Չերեպովեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Առաջին հիշատակում1362
Մակերես120,9 կմ²
ԲԾՄ130 մետր
Բնակչություն317 970 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8202
Փոստային դասիչ162600–162606, 162608–162612, 162614–162616, 162618, 162620 և 162622–162627
Պաշտոնական կայքcherinfo.ru
Չերեպովեց (Ռուսաստան)##
Չերեպովեց (Ռուսաստան)

Չերեպովեց (ռուս.՝ Череповец), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Վոլոգդայի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է՝ այդ շրջանից վարչականորեն դուրս գտնվելով, ունենալով մարզային քաղաքի կարգավիճակ և կազմավորելով քաղաքային օկրուգ։ Ընկած է Վոլգայի ձախ վտակ Շեքսնայի և Ռիբինսկի ջրամբարի ափերին, մարզկենտրոնից՝ Վոլոգդա քաղաքից մոտավորապես 125 կիլոմետր դեպի արևմուտք։ Զբաղեցնում է 120,9 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Հյուսիսից հարավ ձգվում է 13, արևմուտքից արևելք՝ 21 կիլոմետր։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 309 445[3]․ այդ ցուցանիշով առաջին տեղն է գրավում մարզում՝ գերազանցելով նաև մարզկենտրոնին[4]։

Փոստային կոդը՝ 162600[5]։

Հեռախոսային կոդը՝ 8202[6]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվան ծագումը բանավեճերի տեղիք է տվել տեղացի պատմաբանների ու լեզվաբանների շրջանում։ Առաջարկված վարկածներից մեկի համաձայն՝ հիմքում ընկած է "գանգ" (ռուս.՝ череп, չերեպ) արմատը․ հնում այդպես է կոչվել Շեքսնա և Յագորբա գետերի միախառնման վայրի մոտ գտնվող բլուրը, որի լանջին հեթանոսական սրբավայր է եղել[7]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քաղաքի անվան մեջ արտացոլվել է տեղացիների "վես" (весь) ցեղի անվանումը[8]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ըկած է Վոլգա-Բալթիկ կարևոր ջրուղու, արևմուտք-արևելք երկաթուղիների, մայրուղային, խոշոր գազախողովակաշարերի և ռուսական խոշորագույն քաղաքներ Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի մերձակայքում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերեպովեցը Հյուսիսարևմտյան Ռուսաստանի կարևորագույն արդյունաբերական կենտրոններից է, որն առավելապես հայտնի է այդ երկրի խոշորագույն պողպատաձուլարանով՝ «Սևերստալ» կոմբինատով, որի արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 50 երկիր։

Քիմիական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում արդյունաբերական երկրորդ խոշոր ճյուղը քիմիականն է, որտեղ իշխողը հանքային պարարտանյութերի արտադրությունն է։ PhosAgro (LSE, MOEX) ձեռնարկությունը ֆոսֆորական պարարտանյութերի և ֆոսֆորական ու ծծմբական թթուների խոշորագույն արտադրողն է Եվրոպայում, ազոտական պարարտանյութերի, ամոնիակի, ամոնիումի նիտրատի խոշորագույն արտադրողը Ռուսաստանում[9]։

