Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսկոմնադզորի խորհրդանիշը

Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն (ռուս.՝ Федеральная служба по надзору в сфере массовых коммуникаций и связи) կամ Ռոսկոմնադզոր (ռուս.՝ Роскомнадзор) դաշնային մարմին, որ պատասխանատու է լրատվամիջոցների, այդ թվում էլեկտրոնային լրատվամիջոցների, զանգվածային կապի միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցների վերահսկման օրենքի համաձայն իրականացնելու դրանց գործունեության վերահսկողություն։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը Ռուսաստանի նախագահի հրամանով վերահիմնադրվել է 2008 թվականի մայիսին։ Այնուհետև այն բաժանվեց կապի և մշակույթի նախարարությունների միջև[1][2]։ Ռոսկոմնադզորը դաշնային գործադիր մարմին է, որ պատասխանատու է լրատվամիջոցների ոլորտում, ներառյալ էլեկտրոնային լրատվամիջոցների, զանգվածային հաղորդակցության միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ֆունկցիաների հսկումը և վերահսկումը, ինչպես նաև ռադիո հաճախականության վերահսկման ծառայությունը։ Այն Կառավարական դաշնային գործադիր մարմին է, որ պետք է պաշտպանի մարդկանց անձնական տվյալները, այն նաև որ տնօրինում է Ռուսաստանի համացանցի գրաքննությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]