Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
Изображение логотипа
"We Are One"
«Մենք միասնական ենք»
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչՄայիսի 14, 2013
2-րդ կիսաեզրափակիչՄայիսի 16, 2013
ԵզրափակիչՄայիսի 18, 2013
Հյուրընկալություն
Անցկացման վայրՇվեդիա Մալմյո Արենա,
Մալմյո, Շվեդիա
Հյուրընկալող հեռուստաալիքՇվեդիա SVT
ՀաղորդավարներՊետրա Մեդե
Բացում1-ին կիսաե. - Euphoria (Լորին) 2-րդ կիսաե. - Dance Orchestra
Ընդմիջման ելույթ1-ին կիսաե. - Kleerup

2-րդ կիսաե. - Դարին և Ագնես

Ֆինալ - We Write the Story
Գործադիր տնօրենՅոն Օլա Սանդ
Մասնակցություն
Երկրների քանակ39
ՄասնակիցներԷմմիլի դե Ֆորեսթ, Ֆարիդ Մամեդով, Զլատա Օգնևիչ, Մարգարետ Բերգեր, Դինա Գարիպովա, Կոզա Մոստրա, Ագաֆոնաս Իակովիդիս, Մարկո Մենգոնի, Ջանլուկա Բեզզինա, Անուկ, ԲայԱլեքս, Ալյոնա Մուն, Ռոբերտո Բելլարոսա, Չեզար Օուատու, Ռոբին Շերնբերգ, Նոդիկո Թաթիշվիլի, Սոփո Գելովանի, Ալյոնա Լանսկայա, Էյտոուր Ինգի Գյունլյոյգսոն, Դորիանս, Բոնի Թայլեր, Բիրգիտ Իյգեմեէլ, Cascada, Անդրիուս Պոյավիս, Ամանդին Բուրժուա, Քրիստա Սիեգֆրիդս, El Sueño de Morfeo, Ռայան Դոլան, Մոյե 3, Who See, Նինա Ժիժիչ, Կլապա ս Մորա, Նատալիա Կելլի, Դեսպինա Օլիմպիու, Հաննա Մանչինի, Վալենտինա Մոնեթթա, Ելիցա Թոդորովա, Ստոյան Յանկուլով, Տակասա, Մորան Մազոր, Ադրիան Լուլգյուրայ, Բլեդար Սեյկո, Վլատկո Լոզանոսկի, Էսմա Ռեջեպովա և ՓեՌ
Առաջնելույթչկա
Վերադարձել ենՀայաստան Հայաստան[1]
Մեկնել ենԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա[2]
Պորտուգալիա Պորտուգալիա[3]
Սլովակիա Սլովակիա[4]
Թուրքիա Թուրքիա[5]
Քվեարկություն
Քվեարկության համակարգհեռուստադիտողներ/ժյուրի՝
50/50
Հաղթական երգԴանիա Only Teardrops
Զրո միավորչկա
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
eurovision.tv/event/malmo-2013/

«Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը» եղել է Եվրատեսիլի հերթական 58-րդ մրցույթը։ Մրցույթը տեղի է ունենեցել շվեդական Մալմյո քաղաքում 2013 թվականի մայիսի 14–ին, 16–ին և 18-ին։ Շվեդիան հնարավորություն է ստացել հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ 2012-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում Շվեդիան ներկայացնող Լորինը իր «Euphoria» երգով հաղթեց՝ հավաքելով 372 միավոր։

2013 թվականի մրցույթին մասնակցել են 39 երկիր՝ Հայաստանը վերադարձել է 1 տարվա բացակայությունից հետո, իսկ Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան և Թուրքիան հայտարարել էին, որ չեն մասնակցի մրցույթին։

Եվրատեսիլ 2013-ի հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմիլի դը Ֆորեսթը իր «Only Teardrops» երգով, ով հավաքեց 281 միավոր։ Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Ադրբեջանի ներկայացուցիչը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ուկրաինան։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ (Շվեդիա)##
Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ (Շվեդիա)
Երեք առաջարկված քաղաքների գտնվելու վայրերը Շվեդիայում