Մետաղաձուլական և քիմիական հսկա ձեռնարկություններ ունեցող Չերեպովեցը շրջակա միջավայրի աղտոտվածության տեսակետից ամենավատ դիրքերից մեկն է զբաղեցնում աշխարհում, իսկ Ռուսաստանում այդ առումով երկրորդ տեղն է գրավում՝ առաջին տեղը զիջելով առավել աղտոտված Նորիլսկին[10]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերեպովեցն ունի օդանավակայան, երկաթուղային կայարան, բացի այդ՝ ավտոմայրուղիներով կապված է մարզկենտրոն Վոլոգդայի, մայրաքաղաք Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի հետ։ Նավարկելի Շեքսնա գետի ափին գտնվելով՝ մուտք ունի դեպի Վոլգա- Բալթիկ ծով ջրուղի։ Այստեղ գտնվող Օկտյաբրսկի կամուրջը Ռուսաստանում կաբելային եղանակով կառուցված առաջին կամուրջն է․ շահագործման է հանձնվել 1979 թվականին[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերեպովեցին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման՝ տարվա չորս եղանակների հստակ արտահայտվածությամբ[12] (Dfb), տաք ամառներով և չափազանց ցուրտ ձմեռներով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը՝ 3,3 C[13], խստաշունչ ձմռան տևողությունը՝ հինգ ամիս․ այս առումով քաղաքի կլիման բավականին մոտ է մերձարկտիկականին։

Չերեպովեց (1991–2020, extremes 1955–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 5.4
(41.7)
6.7
(44.1)
16.0
(60.8)
26.0
(78.8)
32.2
(90)
35.0
(95)
35.7
(96.3)
36.2
(97.2)
27.8
(82)
22.5
(72.5)
12.8
(55)
8.5
(47.3)
36.2
(97.2)
Միջին բարձր °C (°F) −6.0
(21.2)
−4.8
(23.4)
1.2
(34.2)
9.5
(49.1)
17.4
(63.3)
21.3
(70.3)
23.7
(74.7)
21.2
(70.2)
15.2
(59.4)
7.1
(44.8)
−0.3
(31.5)
−4.0
(24.8)
8.5
(47.3)
Միջին օրական °C (°F) −9.2
(15.4)
−8.7
(16.3)
−3.7
(25.3)
3.6
(38.5)
10.8
(51.4)
15.1
(59.2)
17.6
(63.7)
15.1
(59.2)
10.0
(50)
3.8
(38.8)
−2.5
(27.5)
−6.6
(20.1)
3.8
(38.8)
Միջին ցածր °C (°F) −12.6
(9.3)
−12.5
(9.5)
−8.1
(17.4)
−1.6
(29.1)
4.5
(40.1)
8.9
(48)
11.7
(53.1)
9.6
(49.3)
5.7
(42.3)
1.0
(33.8)
−4.8
(23.4)
−9.5
(14.9)
−0.6
(30.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −45.4
(−49.7)
−40.3
(−40.5)
−32.8
(−27)
−23.0
(−9.4)
−6.1
(21)
−2.8
(27)
0.7
(33.3)
−1.5
(29.3)
−9.5
(14.9)
−21.6
(−6.9)
−31.3
(−24.3)
−42.0
(−43.6)
−45.4
(−49.7)
Տեղումներ մմ (դյույմ) 44
(1.73)
35
(1.38)
35
(1.38)
29
(1.14)
49
(1.93)
68
(2.68)
75
(2.95)
73
(2.87)
54
(2.13)
58
(2.28)
51
(2.01)
48
(1.89)
619
(24.37)
Միջ. անձրևոտ օրեր 5 4 6 12 16 18 17 18 19 18 11 6 150
Միջ. ձնառատ օրեր 27 24 18 8 2 0.2 0 0 1 8 21 27 136
% խոնավություն 86 83 79 72 68 75 78 82 85 87 88 88 81
աղբյուր: Pogoda.ru.net[14]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերեպովեցի քույր քաղաքներն են[15][16]՝

