Jump to content

Ljubav Je Svuda

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ljubav je svuda
Եվրատեսիլ 2013-ի երգ
ԵրկիրՍերբիա
Երգիչ(ներ)Մոյե 3
ԼեզուՍերբերեն
Երգահան(ներ)Սաշա Միլոսևիչ
Բառերի հեղինակ(ներ)Մարինա Տուցակովիչ
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք11
Կիսաեզրափակչի միավորներ46
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Nije Ljubav Stvar (2012)   

Ljubav je svuda (Սերը ամենուր է), սերբիական Մոյե 3 խմբի երգն է, որով ներկայացրել է Սերբիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։ Երգի խոսքերի հեղինակն է Սաշա Միլոսևիչը, իսկ երաժշտության հեղինակը՝ Մարինա Տուցակովիչը։

Երգի թողարկումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը թողարկվել է 2013 թվականի մարտի 2-ին, իսկ մարտի 17-ին «RTS» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ երգը ունենալու է նաև այլ տարբերակներ։ Ապրիլի 27-ին թողարկվեց երգի նոր 8 տարբերակները, որոնք ներառում էին սերբերեն և անգլերեն տարբերակները, երգը փոփ ռոք և բալլադ տարբերակով, ինչպես նաև կարաոկե տարբերակները երկու լեզուներով։

Եվրատեսիլ երգի մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլում խումբը երգը կատարել է մայիսի 14-ին առաջին կիսաեզրափակչի ժամանակ 16-րդ համարի ներքո։ Քվեարկության արդյունքում երգը հավաքում է 46 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ ինչը թույլ չի տալիս որ խումբը հանդես գա նաև եզրափակիչ փուլում։

Երգի տարբերակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Digital Download
  1. «Ljubav je svuda» – 3։06
Promotional disc Moje 3
  1. «Love Is All Around Us (Փոփ ռոք տարբերակ)» – 3։33
  2. «Love Is All Around Us (Բալլադ տարբերակ)» – 3։48
  3. «Ljubav je svuda (Փոփ ռոք տարբերակով)» – 3։33
  4. «Ljubav je svuda (Կարաոկե տարբերակ)» – 3։47
  5. «Love Is All Around Us» – 3։06
  6. «Ljubav je svuda» – 3։06
  7. «Love Is All Around Us (Կարաոկե տարբերակ)» – 03։29
  8. «Ljubav je svuda (Կարաոկե տարբերակ)» – 03։29

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Թվական Ֆորմատ Լեյբլ
Սերբիա 2013, մարտի 2 Digital download PGP-RTS

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]