«Շավարշ I (Ծոփքի թագավոր)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 24. Տող 24.


[[Կատեգորիա:Ծոփքի արքաներ]]
[[Կատեգորիա:Ծոփքի արքաներ]]
[[Կատեգորիա:Երվանդունիներ]]

06:20, 10 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Շավարշ I
Ծոփքի թագավոր
Իշխանությունմ.թ.ա. 228 - 212
Թագադրումմ.թ.ա. 228
Ծնվել է՝մ.թ.ա. 3-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 212
Վախճանի վայրԾոփք, Մեծ Հայք
ԱմուսինԱնտիոքոս
ՏոհմԵրվանդունիներ
գերիշխան
ՀայրԱրշամ
ԵրեխաներԱբդիսարես

Շավարշ I (հին հունարեն՝ Ξέρξης, պարս.՝ خشایارشا ارمنستان), հայկական Ծոփքի և Կոմմագենեի թագավորության թվով հինգերորդ թագավորը՝ Երվանդունիների արքայատոհմից:

Կառավարել է մ.թ.ա. 228-212 թվականներին: Փոխարինել է հորը՝ Արշամ Երվանդունուն:

Կենսագրություն

Քսերքսեսը կամ Շավարշը ծնվել և ապրել է մ.թ.ա. 3–րդ դարում: Մ.թ.ա. 228 թվականին փոխարինելով հորը՝ Արշամին, բազմել է Ծոփքի հայոց թագավորության գահին[1]:

Շավարշը Ծոփքի առաջին թագավորն էր, որ հրաժարվեց հարկեր մուծել Սելևկյան գանձանակում: Ի պատասխան սրա՝ Սելևկյան կայսրության ղեկավար Անտիոքոս III-ը պաշարեց Ծոփք-Կոմմագենեի թագավորության մայրաքաղաքը՝ Արշամշատը:

Որպես բանակցությունների արդյունք՝ Շավարշը կնության է առնում Անտիոքոսի քրոջը՝ Անտիոհիսին, ներում է պարտքը, իսկ Շավարշը իր հերթին ընդունում է Սելևկյանների կայսրությունը[2]:

Սակայն որոշ ժամանակ անց Անտիոհիսին սպանում է ամուսնուն՝ Քսերքսեսին և Ծոփքի թագավորությունը հանձնում եղբորը[3]:

Ծանոթագրություններ

  1. А. Е Тер-Саркисянц. История и культура армянского народа: с древнейших времен до начала ХIХ в. — Восточная литература РАН, 2005. — С. 685. — 62 с. — ISBN 5020184454, 9785020184459.
  2. Очерки истории СССР: Первобытно-общ инный строй и древнейшие государства на территории ССС / Евгений Михайлович Жуков. — Изд-во Академии наук СССР, 1956. — Т. 2. — С. 422-424. — 615 с.
  3. Дэвид Лэнг. «Армяне — народ-созидатель». — Центрполиграф, 2004. — С. 142-152. — 346 с. — ISBN 5-9524-0954-7.