Դենիել Մաքֆադեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Մաքֆադեն
անգլ.՝ Daniel McFadden
Daniel McFadden 01.JPG
Ծնվել էհուլիսի 29, 1937(1937-07-29)[1][2][3] (85 տարեկան)
Ռոլի, ԱՄՆ[4][5][6]
Բնակության վայր(եր)Կալիֆոռնիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[7][8][9][…]
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, պրոֆեսոր և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և Էկոնոմետրիկա[10]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[11]
Ալմա մատերՄինեսոտայի համալսարան (1962)
Գիտական ղեկավարԼեոնիդ Հարվից
Եղել է գիտական ղեկավարՈւոլտեր Իրվին Դյուերտ
Ազդվել էԼեոնիդ Հուրվիչ
ՊարգևներՋոն Բեյթս Կլարկի մեդալ (1975)
Ֆրիշի մեդալ (1986)
Իրվին Փլեյն Նեմերսի մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2000)
Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2000)
Commons-logo.svg Daniel McFadden Վիքիպահեստում

Դենիել Լ․ Մաքֆադեն (անգլ.՝ Daniel L. McFadden, հուլիսի 29, 1937(1937-07-29)[1][2][3], Ռոլի, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ դիսկրետ ընտրության տեսության և վերլուծության մեթոդների զարգացման համար[12] (2000Հարավային Կարոլինայի համալսարանի առողջապահության տնտեսագիտության նախագահական պրոֆեսոր է և Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի ասպիրանտուրայի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի հուլիսի 29-ին Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքում։ Ուսանել է Մինեսոտայի համալսարանում, որն ավարտել է՝ ստանալով բակալավրի աստիճան ֆիզիկայի բնագավառում։ Դրանից հինգ տարի անց՝ 1962 թվականին այդ նույն համալսարանում հաջողությամբ պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ տնտեսագետի մասնագիտացմամբ։ Մինեսոտայի համալսարանում ուսանելու շրջանում սերտորեն համագործակցել է Լեոնիդ Գուրվիչի հետ, ով նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության բնագավառում (2007 թվականին)[13]։

1964 թվականին աշխատանքի անցնելով Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանում՝ դասախոսելուն զուգընթաց զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ 1974 թվականին մասնագետների դատին է ներկայացրել պայմանական լոգիտի իր կատարած վերլուծությունը[14]։

1975 թվականին պարգևատրվել է Ջոն Բեյթս Քլարկի, 1986 թվականին՝ Ֆրիշի մեդալներով։ 1977 թվականին աշխատանքի է անցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1981 թվականին ընտրվել է ազգային ակադեմիայի անդամ։

1991 թվականին վերադարձել է Բերկլի, Կալիֆոռնիական համալսարանում հիմնել էկոնոմետրիկայի լաբորատորիա, որտեղ վիճակագրական հաշվարկներ են կատարվում տնտեսագիտկան հավելվածների համար։ Մաքֆադենը «Տնտեսագետները՝ հանուն խաղաղության և անվտանգության» («Economists for Peace and Security») կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2000 թվականին նա արժանացել է Էրվին Փլեյն Նեմերսի անվան մրցանակի՝ տնտեսագիտության բնագավառում։ 2006 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[15]։ 2005-2006 թվականներին. եղել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության նախագահ։

2011 թվականի հունվարին նշանակվել է Հարավային Կարոլինայի համալսարանի (USC) առողջապահության տնտեսագիտության նախագահական պրոֆեսոր, դասավանդել այդ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, միաժամանակ՝ նաև Սոլ Փրայսի անվան պետական քաղաքականության դպրոցում[16]։

Դենիել Մաքֆադենն իր ստացած Նոբելյան մրցանակը նվիրաբերել է Արևելյան ծոցի ընկերության հիմնադրամին՝ ի աջակցություն կրթության և արվեստի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download?doi=10.1.1.24.4444&rep=rep1&type=pdf
  5. 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/734496/Daniel-L-McFadden
  6. 6,0 6,1 6,2 Daniel L. McFaddenNobel Foundation.
  7. Champ P. A., Boyle K. J., Brown T. C. A Primer on Nonmarket ValuationISBN 978-94-007-0826-6, 978-1-4020-1445-1 — doi:10.1007/978-94-007-0826-6
  8. McFadden D., Train K. Mixed MNL models for discrete response // J. Appl. Econometr. / B. RossiWiley-Blackwell, 2000. — Vol. 15, Iss. 5. — P. 447—470. — ISSN 0883-7252; 1099-1255<447::AID-JAE570>3.0.CO;2-1 doi:10.1002/1099-1255(200009/10)15:5<447::AID-JAE570>3.0.CO;2-1
  9. Why the world needs more female economists // The Globe and MailThe Globe and Mail, 2011. — ISSN 0319-0714; 1196-2607
  10. Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  11. https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  12. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2000»։ Nobelprize.org։ Վերցված է October 16, 2007 
  13. «All Laureates in Economics»։ Nobelprize.org։ 2007։ Վերցված է October 16, 2007 
  14. McFadden Daniel F. (1974)։ «Conditional Logit Analysis of Qualitative Choice Behavior»։ Վերցված է October 25, 2019 
  15. «APS Member History»։ search.amphilsoc.org։ Վերցված է 2021-05-25 
  16. «Nobel Winner, Dr. McFadden, Appointed Presidential Professor at USC»։ usc.edu։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2011-ին։ Վերցված է January 10, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ
Նախորդող:
Robert A. Mundell
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
2000
Served alongside: James J. Heckman
Հաջորդող:
George A. Akerlof
Գիտական ակադեմիական պաշտոններ
Նախորդող:
Martin Feldstein
President of the American Economic Association
2005–2006
Հաջորդող:
George Akerlof