Jump to content

Յուլիա Նավալնայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Նավալնայա
ռուս.՝ Юлия Борисовна Навальная[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1976(1976-07-24)[2] (48 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][3][4]
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան[5]
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և ակտիվիստ
ԱմուսինԱլեքսեյ Նավալնի[2]
ԿուսակցությունՅաբլոկո[6][2] և Ապագայի Ռուսաստան
ԵրեխաներDarya Navalnaya? և Zakhar Navalny?
 Yulia Navalnaya Վիքիպահեստում

Յուլիա Նավալնայա (ռուս.՝ Юлия Навальная, ի ծնե՝ Աբրոսիմովա (ռուս.՝ Абросимова), հուլիսի 24, 1976(1976-07-24)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3][4]), ռուս հասարակական գործիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կին։ Զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար հիշատակվում է որպես «ռուսական ընդդիմության առաջին տիկին», որպես ընդդիմության և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարների, երկրի նախագահի, Պետդումայի պատգամավորի հիպոթետիկ թեկնածու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Աբրոսիմովան ծնվել է 1976 թվականի հուլիսի 24-ին Մոսկվայում, գիտնական Բորիս Ալեքսանդրի Աբրոսիմովի (1952-1996) ընտանիքում։ Նրա մայրը աշխատել է Թեթև արդյունաբերության նախարարությունում։ Ծնողները բաժանվել են, երբ Յուլիան հինգերորդ դասարանում էր, և մայրը երկրորդ անգամ ամուսնացել է ԽՍՀՄ Պետպլանավորման կոմիտեի աշխատակցի հետ։ Լրագրող Օլեգ Կաշինը 2020 թվականին ասել է, որ Յուլիայի հայրը ներկայումս կենդանի Բորիս Բորիսի Աբրոսիմովն է՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանության քարտուղարը, որը կապված է հատուկ ծառայությունների հետ, իսկ նրա մորաքույրը Ելենա Բորիսի Աբրոսիմովան է՝ Ռուսաստանի սահմանադրության հեղինակներից մեկը։ Ի պատասխան դրան Յուլիայի ամուսինը հրապարակել է իր աներոջ մահվան վկայականը՝ թվագրված 1996 թվականին[7]։

Յուլիան ավարտել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսական ակադեմիայի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, հետագայում պրակտիկա է անցել արտերկրում, սովորել է ասպիրանտուրայում[8] և որոշ ժամանակ աշխատել է մոսկովյան բանկերից մեկում[9]։

1998 թվականի ամռանը, Թուրքիայում արձակուրդում գտնվելիս, Յուլիան հանդիպել է իր հասակակից փաստաբան Ալեքսեյ Նավալնիին, որը նույնպես Մոսկվայի բնակիչ է եղել։ 2000 թվականին նա դարձել է Նավալնիի կինը, և հետագայում լույս աշխարհ է բերել երկու երեխա՝ դուստր Դարիային (2001) և որդի Զախարին (2008)։ Ըստ Յուլիայի, նա օգնել է իր ամուսնու ծնողներին իրենց բիզնեսում[8]։ Ընդհանրապես, նրա աշխատանքային գործունեության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ. 2007 թվականից հետո Յուլիան պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատել՝ իրեն անվանելով «գլխավոր՝ առօրյա կյանքի և երեխաների դաստիարակության հարցերում»[9]։ Ըստ որոշ հաղորդագրությունների, 2000 թվականին Նավալնայան ամուսնու հետ միասին անդամագրվել է «Յաբլոկո» կուսակցությանը[8], որից հեռացել է 2011 թվականին[10]։

Ամուսնու մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Նավալնին իր կնոջ՝ Յուլիայի հետ, Մոսկվայում 2013 թվականի հունիսի 12-ի քայլերթի ժամանակ

