Բողոքի ցույցեր Ռուսաստանում (2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Ռուսաստանում (2021)
Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում բողոքի ցույցերի նախապատրաստում (2021)
ԱմսաթիվՀունվարի 23, 2021 (2021-01-23)
ՎայրՌուսաստան Ռուսաստան և այլ երկրներ
Պատճառ
Նպատակ
ՄեթոդՑույցեր, քայլերթեր, միայնակ պիկետներ, ակտիվիզմ համացանցում
ԿարգավիճակԸնթանող
Հակամարտող կողմեր
Ղեկավարներ
Թվաքանակ
Ձերբակալվել է 3114 մարդ[1]
Վիրավորվել է իրավապահ մարմինների 42 աշխատակից[2]

2021 թվականի հունվարի 23-ին Ռուսաստանում բողոքի ցույցերը հայտարարվել են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմից՝ «Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը» վավերագրական ֆիլմ-հետաքննության հրապարակումի ժամանակ։ Բողոքի ակցիաների պատճառն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը և կալանավորումն է, ինչպես նաև կոռուպցիայի մեջ մեղադրանքները Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսին Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո նա բուժվում էր Բեռլինում։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին լույս է տեսել The Insider-ի, Bellingcat-ի և CNN-ի համատեղ հետաքննությունը, որը պնդում է, որ Նավալնիի դեմ մահափորձը կատարել է Ռուսաստանի ԱԴԾ-ի 8 օպերատիվներից բաղկացած խումբը, որը գործել է ԱԴԾ-ի քրեագիտության ինստիտուտի քողի տակ։ Ըստ Նավալնիի հայտարարության՝ այդ մահափորձը պատվիրել է Պուտինը։

2021 թվականի հունվարի 17-ին Նավալնին վերադարձել է Ռուսաստան և ձերբակալվել «Իվ Ռոշե» գործով սահմանված փորձաշրջանի խախտման մեղադրանքով։ 2021 թվականի հունվարի 18-ին Խիմկի քաղաքի ՆԳՎ բաժանմունքում տեղի է ունեցել դատարանի արտագնա նիստը, որի ընթացքում Նավալնին ձերբակալվել է 30 օրով։ 2021 թվականի հունվարի 18-ին Նավալնին թողարկել է տեսաուղերձ, որում կողմնակիցներին կոչ է արել բողոքի դուրս գալ հունվարի 23-ին։

Հաջորդ օրը՝ 2021 թվականի հունվարի 19-ին, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել է «Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը» (ռուս.՝ Дворец для Путина. История самой большой взятки) վավերագրական ֆիլմ-հետաքննությունը, որը պատմում է ֆիլմում «Պուտինի պալատ» անվանվող Իդոկոպաս հրվանդանի վրա նստավայրի մասին։ Ֆիլմի հեղինակների խոսքով՝ նստավայրը կառուցվել է բարդ կոռուպցիոն համակարգի հաշվին, իսկ փաստացի այն վերահսկվում է Վլադիմիր Պուտինի կողմից վստահված անձանց միջոցով։ Հետաքննության սկզբում կոչ է արվում 2021 թվականի հունվարի 23-ին ՝ ժամը 14:00-ին, Նավալնիին ազատ արձակելու պահանջով դուրս գալ «ձեր քաղաքների կենտրոնական փողոցներ»։

Բողոքի ցույցերից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 21[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունվարի 21-ին իշխանությունները բերման են ենթարկել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մի քանի աշխատակիցների, իսկ մյուսների տներ ոստիկաններ են եկել[3]։

Գլխավոր դատախազությունը պահանջել է, որ Ռոսկոմնադզորն արգելափակի 2021 թվականի հունվարի 23-ի հանրահավաքներին մասնակցելու կոչեր կատարող կայքերը։ Ռոսկոմնադզորը հայտնել է, որ անչափահասներին հավաքներին ներգրավելու համար սոցիալական ցանցերին կարող են տուգանքներ նշանակվել[3]։

Ռուսաստանի մի քանի համալսարանների ղեկավարություններն ասել են, որ չարտոնված բողոքներին մասնակցելու համար ուսանողները կարող են հեռացվել կամ ընդգրկվել «պետական հիմնարկների սև ցուցակում»[3]։

