Չեզար Օուատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեզար Օուատու
Ծնվել էփետրվարի 18, 1980(1980-02-18) (44 տարեկան)
Պլոեշտի, Ռումինիա
Երկիր Ռումինիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և դաշնակահար
Երգչաձայնկոնտրատենոր[1]
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա
 Florin Cezar Ouatu Վիքիպահեստում

Չեզար Օուատու (ռումիներեն Cezar Ouatu, փետրվարի 18, 1980(1980-02-18), Պլոեշտի, Ռումինիա), ռումինացի օպերային երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեզար Օուատուն ծնվել է 1980 թվականի փետրվարի 18-ին Ռումինիայի Պլոեշտի քաղաքում։ Նրա հայրը ֆլեյտահար, Զալցբուրգի Մոցարտումի կոնսերվատորիայի դասախոս Ֆլորին Օուատուն է[2]։ Չեզարը սկսել է դաշնամուր նվագել 6 տարեկանից[2]։ Ավարտել է Պլոեշտիի «Կարմեն Սիլվա» արվեստի դպրոցը։ 2001 թվականին ընդունվել է Միլանի Ջուզեպպե Վերդիի անվան կոնսերվատորիայի դասական վոկալի բաժին, որտեղ սովորել է բելկանտո և բարոկկո երաժշտություն։ Կոնսերվատորիան գերազանցությամբ ավարտել է 2004 թվականին[2][3][4]։

2003 թվականին Չեզարը ելույթ է ունեցել Ֆրանսիսկո Վինյասի անվան երգիչների միջազգային մրցույթում։ 2005 թվականին ելույթ է ունեցել Սան Մարինոյի Ռենատա Տեբալդիի հիմնադրամի միջազգային երգի մրցույթում։ Երկու մրցույթներում էլ արժանացել է լավագույն տենորի մրցանակին։ 2007 թվականից հանդես է եկել Եվրոպայի խոշորագույն օպերային թատրոնների բեմերում։ Դեբյուտային ելույթը եղել է Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում[5]։ Հանդես է եկել բարոկկո-օպերաներում[6]։ 2012 թվականին Սուրբ Ծննդյան նախօրեին թողարկել է իր առաջին Cinema Paradiso սինգլը՝ փոփ-օպերայի ժանրում։

2013 թվականի մայիսի 16-ին Չեզարը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Ռումինիան ներկայացրել է «It' s My Life» երգով, որը ձայնագրվել է փոփ-օպերայի և դաբստեպի ժանրում[7]։ Չեզարը երկրորդ կիսաեզրափակիչում զբաղեցրել է 17-րդ տեղը և հաջողությամբ դուրս եկել եզրափակիչ։ Մայիսի 18-ին եզրափակիչում նա հանդես է եկել 14-րդ հերթական համարով և 65 միավորով զբաղեցրել 13-րդ տեղը։ Մայիսի 25-ին Չեզարը Անդրեա Բոչելիի և Անժելա Գեորգիուի հետ հանդես է եկել Romexpo-ում Բոչելիի համերգին և սկսել է համագործակցել Vangelis նախագծի հետ[3][8]։

2015 թվականին Չեզարը հանդես է եկել ռումինական «Մեկից մեկ» հեռուստաշոուի 7-րդ եթերաշրջանում և հաղթանակ է տարել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cezar: Este pentru prima dată când un contratenor se califică în finala Eurovision (ռումիներեն) // România liberă — 2013. — ISSN 1841-7280
  2. 2,0 2,1 2,2 «Ո՞վ է Սեզար Օուաթուն, «Եվրատեսիլ Ռումինիա 2013» -ի հաղթող» (ռումիներեն). Adevărul. 2013 թ․ մարտի 10.
  3. 3,0 3,1 «Անժելա Գեորգիուն և Չեզար Օուատուն Բուխարեստում ելույթ կունենան Անդրեա Բոչելիի համերգին» (ռումիներեն). România Liberă. 2013 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Եվրատեսիլ երգի մրցույթ. Ռումինիա». BBC One. 2013. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  5. Sinziana Boaru (2011 թ․ փետրվարի 23). «Մի դահիճ օգնության է գալիս Յուստին Յանունին». Adevărul Moldova. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  6. Bruce Scott (2010 թ․ հունվարի 29). «Ագրիպինա, Հենդելի անհավանական կատակերգությունը». National Public Radio - World of Opera. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  7. «Պարզեք, թե որտեղ կարող եք ուղիղ եթերով լսել Չեզարի «The Voice» երգը, Ռումինիայի ներկայացուցիչը Եվրատեսիլում!». Libertatea. 2013 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  8. «Եվրատեսիլ 2013։ Վանգելիսը գնահատում է Չեզար Օուատուին». Romania TV. 2013 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեզար Օուատու» հոդվածին։