Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիք, քրեաիրավական նորմ, համաձայն որի անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, քանի դեռ գտնվում է «անչափահասության» տարիքում։ Անչափահասության հանգամանքը քրեական իրավունքում դիտարկվում է որպես արդարացման օրինական ձև, որն էլ ենթադրում է, որ անչափահաս համարվող ամբաստանյալը նախքան որոշակի տարիքային շեմը հաղթահարելը հանցագործություն կատարելու դեպքում չի կրում քրեական պատասխանատվություն։ Ըստ հանցագործության հասցրած վնասի և վտանգավորության մակարդակի՝ անչափահասը կարող է պատասխանատվության ենթարկվել սահմանված տարիքային շեմը հաղթահարելուց անմիջապես հետո։

ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ գլխի («քրեական պատասխանատվության ենթակա անձինք» վերտառությամբ) հոդված 24-ը սահմանում է, որ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Մասնավոր դեպքերում որպես տարիքային շեմ դիտարկվում է տասնչորս տարին։ Նմանօրինակ մասնավոր դեպքեր են սպանությունը, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, մարդուն առևանգելը, բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը, ավազակությունը, գողությունը , կողոպուտը, շորթումը, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելը, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր հափշտակելու կամ շորթելը, տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը, խուլիգանությունը։ Համաձայն իրավունքի տեսաբանների սուբյեկտիվ պնդումների՝ նախքան յոթ տարին լրանալը երեխան տեսականորեն անկարող է դիտավորությամբ պայմանավորված հանցանք կատարել։

Հանցավոր վարքագծի դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ոստիկանության և դատական դեպարտամենտի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013 թվականին հանցավոր վարքագիծ է դրսևորել 352 անչափահաս, դատապարտվել է 83-ը։ Ընդ որում, դատապարտվածներից 12-ը եղել են 14-15, 71-ը՝ 16-17 տարիքային խմբի ներկայացուցիչներ։

Նրանցից ազատազրկման է դատապարտվել 83.1 %-ը (69 անձ), որոնցից 63.8 %-ի (44 անձ) նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ 2014 թվականին հանցավոր վարքագիծ է դրսևորել 335 անչափահաս, դատապարտվել է 87-ը[1]։ Դատապարտվածներից 20-ը եղել են 14-15, 67-ը՝ 16-17 տարիքային խմբի ներկայացուցիչներ։ Ազատազրկման է դատապարտվել անչափահասների 71.3 %-ը (62 անձ), որոնցից 59.7 %-ի (37 անձ) նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Օրենսդրական կարգավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի քրեական օրենսգրքի 5-րդ բաժինը նվիրված է անչափահասների նկատմամբ կիրառվող քրեական պատասխանատվության առանձնահատկություններին։ Ըստ հոդված 89-ի՝ «ազատազրկում» վերտառությամբ, անչափահասի նկատմամբ ազատազրկում կարող է նշանակվել միայն միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար։

Ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է՝

  1. միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
  2. մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով.
  3. տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը տասը տարի ժամկետով։

Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկություններ, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը։

Մինչև տասնվեց տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել յոթ տարին։ Տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել տասը տարին։ Ըստ դատավճիռների համակցության՝ ազատազրկման ձևով նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասներկու տարին։

Քրեական պատասխանատվության ենթարկելու տարինքն ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքն ու պայմանները ըստ ՄԱԿ-ի անդամ տարբեր պետությունների և Արցախի Հանրապետության։

