Քրեաիրավական սխալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քրեաիրավական սխալ, քրեագիտական եզրույթ, որը կապված է հասարակական վտանգավորության տարրեր պարունակող արարք կատարած (կամ այդ կապակցությամբ կասկածվող) անձի գործունեության սխալ գնահատման հետ: Այն ինքնին խոչընդոտում է (որոշ դեպքերում՝ անհնարին դարձնում) տվյալ գործի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը որոշող փաստական հանգամանքների կամ դրա իրավական բնութագրերի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերումն ու փուլային քննությունների իրականացումը[1]:

Քրեաիրավական սխալը հանգամանորեն տարբերվում է իրավունքի տեսությունում կարևոր տեղ զբաղեցնող իրավական սխալից, որն ինքնին տեսական որևէ առնչություն չունի արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների և պայմանների հետ:

Իրավական սխալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական սխալը անձի կողմից կատարված արարքի իրավական գնահատականի վերաբերյալ սխալ (որոշ դեպքերում այդ հանգամանքից բխող անկողմնակալ) պատասխանատվության սահմանումն է։ Իրավական սխալն ըստ տեսակավորման կարող է լինել․

  1. Խափանման միջոցի (քրեաիրավական արգելքի) սահմանման սխալ՝ նախադեպ, որի պարագայում կատարվել է հասարակական վտանգավորության մասնավոր տարրեր պարունակող ոչ քրեական արարք և սխալական քննության արդյունքում որպես անձի նկատմամբ կիրառվող խափանման միջոց նշանակվել է քրեական պատասխանատվություն։ Այս պարագայում հիմնականում մեջբերվում է «օրենքի անտեղյակությունը ոչ մեկին չի ազատում պատասխանատվությունից» սկզբունքը։ Քրեական օրենքը սույն արարքի համար սահմանում է նմանօրինակ պատասխանատվություն այն իրավական հիմքով, որ այն ուղղված է հասարակական հարաբերությունների ապակայունացմանը՝ անկախ արարքը կատարած անձի իրավագիտակցության մակարդակից։ Նույնիսկ օրենքի նախատեսած դրույթներին անծանոթ լինելու պայմաններում հանցագործը պարտավոր է իմանալ, թե ինչն է վնասում քրեական իրավունքի պաշտպանության օբյեկտներին։ Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներն են այդ հարաբերությունները կարգավորող օրենքի անհասանելիությունը հասարակության լայն շրջանակներին (օրինակ՝ վարչական իրավունքի որոշ դրույթների քրեականացմանը հընթացս կատարված արարք): Շատ պետությունների քրեական օրենսգրքեր, այդ թվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՔՕ-ը, հստակորեն առանձնացնում են նմանօրինակ դեպքերը, իսկ օրինակ ՌԴ ՔՕ-ն սահմանում է, որ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները կարող են բխել բացառապես մեղադրանքի ընդհանուր դրույթներից։
  2. Պատահական հանցագործություն՝ արարք, որը անզգուշության արդյունքում առաջացրել է որոշակի բացասական հետևանք, պարունակում է հասարակական վտանգավորության չնչին տարրեր, սակայն չունի քրեական պատասխանատվության սահմանման որևէ իրատեսական հիմք։ Ինքնին, նմանօրինակ քրեաիրավական սխալները չեն պարունակում լուրջ հասարակական վտանգավորության սպառնալիքներ և ենթակա չեն քրեական պատասխանատվության։
  3. Անձի սխալ պատկերացումը արարքիի իրավական հետևանքների մասին (դասակարգում, պատիժի տեսակ և չափեր)՝ նշյալ հանգամանքները չեն փոխում կիրառված պատասխանատվության տեսակը, թեպետ որոշ դեպքերում կարող են դիտարկվել որպես մեղմացնող հանգամանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Parliamentary Library of Australia. History of criminal law (Report). Parliament of Australia. https://www.aph.gov.au/About_Parliament/Parliamentary_Departments/Parliamentary_Library/Browse_by_Topic/Crimlaw/Historycriminallaw։ Վերցված է 20 March 2019.