Ալյոնա Մուն
Ալյոնա Մուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 25, 1989[1] (33 տարեկան) Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Ալյոնա Մուն (ռումիներեն` Aliona Munteanu, մայիսի 25, 1989[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երգչուհի, ով 2013 թվականի մայիսին «O mie» երգով ներկայացրել է Մոլդովան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[2][3][4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Ալյոնա Մունը մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա 2» ազգային երաժշտական շոուին, որտեղ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ «Աստղերի ֆաբրիկա 2» ազգային երաժշտական շոուին մասնակցելուց հետո ստեղծել է «Thumbs Up» խումբը։ 2012 թվականին Բաքվում ելույթ է ունեցել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում, որպես Պաշա Պարֆենիի բեք-վոկալիստ, որը «Lautar» երգով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[5]։
Եվրատեսիլ 2013[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի մայիսի 14-ին Մալմյոյում կայացած Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչում Ուկրաինայի, Իռլանդիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Դանիայի ներկայացուիչների հետ միասին դուրս է եկել եզրափակիչ։
2013 թվականի մայիսի 18-ին կայացած մրցույթի եզրափակիչում Ալյոնա Մունը հանդես է եկել 3-րդ համարի ներքո՝ Լիտվիայի մասնակցից հետո[6]։ Արդյունքում Ալյոնան զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը (Մոլդովան գրավել է նույն հորիզոնականը 2012 թվականին, երբ այն ներկայացնում էր Ալյոնայի պրոդյուսեր, կոմպոզիտոր և դաշնակահար՝ Պաշա Պարֆենին)։
Մինչ ժյուրին կհասցներ հայտարարել Մոլդովայի ներկայացուցչի անունը, երգչուհուն մեղադրել են բանագողության մեջ։ Պարզվում է, որ Ալյոնա Մունի հանդերձանքը հիշեցնում է ամերիկացի երգչուհի Քերի Անդերվուդի զգեստը, որով երգչուհին «Գրեմմի» արարողության ժամանակ տարբեր նկարներում է հայտնվել[7]։
Եվրատեսիլից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Ալյոնան եղել է «Vocea României» նախագծի և «Ձայն» հեռուստաշոուի ռումինական տարբերակի մասնակից, որտեղ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aliona Moon — O mie — Eurovision 2013 Moldova (official video)
- Aliona Moon — Loc pentru dragoste (official video)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Result: Aliona Moon to represent Moldova in Malmö»
- ↑ «Aliona Moon to represent Moldova!»
- ↑ ««Moldova: It’s Aliona Moon!»»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 19
- ↑ «Участница "Евровидения" от Молдовы в гостях у E-motion»։ 2013-04-18։ Վերցված է 2013 թ․ մայիսի 19
- ↑ «Eurovision Song Contest 2013» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 17
- ↑ «Алёну Мун обвинили в плагиате»։ «Молдавские Ведомости»։ 2013-03-18։ Վերցված է 2013 թ․ մարտի 22
|