(2022 թվականի մարտ ամսից խզել է եղբայրական կապերը)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերեպովեցի շրջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. Судаков Г. В. (2006)։ Г. В. Судаков, ed.։ Вологодская энциклопедия (ռուսերեն)։ Вологда: ВГПУ, Русь։ էջ 524։ ISBN 5-87822-305-8։ Վերցված է December 17, 2011 
  3. «Население Череповца» (ռուսերեն)։ Официальный сайт Череповца։ Վերցված է 2019-10-10 
  4. ru-pop-ref|2010Census
  5. «List of postal codes» (ռուսերեն)։ Russian Post։ Արխիվացված է օրիգինալից December 12, 2006-ին։ Վերցված է December 17, 2011 
  6. Телефонный код города Череповец (ռուսերեն)։ kody.su։ Վերցված է December 17, 2011 
  7. А.Л. Шилов։ «Череповец: к этимологии названия: (реализация древне-вепсской традиции номинации населенных пунктов) | Рябининские чтения – 2003| Электронная библиотека | Музей-заповедник "Кижи"»։ kizhi.karelia.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից October 2, 2012-ին։ Վերցված է 2021-05-11 
  8. «Канал 12 Череповец : Легенды нашего города. История происхождения названия города Череповец.»։ www.kanal12.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 3, 2013-ին։ Վերցված է 2021-05-11 
  9. «Chemical Industry»։ Vologda Oblast Official Website։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 17 May 2014 
  10. «Russia's top 10 most polluted cities»։ RIA Novosti։ Արխիվացված է օրիգինալից July 9, 2012-ին։ Վերցված է December 17, 2011 
  11. «Октябрьский мост через реку Шексну в Череповце — Гипростроймост»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-05-ին։ Վերցված է 2023-02-25 
  12. «Cherepovets, Russia, Climate Summary»։ Weatherbase։ Վերցված է January 24, 2015 
  13. «Cherepovets, Russia, Temperature Averages»։ Weatherbase։ Վերցված է January 24, 2015 
  14. «Погода и Климат – Климат Череповец» (ռուսերեն)։ Weather and Climate (Погода и климат)։ Վերցված է 12 November 2021 
  15. «Гости из городов-побратимов поздравили Череповец с 241-летием»։ cherinfo.ru (ռուսերեն)։ Cherinfo։ 2018-11-03։ Վերցված է 2020-12-22 
  16. «Представители городов-побратимов поздравили Череповец с юбилеем»։ cherinfo.ru (ռուսերեն)։ Cherinfo։ 2017-11-03։ Վերցված է 2020-12-22 
  17. «Новость»։ www.cherinfo.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-10 
  18. 18,0 18,1 «Новость»։ www.cherinfo.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-10 
  19. 19,0 19,1 «Новость»։ www.cherinfo.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-10 
  20. 20,0 20,1 «Новость»։ www.cherinfo.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-10 
  21. «俄罗斯切列波韦茨市»։ jl.gov.cn (չինարեն)։ Jilin Province։ 2019-10-18։ Վերցված է 2020-12-22 
  22. «Honoring a sisterhood between Montclair, Graz»։ montclairlocal.news։ Montclair Local։ 2019-01-31։ Վերցված է 2020-12-22 
  23. «Медиа-Центр: У Череповца появился новый побратим»։ www.35media.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-08-10 
  24. «Справка»։ www.jur-portal.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2016-03-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Череповец»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Города под водой. Путешествие по затопленным берегам Верхней Волги / Автор-составитель В. И. Ерохин. — Тверь: Гранд-Холдинг, 2010. — 112 с. — ISBN 978-5-9971-9016-3.
  • История Череповца. Очерки с древнейших времён до наших дней / Ответственный редактор С. Михалёва — Череповец: Метранпаж, 2006. С. 352. ISBN 5-94022-012-6
  • Поспелов Е. М. Географические названия России: Топонимический словарь: Более 4000 единиц. — М.: АСТ; Астрель, 2008. — 528 с. — 1500 экз. — ISBN 978-5-17-054966-5
  • Рыбаков А. А. Устюжна. Череповец. Вытегра. — Л.: «Искусство». 1981 г.
  • Челноков Б. В. «Череповец: История. Современность. Взгляд в будущее», Череповец, ИД «Череповецъ», 2012
  • Риммер Э. П., Бородулин М. А. Город и река. — Рыбинск (Яросл. обл.): Рыбинск-Михайлов посад, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]