Ալեքսեյ Նավալնին որոշակի պահից ստացել է համառուսական համբավ՝ որպես բլոգեր և ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Յուլիան դարձել է ամուսնու առաջին քարտուղարն ու օգնականը։ Ընտանիքի կյանքը նկատելիորեն ավելի հանրային է դարձել, այնպես որ Նավալնայան հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ որպես «ռուսական ընդդիմության առաջին տիկին»[9]։ Դիտորդները նշում են, որ նա երբեք չի փորձել իրեն դիրքավորել որպես անկախ գործիչ. Յուլիան իրեն միշտ պահում է որպես նվիրված կին և ուղեկից («դեկաբրիստի կինը»), որը պատրաստ է կոշտ հայտարարությունների և վճռական գործողությունների, եթե նրա ամուսինն ունի դրա կարիքը[11], բայց ուղղակիորեն կապված չէ քաղաքականության հետ։ Նա ելույթ է ունեցել մի շարք հանրահավաքների ժամանակ. Ռուսաստանի գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին, որը 2018 թվականի սեպտեմբերին Ալեքսեյ Նավալնիին «մենամարտի» է հրավիրել, նա անվանել է «գող, վախկոտ և լկտի ավազակ»[12][13], իսկ բժիշկ Լեոնիդ Ռոշալին, որը խոսում էր գերմանացիների հետ համագործակցությամբ Ալեքսեյի բուժումն իրականացնելու մասին, մեղադրել է այն բանի մեջ, որ վերջինս գործում է «ոչ թե որպես բժիշկ, այլ որպես պետության ձայն»[14][15][16]։

Յուլիայի պահվածքը 2020 թվականի աշնանը հասարակության մեջ մեծ ռեզոնանս է առաջացրել, երբ նրա ամուսինը շտապ հոսպիտալացվել էր Օմսկ՝ թունավորման կասկածանքով։ Նավալնայան պահանջել է, որ Ալեքսեյը ազատ արձակվի Գերմանիա՝ բուժման նպատակով, և նույնիսկ դիմել է անմիջապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին[17][18][19]։ Նա ամուսնու հետ մեկնել է Բեռլին, գտնվել է նրա կողքին Շարիտ կլինիկայում։ Հետագայում Ալեքսեյն այս մասին գրել է իր ինստագրամյան կայքէջում[20], որը, ըստ «Նովայա գազետա» թերթի թղթակցի, «կարծես հավերժ կմնա Ռուսաստանի քաղաքական պատմության մեջ»։ Իր պատմության վերջում Նավալնին գրել է․ «Յուլիա, դու ինձ փրկեցիր»։ Ըստ «Նովայա գազետա» պարբերականի, Նավալնայան դարձել է 2020 թվականի «Տարվա հերոս»[21]։ Եվրոպական բոլոր հիմնական լրատվամիջոցները ուշադիր հետևում էին նրա գործունեությանը և մեջբերում էին սոցիալական ցանցերում նրա գրառումները[9]։

2021 թվականի հունվարին Յուլիան ամուսնու հետ վերադարձել է Ռուսաստան։ Ալեքսեյի ձերբակալությունից հետո նա հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ այդ ձերբակալությունը և Վնուկովո օդանավակայանի փակումը՝ Նավալնու առջև ռուսական իշխանությունների վախի դրսևորումն է[22]։ Ավելի ուշ Նավալնայան ուժայիններին մեղադրել է այն բանում, որ իրեն «հետապնդում են որպես ժողովրդի թշնամու կին»։ Իր ինստագրամյան կայքէջում նա գրել է. «Եկել է 37-րդ թվականը, իսկ մենք չենք էլ նկատել»[23]։ Հունվարի 21-ին Յուլիան հայտարարել է, որ մասնակցելու է հանրահավաքին՝ ամուսնու ազատ արձակումը պահանջելու համար[24]։ Հունվարի 23-ի բողոքի ակցիայի ժամանակ նրան ձերբակալել են, սակայն նույն երեկոյան ազատ են արձակել[25]։

Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո (2024 - մինչև հիմա)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլիա Նավալնայան (աջից) ԵՄ Խորհրդում, Բրյուսել, 2024 թվականի փետրվարի 19

2024 թվականի փետրվարի 16-ին՝ ամուսնու մահվան լուրից ժամեր անց, Յուլիա Նավալնայան ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում (որտեղ նա ներկա էր այլ նպատակով)՝ կոչ անելով աշխարհին համախմբվել Վլադիմիր Պուտինի և նրա ռեժիմի դեմ[26][27][28]։

