Jump to content

Նինա Ժիժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Ժիժիչ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունչեռնոգորերեն Нина Жижић
Ծնվել էապրիլի 20, 1985 (41 տարեկան)
Նիկշիչ, Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԵրկիրՉեռնոգորիա Չեռնոգորիա
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
ԳործիքներՎոկալ
 Nina Žižić Վիքիպահեստում
Նինա Ժիժիչը՝ Եվրատեսիլ 2013 մրցույթի փորձի ժամանակ։

Նինա Ժիժիչ (չեռնոգորերեն՝ Нина Жижић, ապրիլի 20, 1985(1985-04-20), Նիկշիչ, Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), չեռնոգորիացի երգչուհի, ով 2013 թվականին Igranka երգով Who See խմբի հետ ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1][2][3]։ 2013 թվականի մայիսի 14-ին հանդես գալով առաջին կիսաեզրափակիչում՝ ստացել է 41 միավոր, զբաղեցրել 12-րդ տեղը և չի անցել եզրափակիչ փուլ[4]։ Նա կրկին ներկայացրել է երկիրը Եվրատեսիլ երգի մրցույթում 2025 թվականին, սակայն չի անցել եզրափակիչ։

2012 թվականի դեկտեմբերին RTCG-ն հայտարարեց, որ Who See դուետը կներկայացնի Չեռնոգորիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում, որը կանցկացվեր Մալմյոյում։ Նրանց ելույթը պետք է կայանար «գաղտնի արտիստի» մասնակցությամբ, ով ավելի ուշ պարզվեց, որ Նինա Ժիժիչն է[5][6]։ Նրանց երգն էր «Igranka»-ն, որը ներկայացվեց մայիսի 14-ին՝ առաջին կիսաեզրափակչում։ Երգը հավաքեց 41 միավոր՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը` չհասնելով եզրափակիչ փուլ[7]։

2021 թվականին Ժիժիչը ներքին ժյուրիի անդամ էր, որը ընտրեց Չեռնոգորիայի մասնակցին Եվրատեսիլ 2022-ի համար[8]։

Ժիժիչը մասնակցեց Չեռնոգորիայի ազգային ընտրությանը՝ Montesong 2024-ին, «Dobrodošli» երգով՝ Եվրատեսիլ 2025-ում երկիրը ներկայացնելու համար, և զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով Neonoen-ին՝ «Clickbait» երգով։ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Neonoen-ը պաշտոնապես որակազրկվեց մրցույթից՝ քանի որ պարզվեց, որ երգը նախկինում՝ 2023 թվականին, արդեն հնչել է հանրության առաջ, ինչը մրցույթի կանոնների խախտում էր[9]։ Դեկտեմբերի 8-ին հայտարարվեց, որ Ժիժիչը կդառնա Չեռնոգորիայի նոր ներկայացուցիչը Եվրատեսիլ 2025-ում[10] ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Who See sa Ninom Žižić na Eurosongu»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  2. «Who See’s party just begun!»
  3. ««Montenegro: 'Igranka' presented»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Eurovision Song Contest 2013 Semi-Final (1)». Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  5. Jiandani, Sanjay (2012 թ․ դեկտեմբերի 20). «Who See to represent Montenegro in Malmö». ESCtoday.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. Randjelovic, Denis (2013 թ․ ապրիլի 17). «Who See wants to adapt the energy in Igranka onto the stage». ESCtoday.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Eurovision Song Contest 2013 Semi-Final (1)». Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  8. Sebi (2021 թ․ դեկտեմբերի 23). «Nina Žižić among the 10 jury members to determine Montenegro's Eurovision entry!». ESCBubble (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Mazoyer, Vincent (2024 թ․ դեկտեմբերի 4). «BREAKING NEWS: NeonoeN withdraws from Eurovision participation». ESCXTRA (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Vesković, Đorđe (2024 թ․ նոյեմբերի 27). «Crna Gora 2025 | Bend "NeonoeN" je 13. crnogorska uzdanica». ESC Serbia | Evrovizija.rs (սերբերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝
Ռամբո Ամադեուս
Չեռնոգորիան Եվրատեսիլ երգի մրցույթում
2013
Հաջորդող՝
Սերգեյ Չետկովիչ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Ժիժիչ» հոդվածին։