Յոհիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհիո
Yohio.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Քևին Յոհիո Լուկաս Ռեն Էիրես
Ծնվել է 1995 հուլիսի 12
Սունդսվալ, Västernorrland County, Շվեդիա
Երկիր Շվեդիա Շվեդիա,Սունդսվալ
Ժանրեր Ռոք, փոփ
Մասնագիտություն Երգիչ, երգահան
Գործիքներ Վոկալ, կիթառ, դաշնամուր
Գործունեություն 2010-ից սկսած
Լեյբլ Ninetone Records, Universal Music Japan
Կապված Seremedy

Յոհիո (Yohio), շվեդ երգիչ և երգահան։ 2013 թվականի մարտին «Heartbreak Hotel» երգով մասնակցել է Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի Շվեդիայի ազգային ընտրությանը և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Հայրը՝ Թոմմի Ռենը, եղել է "Moahni Moahna","Angtoria","Corroded" խմբերի անդամ։ Մայրը Յոհաննա Էիրեսն է։6 տարեկանից սկսել է նվագել դաշնամուր իսկ 11 տարեկանից կիթառ։12 տարեկանից սկսել է ամբողջական երգեր գրել։2012 թվ-ին Յոհիոն որոշել է սկսել սոլո կարիերան թողարկելով "Reach The Sky" ալբոմը։ Երիտասարդ երաժիշտը պատմում է որ հետաքրքվել է Ճապոնիայով 10 տարեկանում անիմե դիտելուց հետո։ Նա սկսել է հետաքրքրվել երկրով, նրա պատմությամբ և ակտիվորեն սովորել լեզուն։

Յոհիոն մինչև 2013 թվականի ապրիլը հանդիսացել է «Seremedy» ռոք խմբի անդամ։