Հունվարի 22[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 22-ին ձերբակալվել են Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, ԿԴՊՀ քննչական վարչության աշխատակից Գեորգի Ալբուրովը և փաստաբան Վլադլեն Լոսը։ Լյուբով Սոբոլը տուգանվել է 250 հազար ռուբլով[4]։ Մի քանի տասնյակ մարդ բերման են ենթարկվել, իսկ նրանց մի մասը ձերբակալվել է ամբողջ Ռուսաստանում[5][6]։

Գլխավոր դատախազության խնդրանքով ՎԿոնտակտե սոցիալական ցանցն արգելափակել է այն հանդիպման էջերը, որոնք վերաբերում են հունվարի 23-ին նախատեսված հանրահավաքներին[7]։ Ըստ Ռոսկոմնադզորի՝ Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա ՏիկՏոկը, ՎԿոնտակտեն, ՅուԹյուբը և Ինստագրամը հանել են «անչափահասներին՝ իրենց կյանքի և առողջության համար վտանգավոր անօրինական գործողությունների մեջ ներգրաված տեղեկատվության» 17%-ից 50%-ը[8]։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասներին չհամաձայնեցված գործողություններին ներգրավելու համար՝ բացատրելով այդ գործողություններին մասնակցողների կյանքերի կանխամտածված վտանգը՝ կորոնավիրուսի պատճառով[9]։ Կրթության նախարարությունը ծնողներին հորդորել է զերծ պահել իրենց երեխաներին հունվարի 23-ի հանրահավաքներին մասնակցելուց[10]։ Ուսանողները, դպրոցականների և նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները նամակներ են ստացել մի շարք քաղաքներում հավաքների հետևանքների մասին[11][12][13][14]։

Նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն անընդունելի է համարում նման միջոցառումների կազմակերպումը և «երիտասարդներին դրդելը մասնակցել այդ գործողություններին»[15]։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հորդորել է մոսկվացիներին չմասնակցել հունվարի 23-ի ցույցին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով[16]։

Ուսուցիչների միջոցով աշակերտները և նրանց ծնողները խնդրանք են ստացել, որ անչափահասները չմասնակցեն հանրահավաքների։ Շաբաթ օրը կրթական հաստատությունները որոշել են դասեր անցկացնել նույնիսկ չնայած հեռակա ուսուցման ռեժիմներին[17]։

Բողոքի ցույցերի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիաներից ուղիղ հեռարձակումներն իրականացրել են Ազատություն Ռադիոն, ՄԲԽ Մեդիան, «Ներկա ժամանակ» և «Անձրև» հեռուստաալիքները։

Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակը (ժամը երկուսի սկզբին)
ՕՄՈՆը Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում (ժամը 14:03-ին)
Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում (ժամը 13:57-ին)
ՕՄՈՆը Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում (ժամը 14:02-ին)

