Արտավազդ Գ
Արտաքին տեսք
Արտավազդ Գ | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Իշխանություն | Մ.թ.ա. 5–Մ.թ.ա. 2 |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 1-ին դար |
Մահացել է՝ | Մ.թ.ա. 2 թ. |
Նախորդ | Տիգրան Դ |
Հաջորդող | Տիգրան Դ և Էրատո |
Տոհմ | Արտաշեսյաններ |
գերիշխան | |
Հայր | Արտավազդ Բ |
Արտավազդ Գ (ծն. թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 2), հայոց թագավոր մ.թ.ա. 5–ից։ Արտավազդ Բ–ի որդին։ Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից, մ.թ.ա. 5–ին կայսերական բանակը ներխուժել է Մեծ Հայք, Տիգրան Դ–ին և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո Արտավազդին։ Մ.թ.ա. 2 թ. հայերն ապստամբել են, գահընկեց արել Արտավազդին և կրկին թագավոր հռչակել Տիգրան Դ–ին և Էրատոյին։ Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Մեծ Հայքից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 144)։ |