Who See

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Who See
ESC2013 - Montenegro 02 (crop).jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՉեռնոգորիա Չեռնոգորիա
ԺանրերՀիփ-հոփ
Գործունեություն2002-ից
ԼեյբլProhibicija
Անդամներ
Դեյան Դեդովիչ
Մարիո Դորդևիչ

Հու Սի (անգլ.՝ Who See), չեռնոգորական հիփ-հոփ դուետ, որը 2013 թվականի մայիսին Նինա Ժիժիչի հետ, «Igranka» երգով ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ստեղծվել է 2002 թվականին Դեյան Դեդովիչի (չեռ.` Dejan Dedović) և Մարիո Ջորջևիչի (չեռն. Mario Đorđević) կողմից, ովքեր հանդես են գալիս «Dedduh» և «Noyz» կեղծանուններով։

Խումբը իր գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք հայտնի սերբ և չեռնոգարացի ռեփերների բեք-վոկալ։ 2008 թվականին խումբը թողարկել է իր առաջին «Sviranje kupcu» անվանմամբ ալբոմը, որից հետո ելույթ է ունեցել «Refresh Festival 2008» հիթ-հոփ փառատոնում[1]։

2012 թվականին խումբը «MTV Europe Music Awards 2012» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի[2][3]։

2013 թվականի մայիսին խումբը Նինա Ժիժիչի հետ, «Igranka» երգով ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և կիսաեզրափակիչ փուլում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը[4]։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sviranje kupcu (2006)
  • Krš i drača (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]