Օվերի մոտակայքից Վեսնոյի տեսարանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օվերի մոտակայքից Վեսնոյի տեսարանը
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն55 սանտիմետր
լայնություն65 սանտիմետր
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ[1]
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏիսեն-Բորնեմեսի թանգարան
հավաքածուՏիսեն-Բորնեմեսի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0797.htm կայք
Ծանոթագրություններ
 Les Vessenots à Auvers Վիքիպահեստում

«Օվերի մոտակայքից Վեսնոյի տեսարանը» (հոլ.՝ Gezicht op Vessenots Near Auvers), նկարիչ Վան Գոգի նկարը, որը ստեղծել է 1890 թվականին։ Նկարը գտնվում է Մադրիդում՝ Տիսեն Բորնեմեսի թանգարանում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականի մայիսի 20-ին Վան Գոգը Փարիզից տեղափոխվել է Օվեր սյուր Ուազ՝ Փարիզից երեսունհինգ կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղ։ Նկարչից առաջ այդտեղ ապրել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Շառլ-Ֆրանսուա Դոբինյին և Պոլ Սեզանը, որտեղ ապրել է բժիշկ Պոլ Գաշեի մոտ, ում Թեոդոր վան Գոգը Կամիլ Պիսսարոյի առաջարկով վստահել է Վինսենթի առողջության խնամքը[2]։

Բնանկարում Վեսնոյում գտնվող Օվեր արվարձանում պատկերված է գյուղական տնակների խումբ, որոնք շրջապատված են ցորենի դաշտով[3]։ Չափավոր գունային փունջը, վառ կանաչ և դեղին երանգները, նյարդային հանգստություն հաղորդող պատկերը նկարչի ուշ շրջանի ստեղծագործությունների համար բոնորոշ էին։ Կյանքի վերջին շաբաթներին նկարել է բնությունը պատկերող մի շարք բնանկարներ։ Նա այդ ժամանակ արդեն ամբողջապես հակասական զգացմունքների մեջ էր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Национальный музей Тиссен-Борнемиса. Краткий путеводитель по музею = Museo Nacional Thyssen-Bornemisza / пер. Н. Носенко, С. Самарина. — Мадрид: Музей Тиссен-Борнемиса, 2019. — С. 34. — 73 с. — ISBN 978-84-15113-22-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]