Հիմնադրման ժամանակ գյուղը կոչվել է Ալագյազ։ Իսկ 1948 թվականի սեպտեմբերի 10-ից գյուղը վերանվանվել է Արագած[2]։ Արագածը 2006 թվականի հուլիսի 4-ից վերանվանվել է Արագածավան[3]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և երկրագործությամբ։
Մասնագիտական կողմնորոշումը, ուսուցիչների վերապատրաստումը, աշակերտական խորհուրդների ակտիվացումը, բուժաշխատողների մասնագիտական զարգացումը, բժիշկների և բուժքույրերի մասնագիտական ցանցի գործունեությունը, Ատամնաբուժական ակցիաները, բնակչության զննումները, գործարարներին տրվող խորհրդատվությունը, սոցիալական աջակցությունը, հոգեբանական աջակցությունը և Հոգեբանական ներառական թատրոնը սկսել են իրագործվել համայնքում 2011 թվականից։