ։
1991 թվականին վերադարձել է Բերկլի, Կալիֆոռնիական համալսարանում հիմնել էկոնոմետրիկայի լաբորատորիա, որտեղ վիճակագրական հաշվարկներ են կատարվում տնտեսագիտկան հավելվածների համար։ Մաքֆադենը «Տնտեսագետները՝ հանուն խաղաղության և անվտանգության» («Economists for Peace and Security») կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2000 թվականին նա արժանացել է Էրվին Փլեյն Նեմերսի անվան մրցանակի՝ տնտեսագիտության բնագավառում։ 2006 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[13]։ 2005-2006 թվականներին. եղել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության նախագահ։
2011 թվականի հունվարին նշանակվել է Հարավային Կարոլինայի համալսարանի (USC) առողջապահության տնտեսագիտության նախագահական պրոֆեսոր, դասավանդել այդ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, միաժամանակ՝ նաև Սոլ Փրայսի անվան պետական քաղաքականության դպրոցում[14]։
Դենիել Մաքֆադենն իր ստացած Նոբելյան մրցանակը նվիրաբերել է Արևելյան ծոցի ընկերության հիմնադրամին՝ ի աջակցություն կրթության և արվեստի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download?doi=10.1.1.24.4444&rep=rep1&type=pdf
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/734496/Daniel-L-McFadden
- ↑ 6,0 6,1 6,2 Daniel L. McFadden — Nobel Foundation.
- ↑ Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
- ↑ «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2000». Nobelprize.org. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «All Laureates in Economics». Nobelprize.org. 2007. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ McFadden, Daniel F. (1974). «Conditional Logit Analysis of Qualitative Choice Behavior» (PDF). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Nobel Winner, Dr. McFadden, Appointed Presidential Professor at USC». usc.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում (անգլ.)
- Daniel McFadden's homepage
- Կաղապար:Nobelprize includes the Prize Lecture 8 december 2000 Economic Choices
- 2000 Nemmers Prize in Economics
- «Daniel L. McFadden (1937– )». The Concise Encyclopedia of Economics. Library of Economics and Liberty (2nd ed.). Liberty Fund. 2008.
- IDEAS/RePEc
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող: Robert A. Mundell |
Laureate of the Nobel Memorial Prize in Economics 2000 Պաշտոնավարել են նաև՝ James J. Heckman |
Հաջորդող: George A. Akerlof |
Գիտական ակադեմիական պաշտոններ | ||
Նախորդող: Martin Feldstein |
President of the American Economic Association 2005–2006 |
Հաջորդող: George Akerlof |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Մաքֆադեն» հոդվածին։ |
|
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