2012 թվականի հուլիսի 8-ին շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտարարեց որ Եվրատեսիլ 2013-ի հյուրընկալող քաղաքը կլինի Մալմյոն, իսկ մրցույթը կանցկացվի Մալմյո Արենայում։ Մինչև սա Շվեդիայում արդեն 4 անգամ անցկացվել էր Եվրատեսիլը՝ 1975, 1985, 1992 և 2000 թվականներին, իսկ Մալմյո Արենայում երկրորդ անգամ կանցկացվի մրցույթը (առաջին անգամ անցկացվել էր 1992-ին)[6]։

Մալմյոն մեծությամբ Շվեդիայի երրորդ քաղաքն է և մեկն է ժամանակակից խոշոր տրանսպորտային և արդյունաբերական կենտրոններից Սկանդինավներում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 300,515 մարդ, իսկ բնակչության գրեթե մեկ երրորդը ներգաղթածներ են։

Ընտրական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

SVT հեռուստաընկերության ներկայացուցիչ Էվի Հեմիլտոնը հայտարարեց, որ Եվրատեսիլ 2013-ը անցկացվելու է կամ Ստոքհոլմի Ֆրենդս Արենայում, կամ Մալմյոյի Մալմյո Արենայում, կամ էլ Գոթեբորգի Սկանդինավիյում և Շվեդական ցուցահանդեսի կենտրոն արենաներից մեկում։

SVT-ն քննարկում էր մի քանի տարբերակներ մրցույթի հյուրընկալման հետ կապված։ Տարբերակներից մեկը այն էր, որ մրցույթը տեղի կունենա երեք տարբեր քաղաքներում. Կիսաեզրափակիչները՝ Գոթեբորգում և Մալմյոյում, իսկ եզրափակիչը՝ Ստոքհոլմում։

Հունիսի 20-ին հայտարարվեց, որ Գոթեբորգը չի ընդունի մրցույթը իսկ հուլիս 8-ին պաշտոնապես հայտարարվեց որ մրցույթը կանցկացվի Մալմյո Արենայում[7]։

Քաղաք Վայր Տարողություն Նշումներ
Ստոքհոլմ Ֆրենդս Արենա 67,500 Անցկացվել է Մելոդիֆեստիվալենի եզրափակիչ փուլը 2013 թվականի մարտին, և նաև Շվեդիայի 2013 ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը, որը Եվրատեսիլի եզրափակից 5 օր հետո է կայացել հետո։
Մալմյո Մալմյո Արենա 15,500 Կայացել են Մելոդիֆեստիվալենի կիսաեզրափակիչները՝ վերջին չորս տարիներին։
Գոթենբուրգ Սկանդինավիյում 14,000 Նախկինում տեղի է ունեցել Եվրատեսիլ 1985 երգի մրցույթը։
Գոթենբուրգ Սվենսկա Մասսան Չկան մշտական նստատեղեր Հյուրընկալելու հայտը ետ է վերցերել 2012 թվականի հունիսի 20-ին։

Ֆորմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մրցույթում ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության համադրությունը չի փոխվել, սակայն յուրաքանչյուր երկրի ժյուրի ի տարբերություն նախորդ տարիների պետք է գնահատի բոլոր երգերը բացի իրենց երգից և արդյունքում բոլոր ժյուրիների ձայները և հեռուստադիտողի քվեարկության արդյունքները գումարվում են իրար և ստացվում է թոփ։ Երգը որը կստանա ամենաբարձր գնահատականը դա 12 միավորն է, իսկ տասնյակը եզրափակող երգը կստանա 1 միավոր։

Մրցույթի հեռարձակման պաշտոնական հովանավորներն են եղել TeliaSonera հեռահաղորդակցման ընկերությունը և գերմանական Schwarzkopf կոսմետիկայի ընկերությունը։ Մրցույթի մյուս հովանավորներն են՝ IsaDora դիմահարդարման ընկերությունը, ICA սուպերմարկետը և Tetra Pak ընկերությունը։

Սարահ Դավն Ֆայները նույնպես իր մասնակցությունն է ունեցել մրցույթում։ Նա մրցույթային 3 օրերի ընթացքում հեռուստադիտողներին ներկայացել է որպես Լիդա Վուդրուֆի զվարճալի նմանակող։ Իսկ Էրիկ Սաադեն ով 2011 թվականի Եվրատեսիլում ներկայացրել է Շվեդիան, մրցույթում հանդես եկավ որպես կանաչ սենյակի հաղորդավար։

Վիճակահանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն նախորդ տարիների 2013-ի ելույթների հերթականությունը որոշելու են պրոդյուսերները, այլ ոչ թե վիճակահանություն միջոցով։

2013 թվականի հունվարի 3-ին ԵՀՄ-ն հայտարարեց որ կիսաեզրափակիչների վիճակահանությունը կայանալու է հունվարի 17-ին։

1-ին արկղ 2-րդ արկղ 3-րդ արկղ 4-րդ արկղ 5-րդ արկղ

Հաղորդավար[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 17-ին մրցույթի գործադիր պրոդյուսեր՝ Մարտին Էստերդալը հայտարարեց, որ 2013-ի մրցույթը կունենա միայն մեկ հաղորդավար, ի տարբերություն նախորդ տարիների երբ հաղորդավարների թիվը հասնում էր մինչև երեքի։ Վերջին անգամ 1995-ին էր երբ մրցույթը վարել էր միայն մեկ հաղորդավար։

2013 թվականի հունվարի 28-ին հայտարավեց որ մրցույթը վարելու է Պետրա Մեդեն։

Գրաֆիկական դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 17-ին կայացած վիճակահանության հետ մեկտեղ նաև հայտարարվեց մրցույթի կարգախոսը և ցուցադրվեց լոգոն։ Մրցույթի կարգախոսն է "We Are One" (Մենք միասնական ենք), իսկ մրցույթի խորհրդանիշը գույնզգույն թիթեռը, որը ստեղծվել է Happy F&B ընկերության կողմից։

Մրցույթը հյուրընկալող SVT հեռուստաընկերությունը փետրվարի 19-ին հայտարարեց որ յուրաքանչյուր երկրի տեսաբացիկ նկարահանվելու է իր երկրում, ընդ որում տեսաբացիկում նկարահանվելու են տվյալ երկիրը ներկայացնող մասնակիցները, այլ ոչ թե ցուցադրվելու են երկրի կամ քաղաքի վայրերը նախորդ տարիների նման։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը ներկայացնող Դորիանսը Բելգիայում և Նիդերլանդներում գտնվող հայկական սփյուռքից ստացել էր տասնյակ հազարավոր SMS-ներ, սակայն նրանք ճիշտ չէին հաշվել և Հայաստանը առաջին անգամ ստացավ 0 միավոր Բելգիայից և Նիդերլանդներից[8]։

Արդբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Եվրատեսիլի եզրափակիչ փուլի մեկնարկը Լիտվական «15min.lt» լրատվական գործակալությունը Յութուբում տեղադրեց մի տեսագրություն, թե ինչպես են մի քանի ադրբեջանցիներ կաշառքի դիմաց գնում Լիտվացի ուսանողների ձայները, որի արդյունքում Լիտվան մրցույթի եզրափակչում առավելագույն 12 միավորը տվեց Ադրբեջանին։ Ուսանողները նշել էին, թե այդ ադրբեջանցիները իրենց ամեն մեկին վճարել են 20 եվրո։ Նրանց նպատակն է եղել հավաքել 10 մարդկանցից կազմված խմբեր և նրանց տալ SIM քարտեր որպեսզի նրանք 15 րոպե տևող հեռուստադիտողի քվեարկության ժամանակ քվեարկեն Ադրբեջանի օգտին։ Տեսանյութի երկխոսությունում այդ ադրբեջանցիներից մեկը նշում է, որ այս գործողությունը կատարվում է մոտ 15 երկրում, այդ թվում Լատվիայում, Էստոնիայում, Բելառուսում, Ուկրաինայում, Խորվաթիայում և Շվեյցարիայում[9]։

Ի պատասխան այս ամենի Եվրատեսիլի պաշտոնական կայքը՝ eurovision.tv-ին հրապարակեց հոդված, որտեղ մրցույթի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը նշում է որ քվեարկությունը կայացել է արդար և թափանցիկ, իսկ այսպիսի խախտումների մասին խոսակցություններ տեղի են ունենում համարյա թե ամեն տարի[10]։

Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ մրցույթի եզրափակչում Ադրբեջանը ոչ մի միավոր չտվեց Ռուսաստանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարեց սկսել հետաքննություն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց որ արդյունքները եղել են կեղծ և սա անպատասխան չի մնա։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մրցույթի արդյունքներից հետո հայտարարեց, որ Ռուսաստանի քվեարկության արդյունքները եղել են կեղծ և այդ պատճառով էլ Բելառուսը չի ստացել ոչ մի միավոր Ռուսաստանից[11]։

Գրագողության մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթում Դանիայի հաղթանակից հետո հոլանդացի երաժիշտ Էրիկ վան Տիյնը հայտարարեց, որ Էմիլի դը Ֆորեսթը իր «Only Teardrops» երգի մեղեդին գողացել է հոլանդական Կ-Օտիկ խմբի «I Surrender» երգից, որը թողարկվել է 2002 թվականին[12][13]։

Ֆինլանդիայի մասնակցի համբույրը բեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիան ներկայացնող Կրիստա Սիեգֆրիդսը մրցույթի բեմում իր «Marry Me» երգի վերջին մասում համբուրվում է աղջկա հետ, որը բավականին բացասաբար է ընդունվում հանրության կողմից։ Այդ համբույրը որակավորվում է որպես Եվրատեսիլի առաջին «լեսբիական համբույր»։ Թուրքիայում Եվրատեսիլը հեռարձակող TRT հեռուստաընկերությունը միայն այդ համբույրի պատճառով չհեռարձակեց մրցույթը։ [14][15][16]

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

     Առաջին կիսաեզրափակչի երկրներ      Առաջին կիսաեզրափակչում քվեարկած երկրներ      Երկրորդ կիսաեզրափակչի երկրներ      Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկած երկրներ

2012 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակվեց այն 39 երկրների անունները որոնք մասնակցելու են մրցույթին։ 1 տարի բացակայությունից հետո մրցույթ է վերադարձել Հայաստանը, Պորտուգալիան և Բոսնիա և Հերցեգովինան հրաժարվեցին մասնակցել ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ Սլովակիան և Թուրքիան տարբեր պատճառներով հայտարարեցին իրենց դուրս գալու մասին։

Վերադարձած մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Մոնեթթան ներկայացրեց Սան Մարիոնոն երկրորդ անգամ։ Ելիցա Թոդորովան և Ստոյան Յանկուլովը ովքեր ներկայացրել էին Բուլղարիան Եվրատեսիլ 2007ում 2013-ին վերադարձան մրցույթ։ Մանկական Եվրատեսիլ 2007-ում Սերբիան ներկայացրած Նևենա Բոզովիչը այս անգամ մասնակցեց Եվրատեսիլին որպես Մոյե 3 խմբի անդամ։ Եվրատեսիլ 2011-ում Ալբանիան ներկայացրած Աուրելա Գաչեյի կիթառահար Բլեդար Սեյկոն Ադրիան Լուլգյուրայի հետո մասնակցեց այս տարվա մրցույթին։ Եվրատեսիլ 2010-ում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասի բեք-վոկալ Գոռ Սուջյանը վերադարձավ մրցույթ իր Դորիանս խմբի հետ։ Ալյոնա Մունը ով ներկայացրեց Մոլդովան Եվրատեսիլ 2012-ում Պաշա Պարֆենիի բեք-վոկալն էի։ Էստոնացի երգչուհու բեք-վոկալներ Լաուրի Պիլհարը և Կաիդո Պոլդման նույնպես հանդես եկան մրցույթի բեմում, ովքեր 2001 թվականի մրցույթում հաղթանակ բերեցին Էստոնիային։

1-ին կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Միա-
վոր
Ար-
դյունք
01 Ավստրիա Ավստրիա անգլերեն Նատալիա Կելլի «Shine» Շողա 27 14
02 Էստոնիա Էստոնիա էստոներեն Բիրգիտ «Et Uus Saaks Alguse» Նոր սկիզբ 52 10
03 Սլովենիա Սլովենիա անգլերեն Հաննա «Straight Into Love» Ուղիղ սիրո մեջ 8 16
04 Խորվաթիա Խորվաթիա խորվաթերեն Կլապա ս Մորա «Mižerja» Վիշտ 38 13
05 Դանիա Դանիա անգլերեն Էմիլի դը Ֆորեսթ «Only Teardrops» Միայն արցունքների կաթիլներ 167 1
06 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Դինա Գարիպովա «What If» Իսկ եթե 156 2
07 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն Զլատա Օգնևիչ «Gravity» Գրավչություն 140 3
08 Նիդերլանդներ Նիդերլանդներ անգլերեն Անուկ «Birds» Թռչուններ 75 6
09 Չեռնոգորիա Չեռնոգորիա չեռնոգորերեն Հու Սի «Igranka» Երեկույթ 41 12
10 Լիտվա Լիտվա անգլերեն Անդրիուս Պոյավիս «Something» Ինչ որ բան 53 9
11 Բելառուս Բելառուս անգլերեն Ալյոնա Լանսկայա «Solayoh» - 64 7
12 Մոլդովա Մոլդովա ռումիներեն Ալյոնա Մուն «O Mie» Միլիոն 95 4
13 Իռլանդիա Իռլանդիա անգլերեն Ռայան Դոլան «Only Love Survives» Միայն սերն է հավերժ 54 8
14 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս հունարեն Դեսպինա Օլիմպիու «An Me Thimasai» Եթե հիշում ես ինձ 11 15
15 Բելգիա Բելգիա անգլերեն Ռոբերտո Բելլարոսա «Love Kills» Սերը սպանում է 75 5
16 Սերբիա Սերբիա սերբերեն Մոյե 3 «Ljubav Je Svuda» Սերը ամենուր է 46 11

2-րդ կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Միա-
վոր
Ար-
դյունք
01 Լատվիա Լատվիա անգլերեն ՓեՌ «Here We Go» Գնացի՛նք 13 17
02 Սան Մարինո Սան Մարինո իտալերեն, անգլերեն Վալենտինա Մոնեթթա «Crisalide (Vola)» Տիկնիկ 47 11
03 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա մակեդոներեն Լոզանո և Էսմա «Pred da se razdeni» Մինչև արևելք 28 16
04 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Ֆարիդ Մամեդով «Hold Me» Գրկիր ինձ 139 1
05 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Քրիստա Սիեգֆրիդս «Marry Me» Ամուսնացիր ինձ հետ 64 9
06 Մալթա Մալթա անգլերեն Ջանլուկա «Tomorrow» Վաղը 118 4
07 Բուլղարիա Բուլղարիա բուլղարերեն Ելիցա Թոդորովա և Ստոյան Յանկուլով «Samo shampioni» Միայն չեմպիոններ 45 12
08 Իսլանդիա Իսլանդիա իսլանդերեն Էյտոուր Ինգի «Ég á Líf» Իմ կյանքում 75 6
09 Հունաստան Հունաստան հունարեն, անգլերեն Կոզա Մոստրա և Ագաֆոնաս Իակովիդիս «Alcohol Is Free» Խմիչքը անվճար է 121 2
10 Իսրայել Իսրայել եբրայերեն Մորան Մազոր «Rak bishvilo» Միայն նրա համար 40 14
11 Հայաստան Հայաստան անգլերեն Դորիանս «Lonely Planet» Միայնակ մոլորակ 69 7
12 Հունգարիա Հունգարիա հունգարերեն ԲայԱլեքս «Kedvesem» Իմ թանկագին 66 8
13 Նորվեգիա Նորվեգիա անգլերեն Մարգարետ Բերգեր «I Feed You My Love» Ես կերակրում եմ քեզ իմ սիրով 120 3
14 Ալբանիա Ալբանիա ալբաներեն Ադրիան Լուլգյուրայ և Բլեդար Սեյկո «Identitet» Ինքնություն 31 15
15 Վրաստան Վրաստան անգլերեն Նոդիկո Թաթիշվիլի և Սոփո Գելովանի «Waterfall» Ջրվեժ 63 10
16 Շվեյցարիա Շվեյցարիա անգլերեն Տակասա «You and Me» Դու և ես 41 13
17 Ռումինիա Ռումինիա անգլերեն Չեզար «It's My Life» Դա իմ կյանքն է 83 5

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակչի երկրներն են.

Եզրափակիչ փուլը տեղի է ունենցել մայիսի 18-ին։

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Միա-
վոր
Ար-
դյունք
01 Ֆրանսիա Ֆրանսիա ֆրանսերեն Ամանդին Բուրժուա «L’enfer Et Moi» Դժոխքը և ես 14 23
02 Լիտվա Լիտվա անգլերեն Անդրիուս Պոյավիս «Something» Ինչ որ բան 17 22
03 Մոլդովա Մոլդովա ռումիներեն Ալյոնա Մուն «O Mie» Միլիոն 71 11
04 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Քրիստա Սիեգֆրիդս «Marry Me» Ամուսնացիր ինձ հետ 13 24
05 Իսպանիա Իսպանիա իսպաներեն Էլ Սուենո դե Մորֆեո «Contigo Hasta El Final» Քո հետ մինչև վերջ 8 25
06 Բելգիա Բելգիա անգլերեն Ռոբերտո Բելլարոսա «Love Kills» Սերը սպանում է 71 12
07 Էստոնիա Էստոնիա էստոներեն Բիրգիտ «Et Uus Saaks Alguse» Նոր սկիզբ 19 20
08 Բելառուս Բելառուս անգլերեն Ալյոնա Լանսկայա «Solayoh» - 48 16
09 Մալթա Մալթա անգլերեն Ջանլուկա «Tomorrow» Վաղը 120 8
10 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Դինա Գարիպովա «What If» Իսկ եթե 174 5
11 Գերմանիա Գերմանիա անգլերեն Կասկադա «Glorious» Փառավոր 18 21
12 Հայաստան Հայաստան անգլերեն Դորիանս «Lonely Planet» Միայնակ մոլորակ 41 18
13 Նիդերլանդներ Նիդերլանդներ անգլերեն Անուկ «Birds» Թռչուններ 114 9
14 Ռումինիա Ռումինիա անգլերեն Չեզար «It's My Life» Դա իմ կյանքն է 64 13
15 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա անգլերեն Բոնի Թայլեր «Believe In Me» Հավատ ինձնում 23 19
16 Շվեդիա Շվեդիա անգլերեն Ռոբին Շերնբերգ «You» Դու 62 14
17 Հունգարիա Հունգարիա հունգարերեն ԲայԱլեքս «Kedvesem» Իմ թանկագին 84 10
18 Դանիա Դանիա անգլերեն Էմիլի դը Ֆորեսթ «Only Teardrops» Միայն արցունքների կաթիլներ 281 1
19 Իսլանդիա Իսլանդիա իսլանդերեն Էյտոուր Ինգի «Ég á Líf» Իմ կյանքում 47 17
20 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Ֆարիդ Մամեդով «Hold Me» Գրկիր ինձ 234 2
21 Հունաստան Հունաստան հունարեն, անգլերեն Կոզա Մոստրա և Ագաֆոնաս Իակովիդիս «Alcohol Is Free» Խմիչքը անվճար է 152 6
22 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն Զլատա Օգնևիչ «Gravity» Գրավչություն 214 3
23 Իտալիա Իտալիա իտալերեն Մարկո Մենգոնի «L'Essenziale» Հիմնական 126 7
24 Նորվեգիա Նորվեգիա անգլերեն Մարգարետ Բերգեր «I Feed You My Love» Ես փայփայում եմ քեզ իմ սիրով 191 4
25 Վրաստան Վրաստան անգլերեն Նոդիկո Թաթիշվիլի և Սոփո Գելովանի «Waterfall» Ջրվեժ 50 15
26 Իռլանդիա Իռլանդիա անգլերեն Ռայան Դոլան «Only Love Survives» Միայն սերն է հավերժ 5 26
ձախից աջ Էմիլի դը Ֆորեսթ, հաղթող (Դանիա); Ֆարիդ Մամեդով, երկրորդ տեղ (Ադրբեջան); Զլատա Օգնևիչ, երրորդ տեղ (Ուկրաինա)

Խոսնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրները իրենց քվեարկության արդյունքները հայտնել են հետևյալ հերթականությամբ.

  1. Սան Մարինո – Ջոն Քենեդի Օ Կոննոր
  2. ՇվեդիաՅոհիո
  3. Ալբանիա – Անդրի Քսահու
  4. Նիդերլանդներ – Կորնալդ Մաաս
  5. Ավստրիա – Կատարին Բելլովիչ
  6. Միացյալ Թագավորություն – Սքոթ Միլլս
  7. Իսրայել – Օֆեր Նանշո
  8. Սերբիա – Մայա Նիկոլիչ
  9. Ուկրաինա – Մատիաս
  10. ՀունգարիաԵվա Նովոդոմսկի
  11. Ռումինիա – Սոնիա Արգինթ
  12. Մոլդովա – Օլիվիա Ֆորտունա
  13. Ադրբեջան – Թամիլլա Շիրինովա
  14. ՆորվեգիաՏուջի Կեշտկար
  15. ՀայաստանԱնդրե
  16. Իտալիա – Ֆեդերիկա Գենտիլե
  17. Ֆինլանդիա – Կրիստինա Վելեր
  18. Իսպանիա – Ինես Պազ
  19. Բելառուս – Դարյա Դոմրաչևա
  20. Լատվիա – Անմարի
  21. Բուլղարիա – Յոաննա Դրագնևա
  22. Բելգիա – Բարբարա Լոյս
  23. ՌուսաստանԱլսու
  24. Մալթա – Էմմա Հիկեյ
  25. Էստոնիա – Ռոլֆ Ռուսալու
  26. ԳերմանիաԼենա Մայեր-Լանդրութ
  27. Իսլանդիա – Սիգրուն Մարիա Հիլմարսդոտիր
  28. Ֆրանսիա – Մարինե Վինգես
  29. Հունաստան – Ադրիանա Մագանիա
  30. Իռլանդիա – Նիկի Բիրնե
  31. Դանիա – Սոֆիո Լասսեն-Կահլկե
  32. Չեռնոգորիա – Իվանա Սեբեկ
  33. Սլովենիա – Անդրեա F
  34. Վրաստան - Լիզա Ցիկլաուրի
  35. Հյուսիսային Մակեդոնիա – Դիմիտար Ատանասովսկի
  36. Կիպրոսի Հանրապետություն – Լուկաս Համտսոս
  37. Խորվաթիա – Ուրսուլա Տոլյ
  38. Շվեյցարիա – Մելանիե Ֆրեյմոնդ
  39. Լիտվա – Իգնա Կրուպավիուս

Այլ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Բեզանսոնի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Բեզենոսի անվան մրցանակը տրվում է շվեդացի պրոդյուսեր Քրիստեր Բյորկմանի կողմից սկսած 2002 թվականի մրցույթից։ Մրցանակը տրվում է երեք անվանակարգերում հաղթողերին. Արտիստիզմի մրցանակ, կոմպոզիտորի մրցանակ և մամլո մրցանակ։

Անվանակարգ Երկիր Երգ Կատարող(ներ) Կոմպոզիտոր(ներ)
Արտիստիզմի մրցանակ Ադրբեջան Ադրբեջան "Hold Me" Ֆարիդ Մամեդով Ջոն Բալլարդ, Ռալֆ Չարլի
Կոմպոզիտորի մրցանակ Շվեդիա Շվեդիա "You" Ռոբին Շերնբերգ Ռոբին Շերնբերգ, Լիննեա Դեբ, Ջոն Դեբ, Յոակիմ Հարեսթադ Հաուկաս
Մամլո մրցանակ Վրաստան Վրաստան "Waterfall" Սոփո Գելովանի և Նոդիկո Թաթիշվիլի Թոմաս գ։ Սոն

ՕԳԱԵ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՕԳԱԵ միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1984 թվականին Ֆինլանդիայում։ Կազմակերպության ունի ակումբներ Եվրոպական 40 երկրներում։ Յուրաքանչյուր երկրի ակումբ ամեն տարվա մրցութից օրեր առաջ կաzմակերպում է քվեարկություն ակումբի մասնակիցների միջև և բոլոր մասնակիցների քվեարկության ձայների արդյունքում կազմվում է թոփ 10 և վերջում հաշվվում է բոլոր ակումբերի մասնակիցների քվեարկության արդյունքերը։ Ստորև ներկայացված են 2013 թվականի մրցույթի ամենաշատ ձայներ ստացած 5 երկրները.

Երկիր Երգ Կատարող(ներ) Կոմպոզիտոր(նոր) ՕԳԱԵ արդյունք
Դանիա Դանիա "Only Teardrops" Էմիլի դը Ֆորեսթ Լիզ Քեբլ, Ջուլիա Ֆաբրին Յակոբսեն, Թոմաս Ստենգարդ 374
Սան Մարինո Սան Մարինո "Crisalide" Վալենտինա Մոնեթթա Մաուրո Բալեստրի, Ռալֆ Զիգել 282
Նորվեգիա Նորվեգիա "I Feed You My Love" Մարգարետ Բերգեր Կարին Պարկ, «Machopsycho» 269
Գերմանիա Գերմանիա "Glorious" Կասկադա Յանն Պեիֆեր, Մանուել Ռեուտեր, Անդրես Բալլինաս, Թոնի Կորնելիսեն 195
Իտալիա Իտալիա "L'essenziale" Մարկո Մենգոնի Մարկո Մենգոնի, ռոբերտո Կազալինո, ֆրանչեսկո դե Բենեդետիս 177

Բարբարա Դեքսի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Դեքսի մրցանակը տրվում է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի անունից ով «Iemand als jij» երգով ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 1993 երգի մրցույթում։ Մրցանակը տրվում է այն արտիստին ով eurovisionhouse.nl կայքի կողմից անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվում է հաղթող որպես ամենավատ հագնված արտիստ։ Ստորև ներկայացված են 2013-ի թոփ 5 ամենաշատ ձայներ ստացած արտիստները.

Երկիր Կատարող Ձայներ
Սերբիա Սերբիա Մոյե 3 967
Ռումինիա Ռումինիա Չեզար Օուատու 544
Իսրայել Իսրայել Մորան Մազոր 296
Ալբանիա Ալբանիա Ադրիան և Բլեդար 150
Չեռնոգորիա Չեռնոգորիա Հու Սի 110

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանը հաստատում է իր մասնակցությունը(անգլ.)
  2. Բոսնիա և Հերցեգովինան չի լինի Մալմոյում(անգլ.)
  3. Պորտուգալիան չի մասնակցի Եվրատեսիլ 2013-ին Արխիվացված 2013-06-08 Wayback Machine(անգլ.)
  4. Սլովակիան չի լինի Մալմոյում(անգլ.)
  5. Թուրքիան չի մասնակցի Եվրատեսիլին Մալմոյում(անգլ.)
  6. Մալմյոն կհյուրընկալի Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը(անգլ.)
  7. TT (2012 թ․ հունիսի 20). «Inget schlager-EM i Göteborg». Sydsvenskan (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Many Armenians in Netherlands and Belgium voted for Dorians but their votes weren't counted». MediaMax. 2013 թ․ մայիսի 21. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  9. 15min.lt լրատվական գործակալության տարածած տեսագրությունը
  10. «Eurovision organisers respond to media reports on voting». eurovision.tv. 2013 թ․ մայիսի 21. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  11. "Russia: Azerbaijan's Eurovision snub 'outrageous'", BBC News, 21 May 2013
  12. «One in three watch Anouk but is the Eurovision winner a Dutch copy?». DutchNews.nl. 2013 թ․ մայիսի 19. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  13. «Winnend lied Denemarken gejat van Nederlandse band?». Telegraaf.nl (in Dutch). 2013 թ․ մայիսի 19. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  14. Morgan, Joe; Littauer, Dan (2013 թ․ մայիսի 16). «Turkey cancels Eurovision Song Contest over lesbian kiss». Gay Star News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  15. Gripper, Ann (2013 թ․ մայիսի 20). «Double denim, a lesbian kiss and Loreen's return: Eurovision 2013's best pictures». The Daily Mirror. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  16. «Eurovision winner announced». NineMSN. 2013 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ» հոդվածին։