Հայթաղ (գյուղ, Արցախ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայթաղ (այլ կիրառումներ)
Հայթաղ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի Րախիշ վերին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 30 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղից 5 կմ հարավ՝ Րախիշ գետի աջ ձորալանջին, պահպանվել են Աղբրաձորի վանքի ավերակները՝ XI դարի միանավ փոքրիկ եկեղեցով և մոտակա գերեզմանադաշտով (XI-XVII դարերի խաչքարերով և գերեզմանաքարերով)։ Բնակեցված են շրջակայքի Գահանիստ, Աղբրաձոր և Քարաբակ փոքր գյուղերը։
Ազատագրվել է 1993 թվականի ապրիլին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |