Հաննա Մանչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Մանչինի
Ծնվել էհունվարի 22, 1980(1980-01-22) (44 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀաուս երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Hannah Mancini Վիքիպահեստում

Հաննա Մանչինի (անգլ.՝ Hannah Mancini, հունվարի 22, 1980(1980-01-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգահան, որը ներկայացրել է Սլովենիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Մանչինին ծնվել է 1980 թվականի մարտի 12-ին ԱՄՆ-ում, (Հյուսիսային Կալիֆոռնիա), այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Կոլորադո, ապա Լոս Անջելես։ Մի քանի տարի անց ամուսնացել է Սլովենիայի քաղաքացի Գրեգորի հետ և տեղափոխվել են Սլովենիա։

Հաննան որոշել է ելույթ ունենալ Եվրոպայում և իր հայրենի երկրում։ Ավելի վաղ նա ելույթ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում (ներառյալ ԱՄՆ-ը)։ Մասնակցել է «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի ազգային ընտրությանը Sylvain և Mike Vale դիջեյների հետ համատեղ։ «Ti si tisti» (թարգմ․՝ «Հենց դու») երգը չի կարողացել անցնել մրցույթի եզրափակիչ[1], սակայն հայտնի է դարձել սլովենական ռադիոկայաններում։ Մի քանի տարի Հաննա Մանչինին հանդես է եկել որպես xecutifz խմբի մեներգչուհի։ Եղել է երգչուհի Մոնիկայի ձայնակցողների խմբում։

Եվրատեսիլ 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 1-ին RTV Slovenija ազգային հեռարձակողը փակ ընտրության ժամանակ Հաննային ընտրել է «Եվրատեսիլ-2013»-ում Սլովենիան ներկայացնելու համար[2][3][4]։ Փետրվարի 14-ին կայացել է «Straight Into Love» երգի պրեմիերան, որով երգչուհին հանդես է եկել 2013 թվականի մայիսի 14-ին մրցույթի առաջին կիսաեզրափակչում, սակայն չի անցել մրցույթի եզրափակիչ փուլ[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ամենաբարձր հորիզոնական Ալբոմ

Top Slovenija

[6]
2011 «Ti si tisti» (Sylvain-ի և Mike Vale-ի հետ համատեղ) 14 TBA
2013 «Straight Into Love»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Видеозапись «EMA 2011» на официальном сайте Евровидения. Ханна Манчини — таймкод 31:22» (սլովեներեն). eurovision.tv. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Slovenijo bo na Evroviziji predstavljala Hannah!» (սլովեներեն). MMC RTV Slovenija. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Hannah gre na 58. izbor za Pesem Evrovizije» (սլովեներեն). MMC RTV Slovenija. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Slovenia: Hannah to Malmö» (անգլերեն). ESCtoday.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Hannah potuje na Evrovizijo s skladbo Straight into Love z dodatkom dubstepa!» (սլովեներեն). MMC RTV Slovenija. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  6. Սինգլների ամենաբարձր հորիզոնականները «Top Slovenija» հիթ-շքերթում․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]