BBC-ի տվյալներով՝ բողոցի ցույցեր են անցկացվել Ռուսաստանի 112 քաղաքներում[18]։

Անցկացման քաղաք Մասնակիցների քանակ Ձերբակալվածների քանակ Անցկացման վայր
Աբական - 2[19]
Ալմետևսկ - 3[19]
Արխանգելսկ 100—300[20] 5 Արհմիությունների հրապարակ
Բալաշիխա - 1[19]
Բառնաուլ - 19[19]
Բելգորոդ - 2[19]
Բիյսկ - 9[19]
Բլագովեշչենսկ - 13[19]
Բոր - 1[19]
Բրատսկ - 1[19]
Վելիկիե Լուկի - 7[19]
Մեծ Նովգորոդ - 6[19]
Վլադիվոստոկ 3000[21][22] 35[19][23]
Վլադիմիր - 1[19]
Վորոնեժ - 2[19]
Եկատերինբուրգ 3000—10000[23][24] 7[19]—14[24]
Իվանովո 500—600[25][26] 1[25] Լենինի պողոտա
Իժևսկ 1000[27] 6[19] Կենտրոնական հրապարակ
Իրկուտսկ - 3[19]
Կազան 4000—10000 52[19] Բաումանի փողոց, Սև լիճ (այգի), Ազատության հրապարակ
Կեմերովո - 4[19]
Կիմրի - 1[19]
Կլին - 1[19]
Ամուրի Կոմսոմոլսկ - 23[19]
Կրասնոյարսկ 1000—1500[28] 46[19]
Կրասնոդար 4000—6000[29] 18[1] Կարմիր փողոց
Կուրգան - 15[19]
Լիպեցկ 1000[30] 11[19] Հաղթանակի հրապարակ, Պետրոս Մեծի հրապարակ, Լենինի-Սոբորնայա հրապարակ
Մագնիտոգորսկ - 0[19]
Մախաչկալա - 13[19]
Մոսկվա 4000[31]—40000[32] 1218[19] Տրուբնայա հրապարակ, Ստրաստնոյ բուլվար, Պուշկինսկայա փողոց, Տվերսկայա փողոց, Պետրովկա փողոց
Նաբերեժնիե Չելնի 500—600[33] 22[19] Խասան Տուֆանի պողոտա
Նիժնևարտովսկ 30[34] 7[34]
Նիժնի Նովգորոդ 10000[22][23] 36[19] Մինինի և Պոժարսկու հրապարակ, Բոլշայա Պոկրովսկայա հրապարակ
Նիժնյայա Տուրա - 1[19]
Նովոմոսկովսկ - 1[19] Քաղաքային (Խորհրդային) հրապարակ
Նովոսիբիրսկ - 90[19]
Օմսկ - 12[19]
Օրենբուրգ - 14[19]
Պենզա - 29[19] Լենինի հրապարակ
Պետրոզավոդսկ - 10[19]—23[35]
Պսկով - 11[19]
Պուշչինո - 3[19]
Դոնի Ռոստով 3000[36] 50[37] Պուշկինսկայա փողոց, Բոլշայա Սադովայա փողոց
Ռիբինսկ - 2[19]
Ռյազան - 3[19] Հաղթանակի հրապարակ, Լենինի հրապարակ
Սանկտ Պետերբուրգ 5000[38]—30000 472[19] Սենատի հրապարակ, Ադմիրալտեյի հրապարակ, Նևի պողոտա, Մարսովո դաշտ, Ապստամբության հրապարակ
Սամարա 2000—3000 45[19] Փառքի հրապարակ, 21-րդ բանակի հերոսների հրապարակ
Սարատով 1000—1500[39] 0 Կիրովի հրապարակ, Թատրոնային հրապարակ
Սևաստոպոլ[40] 200[41] 6[19]
Սևերոդվինսկ 100—200 2[19]
Սերգիև Պոսադ - 1[19]
Սիմֆերոպոլ[40] - 8[19]
Սմոլենսկ[23] - -
Սոչի более 200[42] 2—5[42] Դրոշի հրապարակ
Սուրգուտ 30[34] 4[34]
Սիկտիվկար 1000[43] -
Տարուսա - 1[19]
Տվեր - 3[19]
Տոբոլսկ - 3[19]
Տոլյատի - 3[19]
Տոմսկ 2000[21] 4[19]
Տուլա 200 15[19]
Տյումեն 1000—1500[44] 4[44] Կենտրոնական հրապարակ
Ուլան Ուդե - 4[19]
Ուլյանովսկ - 3[19]
Ուստ-Իլիմսկ - 4[19]
Ուֆա - 32[19]
Ույար - 1[19]
Խաբարովսկ 1000[22]—1500[23] 58[19]
Խանտի-Մանսիյսկ 20[34] 0[34]
Խոլմսկ - 0[19]
Չերեպովեց 450[45] 0
Չիտա - 3[19]
Յուժնո-Սախալինսկ - 14[19]
Յակուտսկ - 30[19]
Ընդհանուր - 3113[19]

Ըստ Reuters-ի` առնվազն 40000 ցուցարարներ հավաքվել են Մոսկվայի մի քանի վայրերում, մինչդեռ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է շուրջ 4000 ցուցարարների ներկայության մասին[46]։ Մոսկվայում ՕՄՈՆը սկսել է ցրել ցույցերը և բերման ենթարկել բողոքողներին մինչ բողոքի ցույցի սկիզբը։ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան ևԼյուբով Սոբոլը բերման են ենթարկվել Մոսկվայում՝ ցույցերին մասնակցելուց հետո[47]։ Մի քանի ժամ անց ՄԲԽ մեդիան հաղորդել է, որ Յուլիա Նավալնայան ազատ է արձակվել[48]։

Հաղորդվել է, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, և, որ որոշ ցուցարարներ ձնագնդեր են նետում ոստիկանության ուղղությամբ[49], որոնք, իրենց հերթին, մահակներ են օգտագործում ցուցարարների դեմ[50]։ Շշերը, բռնկումները և ծխի ռումբերը նույնպես թռչում էին ոստիկանության ուղղությամբ[51]։

