Ամանդին Բուրժուա
| Ամանդին Բուրժուա | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ֆր.՝ Amandine Bourgeois |
| Ծնվել է | հունիսի 12, 1979[1] (46 տարեկան) Անգուլեմ |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ, փոփ ռոք, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և սոուլ |
| Մասնագիտություն | երգչուհի, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
| Գործիքներ | Համերգային ֆլեյտա, կիթառ, Ֆլեյտա և վոկալ |
| Լեյբլ | Sony Music |
| Կրթություն | Conservatory of Nice? |
Ամանդին Բուրժուա (ֆր.՝ Amandine Bourgeois, հունիսի 12, 1979[1], Անգուլեմ), ֆրանսիացի երգչուհի, որը «L'enfer et moi» երգով ներակայացրել է Ֆրանսիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը։
2008 թվականին Ամանդինը հաղթող է ճանաչվել «Փոփ տաղանդ» մրցույթի ֆրանսիական տարբերակի 6-րդ եթերաշրջանում[2]։ 2014 թվականի հուլիսի 26-ին մասնակցել է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղին[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանդին Բուրժուան ծնվել է 1979 թվականի հունիսի 12-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում։
2007 թվականին «Nouvelle Star» («Փոփ կուռքի» ֆրանսիական տարբերակը) շոուի նախապատրաստման ժամանակ նրա հետ կապ են հաստատել շոուի կազմակերպիչները, որոնք աղջկան նկատել էին այն ձայնագրությունների շնորհիվ, որոնք նա տեղադրել էր Myspace-ի իր էջում։ Նա որոշել է մասնակցել մրցույթին՝ 2007 թվականի նոյեմբերին Թուլուզում անցկացված ժյուրիի լսումներից հասնելով մինչև եզրափակիչ, որ կայացել է 2008 թվականի հունիսի 11-ին, երբ նա արժանացել է հաղթողի կոչման և որպես մրցանակ ստացել Sony Music-ի հետ պայմանագիր ալբոմի ձայնագրման համար։ Նույն թվականին Ամանդին Բուրժուան շոուի այլ մասնակիցների հետ միասին մասնակցել է համերգային շրջագայության Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ 2009 թվականին թողարկված նրա «20 մ²» նորամուտային ալբոմը հայտնի է դարձել Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում։ Առաջին երկու երկրներում ալբոմն ստացել է ոսկե հավաստագիր։ 2011 թվականին Ամանդին Բուրժուան մասնակցել է Scorpions ռոք խմբի Comeblack հարդ ռոք ալբոմի «Still Loving You» երգի նորացված տարբերակի ձայնագրությանը։

2013 թվականի հունվարի 22-ին Ամանդին Բուրժուան հնարավորություն է ստացել ներկայացնելու Ֆրանսիան «Եվրատեսիլ» մրցույթում «L’enfer Et Moi» երգով[4][5]։ Եզրափակչում Ամանդինը ելույթ է ունեցել առաջինը և զբաղեցրել 23-րդ տեղը՝ հավաքելով 14 միավոր։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ալբոմ | Նշումներ | Ամենաբարձր հորիզոնական | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| FRA [6] |
BEL (Wa) [7] |
SWI [8] | |||||||||||
| 20 m² |
|
5 | 8 | 22 | |||||||||
| Sans amour mon amour |
|
44 | 65 | — | |||||||||
| Au masculin |
|
52 | 58 | — | |||||||||
| "—" նշված են այն ալբոմները, որոնք չեն ընդգրկվել հիթ-շքերթներում կամ չեն թողարկվել։ | |||||||||||||
Singles
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գլխավոր արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Սինգլ | Տարի | Ամենաբարձր հորիզոնական | Ալբոմ | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| FRA [6] |
BEL (Wa) [7] | ||||||||||||
| "L'homme de la situation" | 2009 | — | 17 | 20 m² | |||||||||
| "Tant de moi" | — | — | |||||||||||
| "Du temps" | 2010 | — | — | ||||||||||
| "Sans amour" | 2011 | — | 13 | Sans amour mon amour | |||||||||
| "Incognito" (feat. Murray James) |
2012 | 161 | — | ||||||||||
| "Envie d'un manque de problèmes" | — | 26 | |||||||||||
| "L’enfer Et Moi" | 2013 | — | — | — | |||||||||
| "Ma gueule" | 2014 | — | — | Au masculin | |||||||||
| "Alors on danse" | — | — | |||||||||||
| "—" նշված են այն սինգլները, որոնք չեն ընդգրկվել հիթ-շքերթներում կամ չեն թողարկվել։ | |||||||||||||
Որպես հրավիրված արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Երգ | Ալբոմ |
|---|---|---|
| 2011 | "Still Loving You – Je t'aime encore" (Scorpions feat. Amandine Bourgeois) |
Comeblack |
Հիթ-շքերթներում ընդգրկված այլ երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Երգ | Ամենաբարձր հորիզոնական | Ալբոմ | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| FRA [6] | |||||||||||||
| 2012 | "Au bout de mes rêves" (Emmanuel Moire and Amandine Bourgeois) |
143 | Génération Goldman | ||||||||||
| "—" նշված են այն սինգլները, որոնք չեն ընդգրկվել հիթ-շքերթներում կամ չեն թողարկվել։ | |||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Le Matin, l'actualité en direct: sports, people, politique, économie, multimédia». Lematin.ch. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Amandine Bourgeois face à Lady Boo [épreuve complète] - Fort Boyard du 26 juillet 2014
- ↑ «Programmes TV - Eurovision 2013 : La France avec Amandine Bourgeois - Evènement - Le Figaro TV». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Amandine Bourgeois to represent France in Malmö! | News | Eurovision Song Contest - Malmö 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Discographie Amandine Bourgeois». lescharts.com/ Hung Medien.
- ↑ 7,0 7,1 «Discographie Amandine Bourgeois». ultratop.be/fr/ Hung Medien.
- ↑ «Discographie Amandine Bourgeois». hitparade.ch/ Hung Medien.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2013-03-17 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդին Բուրժուա» հոդվածին։ |
| ||||||||||||||