Պետություն Տարիք Հղ․ Նշումներ, ծանոթագրություններ
Աֆղանստան Աֆղանստան 7–12 [2] Աֆղանստանի «անչափահասության» մասին օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածների համաձայն 7-12 տարեկան երեխան հանցագործության վնտագավորության աստիճանից կախված կարող է ստանալ զգուշացում կամ հատուկ ուղղիչ դաստիարակչական աշխատանքներ։ 12 տարին լրացած անչափահասներն այս երկրում քրեական վարույթով կարող են հանդես գալ որպես ամբաստանյալ կողմ։
Ալբանիա Ալբանիա 14 [3] Համապատասխան օրենսգրքի հոդված 1-ի համաձայն՝ Ալբանիայում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։
Ալժիր Ալժիր 13 [4] Ալժիրում 13 տարին լրացած անձի նկատմամբ կարող է կիրառվել քրեական պատասխանատվություն։
Անդորրա Անդորրա 12 [5] Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասներկու տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։
Անգոլա Անգոլա 14 [6] Քրեական պատասխանատվության ենթարկվելու նվազագույն տարիքը տասնչորսն է։
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն 14 [7]
Անտիգուա և Բարբուդա Անտիգուա և Բարբուդա 8 [8] Համաձայն Անտիգուա և Բարբուդայի «անչափահասության» մասին օրենքի առաջին հոդվածի՝ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում ութ տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։
Արգենտինա Արգենտինա 16 [9][10]
Հայաստան Հայաստան 14 [11] ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ գլխի («քրեական պատասխանատվության ենթակա անձինք» վերտառությամբ) հոդված 24-ը սահմանում է, որ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Մասնավոր դեպքերում որպես տարիքային շեմ դիտարկվում է տասնչորս տարին։ Նմանօրինակ մասնավոր դեպքեր են սպանությունը, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, մարդուն առևանգելը, բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը, ավազակությունը, գողությունը, կողոպուտը, շորթումը, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելը, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր հափշտակելու կամ շորթելը, տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը, խուլիգանությունը։
Ավստրալիա Ավստրալիա 10 [12] Ավստրալիայի քրեական օրենսգիրքը հատուկ դեպքերի համար նախատեսում է մասնավոր պատասխանատվության ձևեր, թեպետ այս երկրում պատասխանատվության կարող է ենթարկվել նույնիսկ տասը տարին լրացած երեխան[12][13]։
Ավստրիա Ավստրիա 14 [14]
Ադրբեջան Ադրբեջան 14 [15]
Բանգլադեշ Բանգլադեշ 9 [16]
Բելգիա Բելգիա 12 [17]
Բոլիվիա Բոլիվիա 14 [18][19] Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։
Բրազիլիա Բրազիլիա 12 [20][21][22][23] Ըստ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության «անչափահասության» մասին օրենքի՝ մասնավոր դեպքերում քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել 12-18 տարեկան բոլոր անչափահասները։
Կանադա Կանադա 12 [24]
Չիլի Չիլի 16 [25][26]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 14 [16] Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տասնչորս տարեկանից բարձր երեխաները քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել բացառապես սպանության, բռնաբարության, կողոպուտի, հրդեհման, պայթյունի, թունավոր նյութերի և վտանգավոր դեղերի տարածման մեղադրանքով։ Հոնգ Կոնգում քրեական պատասխանատվության ենթարկվելու նվազագույն շեմը 10-ն , իսկ Մակաուում՝ 16-ը։ Չինաստանում անչափահասների մասնակցությամբ այլ տեսակի հանցագործությունները կարող են դատապարտվել միայն այն պարագայում, երբ ամբաստանյալը 16 տարին լրացած անձ է։
Կոլումբիա Կոլումբիա 18 [22]
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 12 [27]
Խորվաթիա Խորվաթիա 14 [28]
Կուբա Կուբա 16 [29]
Չեխիա Չեխիա 15 [30]
Դանիա Դանիա 15 [17]
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 16 [31]
Էկվադոր Էկվադոր 18 [32]
Եգիպտոս Եգիպտոս 12 [33]
Էստոնիա Էստոնիա 14 [17]
Եթովպիա Եթովպիա 9 [33]
Ֆինլանդիա Ֆինլանդիա 15 [34]
Ֆրանսիա Ֆրանսիա 13 [17]
Վրաստան Վրաստան 14 [35] Վրաստանի քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածը նախատեսում է, որ 14-18 տարեկան անչափահասները կարող են ենթարկվել պատասխանատվության։
Գերմանիա Գերմանիա 14 [36] Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում 14 տարին լրացած անչափահասը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ մասնավոր դեպքերում։
Հոնկոնգ Հոնկոնգ 10 [37]
Հունգարիա Հունգարիա 12 [38]
Իսլանդիա Իսլանդիա 15 [17]
Հնդկաստան Հնդկաստան 7 [16]
Ինդոնեզիա Ինդոնեզիա 8 [16]
Իրան Իրան 9 (աղջիկներ)

15 (տղաներ)