2024 թվականի փետրվարի 19-ին Նավալնայան հայտարարել է, որ «շարունակելու է Ալեքսեյ Նավալնիի գործը»[29]։ Նույն օրը Նավալնայան Բրյուսելում հանդիպել է Եվրամիության առաջնորդների հետ։ ԵՄ Միջազգային հարցերով խորհրդի նիստում նա կոչ է արել չճանաչել Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ ուժեղացնել պատժամիջոցները ռուսական էլիտաների դեմ[30]։ 2024 թվականի փետրվարի 22-ին Յուլիա Նավալնայան հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ[31][32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://12-kanal.ru/news/68716/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Залесская А. «Я очень тебя люблю». История Юлии Навальной — жены, которая не боится и верит (ռուս.) — 2020.
  3. 3,0 3,1 3,2 Nast C. “These Bastards Will Never See Our Tears”: How Yulia Navalnaya Became Russia’s Real First Lady — 2021.
  4. 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. Ilyushina M. Yulia Navalnaya's husband was poisoned and detained. Now she is piling pressure on Vladimir Putin — 2021.
  6. Соколов Д. От курортного романа к спасительной любви: что связало Юлию и Алексея Навальных (ռուս.) — 2020.
  7. Девочки-убийцы, или предъявите своё свидетельство о смерти. Документы и описание на сайте navalny.com, от 24 ноября 2020.
  8. 8,0 8,1 8,2 «От курортного романа к спасительной любви: что связало Юлию и Алексея Навальных». Собеседник.ru. 2020 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2023-09-13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Первая леди оппозиции: что мы знаем о Юлии Навальной». Woman.ru. 2021 թ․ հունվարի 18. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  10. «Юлия Навальная: первая леди России-2018, которую мы потеряли из-за махинаций ее мужа». Блокнот.ru. 2017 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  11. Сергей Мардан (2021 թ․ հունվարի 18). «Станет ли Юлия Навальная мадам Тихановской». Комсомольская правда. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  12. ««Вор и трус, наглый бандит». Юлия Навальная ответила главе Росгвардии». Медуза. 2018 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  13. «Юлия Навальная считает обращение главы Росгвардии угрозой всей семье». Коммерсант. 2018 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  14. ««Мой муж — не ваша собственность». Юлия Навальная ответила на инициативу доктора Рошаля по лечению ее супруга». Медуза. 2020 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  15. ««Все понимают Ваше состояние». Леонид Рошаль ответил на критику со стороны Юлии Навальной». Медуза. 2020 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  16. «Юлия Навальная отвергла инициативу доктора Рошаля создать совместную российско-немецкую экспертную группу». Эхо Москвы. 2020 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  17. «Юлия Навальная потребовала у Путина разрешение вывезти мужа в Германию». Медуза. 2020 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  18. «Юлия Навальная официально требует от президента Путина разрешить транспортировку ее мужа в Германию». Эхо Москвы. 2020 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  19. «Алексей и Юлия Навальные дали огромное интервью Юрию Дудю. Мы выбрали главное из разговора, который длится 2,5 часа». Медуза. 2020 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  20. Being Navalny: Russian activist, wife explain his brush with death after poisoning, escaping for treatment
  21. Вера Челищева (2020 թ․ դեկտեմբերի 26). ««Юля, ты меня спасла». Герой года — Юлия Навальная». Новая газета. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  22. «Жена Навального прокомментировала его задержание». Коммерсант. 2021 թ․ հունվարի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  23. ««Наступил 37-й год». Юлия Навальная уверена, что её «караулят» полицейские». Фонтанка.ru. 2021 թ․ հունվարի 20. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  24. ««За себя, за него, за наших детей, за ценности и идеалы»». Знак. 2021 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  25. Полина Рутковская (2021 թ․ հունվարի 23). «Юлию Навальную отпустили на свободу». Газета.ру. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  26. ««Они понесут ответственность за то, что сделали с нашей страной, с моей семьей и с моим мужем» Выступление Юлии Навальной на Мюнхенской конференции». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  27. Yulia Navalnaya takes stage at Munich meeting after news of husband’s death. The Guardian, 16.02.2024
  28. Navalny’s Wife Makes Dramatic Appearance After Reports of His Death. The New York Times, 16.02.2024
  29. ««Я продолжу дело Алексея Навального» Обращение Юлии Навальной». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  30. ««Президент, убивший своего главного оппонента, не может быть легитимным» Юлия Навальная призвала Евросоюз не признавать результаты выборов в РФ. «Медуза» публикует полный текст её обращения». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  31. «Президент США Байден встретился с Юлией и Дарьей Навальными». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
  32. «Джо Байден встретился с Юлией и Дарьей Навальными. Фотография». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Նավալնայա» հոդվածին։