Նատալյա Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նատալիա Կելլիից)
Նատալյա Քելլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Natália Kelly
Ծնվել էդեկտեմբերի 18, 1994
Հարթֆորդ
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
ԳործիքներՎոկալ
 Natália Kelly Վիքիպահեստում

Նատալյա Քելլի (Natália Kelly, դեկտեմբերի 18, 1994(1994-12-18)[1][2], Հարթֆորդ), ավստրիացի երգչուհի, ով 2013 թվականին Shine երգով ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալիան Կելլին ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում։ 6 տարեկան հասակում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրիա։ Նատալիայի հայրը բիզնեսմեն է, իսկ մայրը բրազիլուհի։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-07: Gimme 5[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից մինչև 2007 թվականը Նատալիան եղել է Gimme 5 մանկական փոփ խմբի անդամ։

2011: The Voice[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին մասնակցել է The Voice մրցույթի ավստրիական տարբերակին։

2013: Եվրատեսիլ երգի մրցույթ և դեբյուտային ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 15-ին Նատալիան Shine երգով ընտրվել է Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Ավստրիայի ներկայացուցիչ։ Նա մասնակցելով է մրցույթի առաջին կիսաեզրափակչին զբաղեցրել է 14 -րդ հորիզոնականը 27 միավորով՝ ինչը թույլ չի տվել որպեսզի նա նաև հանդես գա եզրափակիչ փուլում։

Նատալիան իր դեբյուտային ալբոմը թողարկել է 2013 թվականի ապրիլի 12-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մասին
Natália Kelly
  • Թողարկված։ 2013, ապրիլի 12
  • Լեբլ։ Universal Music Austria
  • Ֆորմատ։ CD, Digital download

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլ Չարթ Ալբոմ
ԱՎՍ
2013 «Shine» 26 Natália Kelly
«Face the Day»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Նատալիան Կելլին կներկայացնի Ավստրիան Մալմյոում». ԵՀՄ. 2013, փետրվարի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]