Կազանում հունվարի 23-ին բողոքի ցույցի պատճառով փակվել են մետրոյի «Կրեմլյովսկայա» և «Տուկայա հրապարակ» կայարանները[52]։

ՄԲԽ մեդիայի գնահատմամբ, Ռուսաստանում բողոքողների ընդհանուր թիվը տատանվել է 110-ից 160 հազարի սահմաններում[53]։

ՕՎԴ-ինֆոյի փոխանցմամբ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22:15-ի դրությամբ, երկրի ողջ տարածքում ձերբակալվել է 2662 մարդ[54]։

Արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելսինկիում, կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով, Նավալնիին սատարող ցույցեր են անցկացվել մինչև 10 հոգի փոքր խմբերում և սոցիալական հեռավորության պահպանմամբ (ընդհանուր առմամբ 16 հանրահավաք)։ Այս ընթացակարգը համաձայնեցվել է ոստիկանության հետ։ Գործողությունները տեղի են ունեցել Ռուսաստանի դեսպանատան մոտ և Սենատի հրապարակում՝ մայրաքաղաքի կենտրոնում[55]։

Հաագայում, Լոնդոնում[56], Բեռլինում, Տոկիոյում, Միլանում, Մյունխենում, Պրահայում, Նյու Յորքում, Բարսելոնայում և Մադրիդում, ինչպես նաև այլ քաղաքներում ցույցեր են անցկացվել Ռուսաստանի դեսպանատների մոտ՝ ի աջակցություն Ռուսաստանի բողոքի ցույցերի[57]։ Թել Ավիվում, ըստ ականատեսներից մեկի, ցույցին ներկա է եղել շուրջ 1000 մարդ[58]։ Ի աջակցություն Ռուսաստանում բողոքի ցույցերին, համերաշխության գործողություններ են անցկացվել նաև Ավստրալիայում։ Կիևում Ալեքսեյ Նավալնիի 30 կողմնակիցներ հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ[59]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Список задержанных на акциях в поддержку Алексея Навального 23 января 2021 года
  2. Источник: на акции в центре Москвы пострадали 42 сотрудника правоохранительных органов
  3. 3,0 3,1 3,2 Как власти РФ пытаются не допустить акций в поддержку Навального // Deutsche Welle
  4. «Георгия Албурова арестовали на 10 суток». The Insider (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  5. «Как власть готовится к акциям в поддержку Навального. (Очень длинный) список задержаний и арестов Материал обновляется». meduza.io. 22.01.21. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  6. «Устранить до дня икс. Карта задержаний». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  7. ««ВКонтакте» начал блокировать информацию о 23 января». www.znak.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  8. «Социальные сети удаляют призывы к детям участвовать в незаконных массовых акциях». Роскомнадзор. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  9. «СК возбудил уголовное дело о привлечении несовершеннолетних к участию в несогласованных акциях». Медиазона (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  10. «Минпросвещения призвало родителей оградить детей от участия в акциях 23 января». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  11. «Родительские чаты Петербурга гудят от рассылки о последствиях митингов. Интерес к протесту заподозрен у детсадовцев (фото)». www.fontanka.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  12. «В детских садах Челябинска родителям грозят ответственностью за участие детей в митингах». www.znak.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  13. «В Оренбурге родителям дошкольников пришли предупреждения не пускать детей на митинги». Оренбург Медиа - новости Оренбурга и Оренбургской области (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  14. «Вузы, ссузы и детские сады рассылают томичам предупреждения из-за акции Навального». vtomske.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  15. «Кремль назвал недопустимыми несанкционированные акции 23 января». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  16. «Собянин призвал не выходить на акции в Москве из-за коронавируса – МБХ медиа». МБХ медиа (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  17. «СЮЖЕТЫ «Мам, что такое автозак?»».
  18. «Сделали карту российских городов, где 23 января.. | BBC News Russian - Русская служба Би-би-си Ньюз | ВКонтакте». vk.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 19,19 19,20 19,21 19,22 19,23 19,24 19,25 19,26 19,27 19,28 19,29 19,30 19,31 19,32 19,33 19,34 19,35 19,36 19,37 19,38 19,39 19,40 19,41 19,42 19,43 19,44 19,45 19,46 19,47 19,48 19,49 19,50 19,51 19,52 19,53 19,54 19,55 19,56 19,57 19,58 19,59 19,60 19,61 19,62 19,63 Сколько людей задержали на акциях «Свободу Навальному!» в разных городах России?
  20. «В Архангельске началась несогласованная акция сторонников Навального». 29.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  21. 21,0 21,1 Как Россия вышла за Навального. Предварительные итоги акций протеста 23 января. МБХ медиа, 23.01.2021
