Jump to content

Ռայան Դոլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Դոլան
Ծնվել էհուլիսի 22, 1985(1985-07-22) (41 տարեկան)
Ստրաբան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Կայքryandolanofficial.com
 Ryan Dolan Վիքիպահեստում

Ռայան Դոլան (անգլ.՝ Ryan Dolan, հուլիսի 22, 1985(1985-07-22), Ստրաբան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի փոփ երգիչ, որը 2013 թվականի մայիսին «Only Love Survives» երգով ներկայացրել է Իռլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1][2] և եզրափակիչ փուլում զբաղեցրել վերջին՝ 26-րդ հորիզոնականը։

2013 թվականին Ռայան Դոլանը, հաղթելով Իռլանդիայի ազգային ընտրության փուլում[3], ներկայացրել է Իռլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում՝ դառնալով մրցույթի միակ մասնակիցը, որը կատարել է իր հեղինակած երգը։ 2013 թվականի մայիսի 14-ին ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակչում և անցել եզրափակիչ՝ տեղ գրավելով առաջին տասնյակում[4]։ 2013 թվականի մայիսի 18-ին անցկացված եզրափակչում Ռայան Դոլանն ստացել է հինգ միավոր երեք երկրներից[5]՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայան Դոլանը բացահայտ նույնասեռական է։ Նա կատարել է քամինգ աութ 2014 թվականի փետրվարին[7][8]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմ Նշումներ
Frequency
  • Թողարկում՝ 13 մայիսի, 2013
  • Լեյբլ՝ JM13
  • Ֆորմատ՝ Թվային ներբեռնում, CD
Under the Covers, Vol.1
  • Թողարկում՝ 16 փետրվարի, 2016
  • Ֆորմատ՝ Թվային ներբեռնում, CD
Under the Covers, Vol.2
  • Թողարկում՝ 2016
  • Ֆորմատ՝ Թվային ներբեռնում, CD
Deep Covers
  • Թողարկում՝ 2017
  • Ֆորմատ՝ Թվային ներբեռնում, CD
Սինգլ Տարի Ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
ԻՌԼ
[9]
BEL
(Fl)

[10]
UK Indie
[11]
"Only Love Survives" 2013 176733 Frequency
"Start Again" 2014 71—— TBA
"Fall to the Floor" 88——
"Uptown Downtown" 2015 ———
"—" նշանակում է, որ սինգլը չի ընդգրկվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Ryan Dolan will sing for Ireland in Malmö»
  2. ↑ «Ryan Dolan to represent Ireland in Malmö»
  3. ↑ «Ryan Dolan wins Eurosong contest». RTÉ Ten. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  4. ↑ «Ireland's Dolan qualifies for Eurovision final». RTÉ News. 2013 թ․ մայիսի 15. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)
  5. ↑ «Denmark wins Eurovision Song Contest». RTÉ News. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.(չաշխատող հղում)
  6. ↑ «Eurovision 2013 flop Ryan Dolan enjoying chart success despite last place finish»
  7. ↑ Гамильтон, Сэм (5 февраля 2014 года). «Eurovision star Ryan Dolan: I wish I had come out a long time ago». Irish Mirror.
  8. ↑ О'Рейли, Брайан (5 февраля 2014 года). «Eurovision star Ryan Dolan comes out as gay». Irish Independent.
  9. ↑ Hung, Steffen. «Discography Ryan Dolan». Irish Charts Portal. Hung Medien (Steffen Hung). Արխիվացված է օրիգինալից 2016-02-04-ին. Վերցված է 2026-11-02-ին.
  10. ↑ Hung, Steffen. «Discographie Ryan Dolan». Belgian Charts PortalPortal. Hung Medien (Steffen Hung).
  11. ↑ Peak positions for the Indie singles in the UK:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Դոլան» հոդվածին։