Բալաշիխա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բալաշիխա | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1830[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1830 | ||||
Մակերես | 97,8 կմ² | ||||
ԲԾՄ | 150 մետր, 147 մետր | ||||
Բնակչություն | ▲468 221 մարդ (2018)[2][3] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 495 52 և 498 | ||||
Փոստային ինդեքսներ | 143900 | ||||
Պաշտոնական կայք | balashiha.ru | ||||
| |||||
Բալաշիխա (ռուսերեն՝ Балашиха), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայի մարզում: Հեռավորությունը Ռուսաստանի մայրաքաղաքից ընդամենը 1 կիլոմետր է: Ընկած է մոսկովյան օղակաձև ավտոմայրուղու վրա, Պեխորկա գետի ափին: Բնակչության թվաքանակը 1970 թվականին եղել է 92.400, 1989-ին՝ 147.909, 2010-ին՝ 215.494:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուգրո-ֆիննական լեզուներից թարգմանած՝ Բալա-շիխա նշանակում է տոնախմբությունների երկիր, ծիծաղի ու կատակի երկիր[4]. այս կողմերում սլավոններից առաջ ուգրո-ֆիննական ցեղի պատկանող մարդիկ են ապրել:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ 19-րդ դարում Բալաշիխան համբավվել է իր Պեխորկա գետի և ուշագրավ ջրային համակարգի շնորհիվ, համակարգ, որը ձգվում է հյուսիսից հարավ՝ 40 և արևելքից արևմուտք՝ 20 կիլոմետր: Ընդ որում՝ այդ տարածքում բազմաթիվ փոքր լճեր ու լճակներ են առաջացել այն ամբարտակների պատճառով, որոնք կանգնեցվել են գետի վրա՝ 19-րդ դարում Բալաշիխայում շահագործման հանձնված բամբակամշակման ֆաբրիկաները էներգիայով ապահովելու համար:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալաշիխան հիմնադրվել է 1830 թվականին[5], քաղաքի կարգավիճակ է ստացել 1939-ին[6]: Շրջակայքի մի շարք գյուղակներ, որոնք ժամանակի ընթացքում ձուլվել են քաղաքին, շատ ավելի վաղ են հիմնված եղել:
Բալաշիխայով է անցնում հանրահայտ Վլադիմիրյան տրակտը, որով դեռ ցարական ժամանակներում դատապարտյալներին ոտքով Մոսկվայից քշել են դեպի սիբիրյան աքսորավայրերը: Խորհրդային տարիներին այդ ճանապարհը վերանվանվել էր՝ կոչվելով նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անունով:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալաշիխան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7][8].
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Balashikha in stories" (Балашиха в очерках и зарисовках) - А. Галанин и др.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://balashiha.ru/about/istoriya-i-sovremennost/
- ↑ http://www.msko.gks.ru/wps/wcm/connect/rosstat_ts/msko/resources/c7954d80450b9e608f41afde4cdebdf4/Оценка+численности+постоянного+населения+Московской+области+по+состоянию+на+1+января++2018+г.doc
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ Топонимия Балашихи.
- ↑ Энциклопедия Города России։ Moscow: Большая Российская Энциклопедия։ 2003։ էջ 35։ ISBN 5-7107-7399-9
- ↑ Balashikha. Official page. History.
- ↑ «Сергей Юров предложил создать группу по работе с городами-побратимами»։ balashiha.ru (ռուսերեն)։ Balashikha։ 2017-09-09։ Վերցված է 2020-02-04
- ↑ «Балашиха и китайский Янчжоу будут сотрудничать в экономике и культуре»։ balashiha.ru (ռուսերեն)։ Balashikha։ 2018-04-13։ Վերցված է 2020-02-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բալաշիխա կատեգորիայում։ |
|