  22. 22,0 22,1 22,2 «Акции в поддержку Навального». novayagezeta.ru. 2021 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Deutsche Welle (www.dw.com). «Протесты в регионах в поддержку Навального: массовые задержания и требования перемен | DW | 23.01.2021». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  24. 24,0 24,1 «Репортаж из отдела полиции: «На прощание майор сказал мне: "Я бы обнял вас, но вы просто текст"»» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23.
  25. 25,0 25,1 «Акция в Иванове: 500 участников, антипутинские лозунги, задержание». www.ivanovonews.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  26. «Массовый митинг в поддержку Навального и против действующей власти прошел в Иванове (фото) | Частник.ru». chastnik.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  27. «На несогласованную акцию в Ижевске вышло около 1 тысячи человек». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  28. «Ершики против коррупции: как в Красноярске прошла самая масштабная акция протеста». ngs24.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  29. В Краснодаре акция в поддержку Алексея Навального прошла практически без задержаний // Коммерсантъ.
  30. «Липчане собрались на несогласованную акцию». gorod48.ru. 2021 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  31. «МВД: на незаконную акцию в Москве собрались около 4 тыс. человек - Свободная Пресса». svpressa.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  32. «Reuters: в Москве на акцию протеста вышли не менее 40 тысяч человек». www.tvrain.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  33. «В Челнах во время массовых протестов задержаны 37 человек». chelny-biz.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 В ХМАО по итогам митингов в поддержку Навального в полицию доставлено 11 человек Արխիվացված 2021-01-24 Wayback Machine. Znak.com, 23.01.2021
  35. На акции в поддержку Навального в Петрозаводске задержаны 23 человека
  36. Хроника протестной акции в Ростове
  37. Полиция: по меньшей мере 50 ростовчан доставили в отделы с акций протеста
  38. «В Санкт-Петербурге начались массовые задержания». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  39. Более тысячи протестующих пришли на главную площадь Саратова и устроили митинг под окнами правительства
  40. 40,0 40,1 Республика Крым и Севастополь расположены на территории, присоединение которой к России не получило международного признания.
  41. ««Новая газета»: Жители Севастополя впервые вышли на антиправительственную акцию». Спектр (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  42. 42,0 42,1 «В Сочи на Площади Флага состоялась протестная акция». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  43. «Фоторепортаж: как в Сыктывкаре прошел несанкционированный митинг в поддержку Навального». ProГород11 (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  44. 44,0 44,1 «Колонна из митингующих, автозаки и ОМОН: в Тюмени прошла несанкционированная акция протеста — репортаж». 72.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  45. «В Череповце прошел несанкционированный митинг». cherinfo.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  46. «Police arrest over 1,000 at Russia protests backing jailed Kremlin foe Navalny». Рейтер (անգլերեն). 2021 թ․ հունվարի 23.
  47. «Силовики задержали жену Алексея Навального» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23.
  48. «Юлию Навальную отпустили после задержания» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23.
  49. «По всей стране задержали больше тысячи человек: как идут акции протеста в Москве и Петербурге» (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 23.
  50. На Пушкинской площади в полицейских стали кидать снежки и пластиковые бутылки, Meduza, 23 января 2021.
  51. «Как на протестах в Москве кидали файеры, дымовые шашки и снежки. Видео». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  52. Первые задержания и закрытые станции метро: в Казани началась акция в поддержку Навального
  53. В акциях «Свободу Навальному» по всей России приняли участие минимум 110 тысяч человек. МБХ медиа, 23.01.2021
  54. «Акции в поддержку Навального» (ռուսերեն).
  55. В Хельсинки проходят сразу несколько демонстраций в поддержку Навального
  56. «День всероссийского протеста: как проходят акции в поддержку Навального - Новости на русском языке». BBC News Русская служба (ռուսերեն). 2020 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  57. За рубежом прошли акции солидарности с Навальным (ФОТО, ВИДЕО)
  58. ««Мы себя не на складе грязи нашли». Как Израиль митинговал за Навального. Фоторепортаж». www.znak.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  59. «В Киеве у посольства России выстроились сторонники Навального». RuNews24.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]