[39][40] Իրանի Իսլամական Հանրապետությունում անչափահասության տարիքում կատարված հանցագործությունների դեպքում աղջիկները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել 9, իսկ տղաները՝ 15 տարին լրանալուց հետո։
Իռլանդիա Իռլանդիա 12 [41] Սպանության, բռնաբարության և/կամ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ կասկածվող 12 տարին լրացած անչափահասները Իռլանդիայի Հանրապետությունում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։
Իսրայել Իսրայել 12 [16]
Իտալիա Իտալիա 14 [17] Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։
Ճապոնիա Ճապոնիա 14 [42] Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։
Քենիա Քենիա 8 [33]
Մալայզիա Մալայզիա 10 [43][44]
Մեքսիկա Մեքսիկա 12 [45] Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Սպանության և բռնաբարության դեպքում՝ տասներկու տարին։
Մարոկկո Մարոկկո 12 [33]
Մյանմա Մյանմա 7 [16]
Նեպալ Նեպալ 10 [16]
Նիդերլանդներ Նիդերլանդներ 12 [17]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 10 [46][47]
Նիգերիա Նիգերիա 7 [33]
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 14 [16]
Նորվեգիա Նորվեգիա 15 [48]
Պակիստան Պակիստան 7 [16]
Պարագվայ Պարագվայ 14 [49] Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Անկախ հանցագործության վտանգավորության աստիճանից և հետևանքից՝ մինչև 17 տարեկան անչափահասները չեն կարող ազատազրկամն ենթարկվել ոչ ավելի քան 8 տարի։
Պերու Պերու 14–18 [22] Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 15 [50][51] 2019 թվականի հունվարի 23-ից ի վեր Ֆիլիպիններում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնհինգ տարին լրացել է նախքան հանցանք կատարելը[52]։
Լեհաստան Լեհաստան 15–18 [53] Համաձայն Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնհինգ տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։
Պորտուգալիա Պորտուգալիա 16 [54]
Ռումինիա Ռումինիա 14 [17]
Ռուսաստան Ռուսաստան 14 [55] Համաձայն Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ ՌԴ-ում քրեական պատասխանատվության են ենթարկվում բացառապես առանձնակի ծանր հանցագործություններ կատարած անչափահասները։
Սինգապուր Սինգապուր 7 [16] Սինգապուրում քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել անգամ 7 տարեկան երեխան։
Սլովենիա Սլովենիա 14 [17]
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 10 [33]
Հարավային Կորեա Հարավային Կորեա 14 [16]
Իսպանիա Իսպանիա 14 [56]
Սուդան Սուդան 7–15 [33] Սուդանում յոթ տարեկան երեխան սպանության և բռնաբարության կասկածանքով կարող է ենթարկվել ազատազրկման[57]։
Շվեդիա Շվեդիա 15 [17]
Շվեյցարիա Շվեյցարիա 10 [17]
Թայվան Թայվան 14 Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը[58]։
Տանզանիա Տանզանիա 7 [33]
Թաիլանդ Թաիլանդ 7–14 [16]
Թուրքիա Թուրքիա 12 [17]
Ուգանդա Ուգանդա 12 [33]
Ուկրաինա Ուկրաինա 14 [17]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 8–10 [59][60][61][62]
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 0–11 [63][64] Ամերիկայի Միացյալ Նահանգների Դաշնային Սահմանադրությունը առանձին նահանգների համար նախատեսում է առանձնահատուկ պայմաններ։
Ուրուգվայ Ուրուգվայ 18 [65]
Ուզբեկստան Ուզբեկստան 13–16 [16]
Վիետնամ Վիետնամ 14 [16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անչափահասների մասնակցությամբ հանցավոր վարքագծի դրսևորումները Հայաստանի Հանրապետությունում և դրա հաճախականությունը» (PDF).
  2. «Afghanistan Juvenile Code, Article 10» (PDF). esteri.it. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  3. «Criminal Code of the Republic of Albania, Article 12» (PDF). hidaa.gov.al. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  4. «Algerian Penal Code, Article 49» (PDF). premier-ministre.gov.dz. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  5. «Criminal Code of Andorra, Article 2» (PDF). youthpolicy.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  6. «Angola». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  7. «Արցախի Հանրապետության քրեական օրենսգիրք». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. «Juvenile Act, Article 8» (PDF). gov.ag. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  9. «Debates Over Lowering the Criminal Responsibility Age». The Argentina Independent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  10. «Ley 22.278 Régimen Penal de la Minoridad Articles 1–2». infoleg.mecon.gov.ar. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. «Criminal Code (2003) Article 24». www.parliament.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. 12,0 12,1 «CRIMES ACT 1914 s 4M». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  13. «CRIMES ACT 1914 s 4N». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Jugendgerichtsgesetz (1988) §1(1–2) and 4». www.ris.bka.gv.at. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. «Criminal Code of the Azerbaijan Republic (2000) Article 20 (1–2). [Note: unofficial translation.]». www.legislationline.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 «Minimum Ages of Criminal Responsibility in Asia | CRIN». crin.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 «Minimum Ages of Criminal Responsibility in Europe | CRIN». crin.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  18. «Rige Ley donde se reduce la edad de imputabilidad de los menores». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  19. «Bolivia – Edad de responsabilidad penal ordinaria es desde los 18 años – JORNADA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  20. Federal Constitution (in Portuguese), Article 228. Retrieved 02-01-2011.
  21. Estatuto da Criança e do Adolescente (pt), Seção V. Retrieved 02-05-2013
