Էրիկ Սաադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրիկ Սաադե
Eric Saade 1c310 7096.jpg
Էրիկը 2011 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն շվեդ.՝ Eric Khaled Saade
Ի ծնե անուն Էրիկ Խալեդ Սաադե
Ծնվել է հոկտեմբերի 29, 1990
Կատտարպ, Շվեդիա
Երկիր {{{2}}} Շվեդիա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն երգիչ, հաղորդավար
Լեյբլ Roxy Recordings
Կայք պաշտոնական կայք

Էրիկ Սաադե (հոկտեմբերի 29, 1990(1990-10-29), Kattarp, Helsingborg Municipality, Malmöhus County, Շվեդիա), շվեդ երգիչ: Նա 2 տարի եղել է What's Up բոյ բենդ-ի անդամ,սակայն 2009 թվականին լքել է խումբը անահատական կարիերա ստեղծելու պատճառով: Հաղթելով շվեդական Melodifestivalen 2011 մրցույթը, հնարավորություն ստացավ ''Popular'' երգով ներկայացենել Շվեդիան Գերմանիայում անցկացվող Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ եզրափակչում հավաքելով 185 միավոր, գրավեց 3րդ հորիզոնականը:

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Սաադեն ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 29-ին Շվեդիայի Կատտարպ քաղաքում։ Հայրը՝ Վալիդ Սաադեն ազգությամբ պաղեստինյան ծագումով լիբանանցի է, իսկ մայրը՝ Մառկեն Յակոբսոնը ազգությամբ շվեդ։ Ծնողները բաժանվեցին, երբ նա ընդամենը 4 տարեկան էր։ Էրիկը ապրում էր մոր հետ (ըստ դատարանի), բայց հաճախակի հանդիպել է հորը։ Էրիկը երկրորդ երեխան է ընտանիքում։ Նա ունի 8 քույր և եղբայր։

Մայքլ Ջեկսոնը եղավ այն անձը, ում տեսնելով հեռուստացույցով, Էրիկը սկսեց երգել: Եվ նրա վրա հետագայում մեծ ազդեցություն են թողել Ռոբբի Վիլիամսը, Բրայն Ադամսը, Backstreet Boys-ը և Ջասթին Տիմբերլելքը:

Նա բեմի վրա առաջին անգամ ելույթ ունեցավ իր մայրիկի հարսանիքի օրը, երբ նա 6 տարեկան էր: էրիկը երգեր սկսել է գրել 13 տարեկանից: Նա առավել հայտնի դարձավ հաղթելով շվեդական երաժշտական մրցույթում «Joker» (այժմ - «Popkorn»)։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2007: What's up![խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Էրիկը դարձավ շվեդական What's up! բոյ բենդի անդամ, խմբի անդամներն էին նաև Ռոբին Շերնբերգը, Լյուդվիգ Կեյջսերը և Յոհան Ինգվենսոնը: Խմբի անդամներն ընտրվել էին մրցույթին մասնակցած 100 մասնակիցներից: 15 ֆինալիստները մրցեցին «Էրիքսոն Գլոբ» մրցույթում, այնուհետև 6 հաղթողները դարձան խմբի հիմնադիր անդամներ:

2008 թվականին խումբը թողարկեց իր առաջին ալբոմը՝ In Pose: Խումբը ձայնագրեց Դիսնեյի Քեմփ Ռոքի հիմնի շվեդերեն տարբերակը: Երբ Էրկը լքեց խումբը անհատական կարիերա ստեղձելու համար խումբը համալրվեց ուրիշ անդամով:

2009: Անհատակն կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսին Էրիկը պայմանագիր ստորագրեց շվեդական Ձայնագրման լեբլ Roxy Recordings-ի հետ: Դեկտեմբերին նա թողարկեց իր առաջին սոլո սինգլ "Sleepless"-ը:

2010: Մելոդիֆեստիվալեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարին Էրիկը մասնակցեց Մելոդիֆեստիվալեն մրցույթին, ներկայացնելով ''Manboy'' երգը: Հաղթելով 2րդ կիսաեզրափակիչում, եզրափակչում գրավեց 3րդ հորիզոնականը:''Manboy'' երգը գլխավորում էր շվեդական չարտերը: Երգի տեսահոլովակը թողարկվեց մարտ ամսին, իսկ մայիսին երգի ակուստիկ տարբերակը թողարկվեց: Եվ, արդեն հունիսին երգը Շվեդիայում դարձավ պլատինե:

2010: Բեկումնային տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին Էրիկը ստացավ Scandipop մրցանակը: Մարտ ամսին նա նոմինացվեց Marcel Bezençon Press Award մրցանակաբաշխությանը ''Manboy'' երգի համար, և ստացավ Artistic Award: Էրիկը թողարկեց իր առաջին սոլո ալբոմը  Masquerade 2010 թվիականի մայիսին: Ալբոմը Շվեդիայում դարձավ ոսկե: Այնուհետև սկսեց իր շրջագայությունը the Masquerade Tour անվամբ, որը տևեց 2010 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր:

2010 թվականի հունիսին Էրիկը թողարկեց իր ալբոմի 3-րդ սինգլը՝  "Break of Dawn": Երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ նույն ամսին:

Նույն թվականի օգոստոս ամսին Էրիկը նոմինացված էր Rockbjörnen մրցանակաբաշխությանը միանգամից 3 անվանակարգերում. Լավագույն շվեդական Live արտիստ, լավագույն բեկումնային արտիստ և տարվա լավագույն շվեդական երգ` ''Manboy'': Այդ տարի Էրիկը թողարկեց իր "Masquerade" և "It's Gonna Rain" սինգլները: Երգերի տեսահոլովակների պրեմիերաները կայացան համապատասխանաբար օգոստոս և հոկտեմբեր ամիսներին:

2011: Մելոդիֆեստիվալեն/Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարին Էրիկ Սաադեն 2-րդ անգամ մասնակցեց Մելոդիֆեստիվալեն մրցույթում. որտեղ ''Popular'' երգով հաղթելով հնարավորություն ստացավ Շվեդիան ներկայացնել Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում:

Մայիսին 12-ին Էրիկը ելույթ ունեցավ մրցույթի 2-րդ եզրափակչում և վաստակելով 155 միավոր, դարձավ 2-րդ կիսաեզրափակչի հաղթողը: Իսկ մայիսի 14-ին կայացած եզրափակչում հավաքելով 185 միավոր գրավեց 3-րդ հորիզոնականը, որ Շվեդիայի լավագույն արդյունքներ 1999 թվականից ի վեր, երբ Շարլոտա Պերելին հաղթեց մրցույթում "Take Me to Your Heaven" երգով: Էրիկը դարձավ 5-րդ ներկայացուցիչը, ով ներկայացնելով Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում գրավեց 3-րդ հորիզոնականը:

Էրիկը ''Popular'' երգը Շվեդական չարտերում առաջատար էր: Մինչև հուլիս վաճառվեցին ավելի քան 40,000 կրկնօրինակներ Շվեդիայում, դառնալով կրկնակի պլատինե երգ: Երգը նաև զգալի հաջողությունների հասավ եվրոպական այլ երկրներում: Բելգիական չարտերում երգը 4-րդն էր, Ֆինլանդիայում՝ 17-րդը, Ավստրիայում՝ 29-րդը, Իռլանդիայում՝ 27-րդը, Գերմանիայում 48-րդը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 76-րդը:

Saade, Vols. 1 and 2[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին Էրիկը նոմինացվել էր Scandipop Awards մրցանակաբաշխության հետևյալ անվանակարգերում՝ Նորահայտ երգչի լավագույն սինգլ և Lավագույն սինգլ ("It's Gonna Rain" և "Manboy"), Լավագույն ալբոմ (Masquerade) և Լավագույն նորահայտ երգիչ: Այդ ամսին Էրիկի ''Manboy'' երգը նոմինացվել էր Grammis մրցանակաբաշխությանը՝ Տարվա Երգ անվանակարգում:

Մայիսին հայտարավեց, որ Էրիկը կթողարկի 2 ալբոմ  Saade Vol. 1 և Saade Vol. 2: Առաջին ալբոմն առաջատար էր շվեդական չարտերում, վաճառվելով ավելի քան 50,000 կրկնօրինակներով, երգը դարձավ պլատինե: Հունիսն Էրիկը արժանացավ 2 ESC Radio մրցանակի "Popular" երգի համար՝ Լավագույն արտիստ և լավագույն երգ:

Հունիսին Էրիկը սկսեց իր "Made of Pop Concert" շրջագայությունները, որը տևեց մինչև նոյեմբեր: Հուլիսի 14-ին նա ելույթ ունեցավ Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիայի և թագավորական ընտանիքի համար:

2012: Forgive me[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ևս երգիչը նոմինացված էր տարբեր մրցանակաբաշխությունների բազում անվանակարգերում:

Այդ տարի նա թողարկեց դուետ Նորվեգացի երգչուհի Թունե Դամլիի հետ՝ ''Imagine'' վերնագրով:

2012 թվականի հոկտեմբերին թողարկեց 2 նոր սինգլներ՝ "Miss Unknown" և "Marching (In the Name of Love)",որոնք հետագայում ունեցան նաև տեսահոլովակներ: 2013 թվականի երգիչը թողարկեց իր նոր ալբոմը՝ Forgive me վերնագրով,և նաև թողարկեց ալբոմի առաջին սինգլը՝ ''Coming home'':

Մալմյոյում տեղի ունեցած Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի եզրափակչում նա հաղորդավար էր կանաչ սենյակում:

2015: Մելոդիֆեստիվալեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկը ''Sting'' մասնակցեց Մելոդիֆեստիվալեն 2015-ին՝ ցանականլով Շվեդիան ներկայացնել Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում: Հաղթելով առաջին կիսաեզրափակչում, նա հնարավորություն ստացավ ելույթ ունենալ եզրափակչում: Հեռուստադիտողի և ժյուրի քվեարկության արդյունքներով Էրիկը եզրափակչում գրավեց 5րդ հորիզոնականը:

2015 թվականի մայիսի 22-ին Էրիկը թողարկեց իր նոր՝  "Girl From Sweden" սինգլը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Սաադեն ապրում է Ստոկհոլմում: Երկար տարիներ նա հանդիպում էր շվեդ երգչուհի Մոլլի Սանդենի հետ, սակայն 2012 թվականին նրանք բաժանվեցին: 2015 թվականից ի վեր Էրիկը հանդիպում է Նիկոլ Ֆալսիանիի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://en.wikipedia.org/wiki/Eric_Saade