  22. 22,0 22,1 22,2 «Progress of Nations 1997 Special Protections – Progress and Disparity». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  23. «Folha de S.Paulo». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  24. Criminal Code, RSC 1985, c C-46, s. 13; may receive reduced sentencing under the Youth Criminal Justice Act until age 18.
  25. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  26. «Ministro de Justicia descarta rebaja en edad de responsabilidad penal adolescente». Emol. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  27. «La mayoría de los países de América latina ya tiene un régimen penal juvenil». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  28. «Kazneni zakon». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  29. «Cuba - Factsheets - Youthpolicy.org». youthpolicy.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  30. «Klaus podpisem stvrdil trestní odpovědnost i legální sex od 15 let». iDNES.cz. 2009 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  31. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  32. «Adolescentes infractores, en la mira de Código Penal». El Telegrafo, telegrafo, diario, Ecuador, noticias, noticias de Ecuador, decano de la prensa nacional. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 33,6 33,7 33,8 «Minimum Ages of Criminal Responsibility in Africa | CRIN». crin.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  34. Penal Code Արխիվացված 2021-05-19 Wayback Machine 3:1 § (39/1889, as changed by 515/2003). Retrieved 10-31-2007.
  35. «Juvenile justice in Georgia». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  36. «Criminal Code (Strafgesetzbuch, StGB)». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  37. Section 3 of the Juvenile Offenders Ordinance 2003 (Chapter 226, Laws of Hong Kong)
  38. «Justice ministry rejects UNICEF criticism of new criminal code provisions on youthful offenders». Politics.hu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  39. «Iran Human Rights Documentation Center – Criminal Responsibility of Children in the Islamic Republic of Iran's New Penal Code». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  40. «Iran urged to increase age of criminal responsibility for children». 2014 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  41. «Children and the criminal justice system». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  42. Japanese Penal Code (Act No.45 of 1907), article 41 [1]
  43. «UNICEF Malaysia – Child Protection – Justice for Children». UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  44. «Minimum Ages of Criminal Responsibility in Asia». CRIN. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  45. «Decreto por el que se expide la Ley Nacional del Sistema Integral de Justicia Penal para Adolescentes (art. 5)». Diario Oficial de la Federación. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  46. «Sections 21–22, Crimes Act 1961 No 43». Parliamentary Counsel Office (New Zealand). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  47. «Children, Young Persons, and Their Families Act 1989». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  48. Penal Code Almindelig borgerlig Straffelov (Straffeloven) § 46 (changed of law 12 Jun 1987 nr. 51). Retrieved 19/7 – 2007.
  49. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  50. «RA9344: Juvenile Justice and Welfare Act of 2006». Chan Robles Law Library. 2006 թ․ ապրիլի 28.
  51. «PNoy signs law retaining minimum age of criminal liability». Yahoo News. 2013 թ․ հոկտեմբերի 8. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  52. Cepeda, Mara. «House changes proposed minimum criminal liability age from 9 to 12 years old». Rappler (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  53. «Article 10 of Polish Penal Code of 1997» (PDF).
  54. Ana Cristina Pereira. «Responsabilidade criminal deve passar dos 16 para os 18 anos de idade». PÚBLICO. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  55. «СТ 20 УК РФ. Статья 20. Возраст, с которого наступает уголовная ответственность». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  56. Ley Orgánica 5/2000, de 12 de enero, reguladora de la responsabilidad penal de los menores (Իսպաներեն)
  57. Criminal Act. Sudan. 1991. էջեր Sections 3 and 9.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  58. Criminal Code of the Republic of China
  59. The Children and Young Persons Act 1933 (23 & 24 Geo.5 c.12), section 50; as amended by The Children and Young Persons Act 1963 (c.37), section 16(1) [2]
  60. «Age of criminal responsibility». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  61. «Report on the Draft Justice (NI) Bill of the Northern Ireland Assembly's official website». niassembly.gov.uk. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
  62. «Criminal Justice and Licensing (Scotland) Act 2010». Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  63. «Minimum Ages of Criminal Responsibility in the Americas | CRIN». crin.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  64. «The minimum age of criminal responsibility continues to divide opinion». The Economist. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  65. «Uruguayans reject constitutional reform on criminal responsibility». GlobalPost. 2014 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.